Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հունիսի 29-ի N751-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ _____________ 2023 թվականի N _____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N751-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման դեպքում դրանց գների մեջ ներառված և Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարներն օտարերկրյա քաղաքացիներին ու քաղաքացիություն չունեցող անձանց փոխհատուցելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» N751-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները․
1) 2-րդ կետում «փոխհատուցվում են, եթե» բառերից հետո լրացնել «օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետությունից մեկնում են օդանավով, և» բառերը,
2) 12-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) օդանավի նստեցման կտրոնը (օդանավի անձնակազմի համար՝ անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագիրը)»,
3) 16-րդ կետում «իսկ օդանավով Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում՝ նաև» բառերը փոխարինել «օդանավի» բառով, իսկ «օդանավի անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի» բառերը «օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի» բառերով,
4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17. «Ենթակա է փոխհատուցման» գրառումով և մաքսային մարմնի կողմից կնքված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի թղթային տարբերակը կամ ՀԴՄ-ի հարկային հաշիվը և ապրանքի դիմաց կատարված վճարումը հավաստող փաստաթուղթը, օդանավի նստեցման կտրոնի (օդանավի անձնակազմի անդամների գլխավոր հայտարարագրի) պատճենն օտարերկրյա անձի կողմից ուղարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գումարը բանկային փոխանցմամբ ստանալու համար: Օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն փաստաթղթերն ուղարկվելու համար դրանք գցվում են այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում տեղադրված՝ համապատասխան նշումով (Tax free invoices) արկղի մեջ:»,
5) 18-21-րդ կետերը և N2 ձևն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    24.03.2023 - 08.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1681

Տպել