Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետությունում բակային սպորտի զարգացման 2018-2022 թվականների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը մշակված է՝ ի կատարումն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի նիստում հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության բակային սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» № 34 արձանագրային որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի: Ծրագիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար կծառայի որպես ուղղորդիչ միջոց՝ բնակչության ֆիզիկական դաստիարակությանը, բակային սպորտի զարգացմանը վերաբերող խնդիրների և հարցերի լուծման համար:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ակտիվ ֆիզիկական կենսակերպին նպաստող պայմանների ստեղծումը ողջ հասարակության խնդիրն է: 21-րդ դարում ֆիզիկական ակտիվությանը պետք է վերաբերվել ոչ թե որպես շքեղության, այլ որպես անհրաժեշտության:

Վիճակագրությունը վկայում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը կանոնավոր ֆիզիկական գործունեության առումով հետ է մնում զարգացող երկրներից, որտեղ ֆիզիկական կուլտուրայով զբաղվում է բնակչության ավելի քան 40-50 %-ը, այն դեպքում, երբ Հայաստանում (ըստ Հայաստանի Հանրապե­տության ազգային վիճակագրական ծառայության 2016 թվականին հրապարակած տվյալների) զբաղվում է բնակչության մոտ 7 %-ը (175 մարզական կազմակերպություններում մարզվել է 40 300 մարզիկ):

Ներկայումս համայնքներից շատերում բնակչության ֆիզիկական ակտիվության հնարավորությունները չափազանց սահմանափակ են: Տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր դերակատարություն ունեն ակտիվ կենսակերպի համար պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու գործում:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
  2. Բնակչության ֆիզիկական ակտիվության զարգացմանն ուղղված միջոցառումները հիմնված են հետևյալ կարևոր սկզբունքների վրա՝
  • ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածություն, առողջ ապրելակերպի գաղափարի տարածում.
  • բնակչության առողջության ամրապնդում ու ֆիզիկական զարգացում, երկարակեցության ապահովում.
  • ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիություն.
  • տարբեր տարիքի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատության ապահովում։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը
  • Ծրագրի մշակման հիմնական նպատակն է հոգեպես և ֆիզիկապես զարգացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու դաստիարակումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգում բակային սպորտով զբաղվելու մշակույթի վերականգնումը, բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանը, սոցիալական հավասարության խթանմանը, մարմնակրթական գործունեության զարգացմանն ու իրագործմանը նպաստելը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Ըստ բնակության վայրի ֆիզիկական կուլտուրայով և սպորտով մշտապես զբաղվող բնակչության տարբեր խմբերի ընդգրկում, ֆիզիկապես ամուր և առողջ սերնդի դաստիարակություն, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվող մարդկանց քանակի էական աճ, առողջ կենսակերպի արմատավորման և բարձր կենսամակարդակի ապահովում:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.11.2017 - 01.12.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7128

Տպել