Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2023 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1081-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը հաստատելու մասին» N 1081-Ն որոշման հավելվածում՝
  • «էլեկտրոնային պատճեններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «լուսապատճեններ» բառով և դրա հոլովաձևերով.
  • 2-րդ կետի 1-ին ենթակետը «կենսաթոշակ» բառից հետո լրացնել «, պատվովճար, ամենամսյա պարգևավճար, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, վնասի փոխհատուցման գումարներ (այսուհետ՝ կենսաթոշակ)» բառերով.
  • 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ. կենսաթոշակի իրավունք ունեցող անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման վերափորձաքննության ժամկետը` անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից,».

  • 12-րդ կետը «կառավարման բառից հետո լրացնել «և բառով.
  • 13-րդ կետից հանել «էլեկտրոնային պատճենը» բառերը.
  • 14-րդ կետի՝

ա. 2-րդ և 15-րդ կետերի 1-ին ենթակետերից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր բառերը.

բ. 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում «5-րդ կետի» բառերը փոխարինել «և 5.1-ին կետերի» բառերով, իսկ «նույն կետով» բառերը փոխարինել «նշված կետերով» բառերով.

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից  կամ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական  մարմնից ստացված`

ա. կենսաթոշակառուին առաջնակի գնահատման կամ կրկնակի գնահատման վերափորձաքննության) կամ վերագնահատման ենթարկելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու դեպքում` հաշմանդամ ճանաչելու օրը, ամիսը, տարեթիվը,  ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը հաշմանդամության աստիճանը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության պատճառական կապը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման հերթական վերափորձաքննության ժամկետը,

բ. կենսաթոշակառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ մինչև կրկնակի գնահատման վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերագնահատման  վերափորձաքննության ենթարկելու և հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում` վերագնահատման  վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

գ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին կրկնակի գնահատման կամ վերագնահատման վերափորձաքննության ենթարկելու և կրկնակի գնահատման կամ վերագնահատման վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` կրկնակի գնահատման կամ վերագնահատման վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

դ. օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին  կրկնակի գնահատման կամ վերագնահատման վերափորձաքննության ենթարկելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամ անձ ճանաչելու դեպքում` կրկնակի գնահատման  կամ վերագնահատման վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը, հաշմանդամության խումբը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանը, հաշմանդամության ժամկետը և կրկնակի գնահատման կամ վերագնահատման վերափորձաքննության ժամկետը,

ե. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը,

զ. կենսաթոշակառուի ծնողներին կամ զավակներին, մինչև կրկնակի գնահատման վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերագնահատման վերափորձաքննության ենթարկելու և վերագնահատման վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ չճանաչելու դեպքում`  վերագնահատման վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը,

է. կենսաթոշակառուի ծնողներին, մինչև կրկնակի գնահատման վերափորձաքննության ժամկետը լրանալը,  վերագնահատման վերափորձաքննության ենթարկելու և  վերագնահատման վերափորձաքննության արդյունքում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանելու դեպքում` վերագնահատման վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.»․

դ. 7-րդ ենթակետում «և 6-րդ» բառերը փոխարինել «և 5.1-ին» բառերով․

ե. 8-րդ ենթակետը «կամ դատավորի պաշտոնի բառերը փոխարինել «, դատավորի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի բառերով.

  • 16-րդ կետի 2-րդ ենթակետից հետո «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով․

«3) եթե կենսաթոշակառուն ստանում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ՝ հաշվարկված կենսաթոշակի 50 տոկոսը.

4 եթե կենսաթոշակառուն ստանում է պարգևավճար՝ նշանակված պարգևավճարի ամբողջ գումարը:»․

  • 21-րդ կետի՝

ա. 8-10-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«8) հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած` մահացած կերակրողի 63 տարին չլրացած (հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված) ծնողին, ամուսնուն հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև կրկնակի գնահատման վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերագնահատման վերափորձաքննության ենթարկելու և  հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու դեպքում` վերագնահատման վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

9) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուի ծնողներին  հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև  կրկնակի  գնահատման վերափորձաքննության ժամկետը լրանալը, վերագնահատման վերափորձաքննության ենթարկելու և վերագնահատման վերափորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանվելու դեպքում` վերագնահատման վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.

10) օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած կենսաթոշակառուին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու մասին վարչական ակտը դադարելու օրը, ամիսը, տարեթիվը կամ, մինչև կրկնակի  գնահատման ժամկետը լրանալը, վերագնահատման վերափորձաքննության ենթարկելու և վերագնահատման վերափորձաքննության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու կամ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում չսահմանվելու դեպքում` վերագնահատման վերափորձաքննության օրը, ամիսը, տարեթիվը.»․

բ. 11-րդ ենթակետում «5-րդ կետի» բառերը փոխարինել «5-րդ և 5.1-ին կետերի» բառերով․

գ. 12-րդ ենթակետում «սոցիալական կենսաթոշակ» բառերը փոխարինել «կենսաթոշակ» բառով․

դ. 13-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13) կենսաթոշակառուի աշխատանքի (զինվորական ծառայության) անցնելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու գործունեությունը դադարեցրած լինելու դեպքում՝ գործունեությունը վերսկսելու օրը, ամիսը, տարեթիվը, եթե կենսաթոշակը նշանակվել է չաշխատելու պայմանի առկայությամբ` օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին կետերի և այդ կետերում նշված անձանց՝ օրենքի 22-րդ հոդվածի հիման վրա։»․

ե. 14-րդ ենթակետը «կամ դատավորի պաշտոնի բառերը փոխարինել «, դատավորի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի բառերով.

  • 22-րդ կետի՝

ա. 4-րդ ենթակետում «23» թիվը փոխարինել «26» թվով․

բ. 5-րդ ենթակետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով․

գ. 6-րդ ենթակետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «ամուսնուն» բառից հետո հանել «պապին, տատին,» բառերը․

դ. 7-րդ և 11-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած․

ե. 10-րդ ենթակետում «սոցիալական կենսաթոշակ» բառերը փոխարինել «կենսաթոշակ» բառերով․

  • 25-րդ կետի 5-րդ ենթակետում «: կետադրական նշանը փոխարինել «. կետադրական նշանով և լրացնել 6-րդ ենթակետով․

«6) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու (կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարվելու) դեպքում։»։

  • 27-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից բառերը փոխարինել «ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանից բառերով, «բժշկասոցիալական փորձաքննության մարմնից» բառերը փոխարինել «ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից բժշկասոցիալական փորձաքննության մարմնից» բառերով,

բ. 1-ին ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով,

գ. 1-ին ենթակետի «դ» ենթակետից հանել «պապի, տատի» բառերը,  

դ. 1-ին ենթակետի «ե» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

ե. 2-րդ ենթակետի «գ» պարբերություն շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված անձի` զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի պաշտոնից, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնից կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրը, ամիսը, տարեթիվը (եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, դատավորի պաշտոնի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնի քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնի կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնի նշանակվելու պատճառով),»։ 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

    

 

  • Քննարկվել է

    28.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1958

Տպել