Հիշել նախագիծը

«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՈՀՄԱՅԻՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-122-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետում «մեղվի մայրապտուկ» բառերից հետո լրացնել «մեղվափաթեթ, թրթուր» բառերը,

2)  1-ին մասի 3-րդ կետում «տոհմային կենդանի՝ փաստաթղթով ծագումը վավերացված, վերարտադրության համար օգտագործվող և սահմանված կարգով գրանցված որևէ ցեղի բարձրարժեք գյուղատնտեսական կենդանի» բառերը փոխարինել «տոհմային կենդանի՝ բուծման համար օգտագործվող գյուղատնտեսական կենդանի, որը գրանցված է տոհմային անասնաբուծության ոլորտում անդամ պետության օրենսդրության համաձայն, և որն իրացման դեպքում ունի տոհմային վկայական (վկայագիր, անձնագիր), տոհմային քարտ» բառերով,

3)  1-ին մասի 4-րդ կետում «տոհմային արժեք՝ տոհմային կենդանու գենետիկական ներուժի մակարդակը և դրա ազդեցությունը սերնդի տնտեսական օգտակար հատկությունների վրա» բառերը փոխարինել «տոհմային արժեք՝ տոհմային կենդանուց, տոհմային հոտից ընտրվող հատկանիշների մակարդակը և դրանք՝ սերնդին փոխանցելու հնարավորությունը» բառերով,

4)  1-ին  մասը լրացնել նոր կետով հետևյալ բովանդակությամբ․

 «սելեկցիոն տոհմային աշխատանք՝ համալիր միջոցառումներ, որոնք ուղղված են գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործմանը.»:  

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    24.03.2023 - 14.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2128

Տպել