Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու  որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության   բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ,  3-րդ և 5-րդ մասերի համաձայն։

    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N108 -Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունն առաջացել է  բյուջեով նախատեսված  եկամուտների  պակասեցման և ավելացման, ելքերի լրացուցիչ  ֆինանսավորման և չնախատեսված ելքերի ֆինանսավորման համար:

    Կատարված  վերլուծության արդյունքում համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի  հարկի պլանը պակասեցվել է   7000.0 հազ դրամով՝ հիմք ընդունելով << Vxsoft>> ծրագրում կատարված ճշտումները՝  իրավաբանական անձանց հարկերի վերաբերյալ:   Հողի հարկի  ապառքներից /<< Vektr + >> ծրագրով եկամուտների  հավաքագրման  և սպասվելիք մուտքերի կատարման  արդյունքում  ավելացվել է 10000.0 հազ. դրամով, իսկ օրենքով և այլ իրավական ակտերով  սահմանված ՝համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ բաժնում  ավելացվել է 6500.0 հազ.դրամ՝ հիմք ընդունելով Աշոցք համայնքի ղեկավարի 24.10.2022 թվականի N1049 գրությունը  ուղված ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակներում ֆինանսական ներդրումների մնացորդային գումարների վերադարձման  վերաբերյալ Աշոցք և նախկին Սարապատ համայնքների ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների կատարման համար,որի արդյունքում 2023թ  ներդրված գումարների մնացորդը վերադարձվել է բյուջե :

Տեղական վճարներ բաժնում կատարվել է  պլանի ճշտում համապատասխան տողերի միջև:

 Պլանավորվել է  հիմնական միջոցների օտարման /2000,0 հազ. դրամ/ և հողի օտարման /2200,0 հազ.դրամ/ համար նախատեսումներ:

Կատարված վերլուծության արդյուքում պարզվել է, որ առաջիկա ամիսներին էներգետիկ ծառայության,տրանսպորտային նյութերի գնման,  կառավարչական  ծառայությունների  կատարման, վարչական սարքավորումներով համալրման, ինչպես նաև համաֆինանսավորման     համար նախատեսված գումարները  չի  բավականացնի հետագա ամիսների առաջացած ծախսերը կատարելու համար: Դրանով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել նշված հոդվածներում կատարել փոփոխություն  ըստ անհրաժեշտության :

    Վերոգրյալից ելնելով բյուջեի գործառնական և ըստ տնտեսագիտական դասակարգման հոդվածներում պետք է կատարել հետևյալ փոփոխությունները`

Բաժին 01 խումբ 1 դաս 1 «Օրենսդիր և  գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրում նախատեսված <<190550.0>> հազար դրամ թիվը անհաժեշտ է փոխարինել <<192350,0>>  թվով ,ավելացնելով՝ 4264  հոդվածին 1800.0 հազ դրամ:

 Բաժին 1, խումբ 3, դաս 3,   «8550.0» թիվը փոխարինել «9250.0» թվով, համայնքի աուդիտ  անցկացնելու նպատակով  4235 հոդվածի գումարը  ավելացնելով «700.0» հազար դրամով:

Բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրում նախատեսված << 100930.0>> թիվը անհաժեշտ է փոխարինել «102430.0» թվով ավելացնելով՝էներգետիկ ծառայություններ  4212 հոդվածին 800,0 հազ.դրամ և վարչական  սարքավորումներ 5122 հոդվածին 700.0հազար դրամ  համայնքապետարանի    վարչական նստավայրերի գույքի ձեռք բերման նպատակով :

Բաժին 4, խումբ 9, դաս 1, « Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» տողում լրացնել  « -4200.0» թիվ, հիմնական միջոցների օտարման 8131 հոդվածին  -2000,0 հազ. դրամ և հողի իրացումից 8411 հոդվածին   -2200,0 հազ.դրամ :

 Բաժին 8, խումբ 1, դաս 1,  « Հանգստի և սպորտի ծառայութուններ » բաժնում նախատեսված   «91000.0» թիվը փոխարինել «97700.0» թվով ,  ավելացնելով՝ ,, կապիտալ  դրամաշնորհներ համայնքներին,, 4657 հոդվածին 3200.0 հազար դրամ ,  5122 հոդվածին 300.0հազար դրամ  սեղանի թենիսի  ձեռք բերման նպատակով  և համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի 5511 հոդվածին 3200,0 հազ. դրամ:

  • Քննարկվել է

    22.03.2023 - 06.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1923

Տպել