Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ---- 2023 թվականի N  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15 ԹԻՎ 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 1-ին հավելվածի 3-րդ կետը լրացնել նոր 1․1-ին ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝

«1․1) Պետական կառավարման համակարգի մարմնի տիրապետմանը և օգտագործմանը՝ օրենքով իրենց վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով հանձնված (ամրացված) տրանսպորտային միջոցը կարող է վաճառվել տվյալ տրանսպորտային միջոցը շահագործող անձին։ Տրանսպորտային միջոցի մի քանի շահագործող լինելու դեպքում գնորդի ընտրությունը կատարվելու է՝ հետևյալ հերթականությամբ հաշվի առնելով տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման առավել երկար ժամանակահատվածը, տվյալ շահագործողի մեղավորությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցությունը, զավակների քանակը, զինծառայողի դեպքում՝ նաև ծառայողի նկատմամբ կիրառված խրախուսանքները և կարգապահական տույժերը, զինվորական կոչումը, ծառայության ստաժը։ Ընդ որում, տրանսպորտային միջոցը շահագործող անձը միայն մեկ անգամ կարող է հանդես գալ որպես գնորդ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    22.03.2023 - 07.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում, Պետական գույքի օտարում

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3352

Տպել

Առաջարկներ`

Կարեն Զաքարյան

27.03.2023

Mianshanak koxmem. Miayn te matcheli shukayakanic lini ...

Տեսնել ավելին