Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022թ․ դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 1562-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:

2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների կադաստրի վերաբերյալ համակարգված տեղեկությունների կադաստրի վարումն իրականացվում է ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որի 9-րդ հոդվածով նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում թույլատրված և շրջանառվող զենքի վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրի վարում։ Կադաստրը հաստատվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հրապարակվելու Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում։

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վերաբերյալ չկա տեղեկությունների ամփոփ համակարգված միասնական հարթակ և սույն որոշմամբ նախատեսվում է ապահովել դրա համար իրավական կարգավորումը։

4 Կարգավորման նպատակը.

«Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում թույլատրված և շրջանառվող զենքի վերաբերյալ ստանդարտացման և չափագիտության ոլորտի լիազոր մարմնի կողմից տեղեկությունների հաշվառման պետական կադաստր է վարվելու, որով նաև կապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022թ․ դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 1562-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարումը։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Ակնկալվող արդյունքը

2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022թ․ դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 1562-Ա որոշման հավելվածի 11-րդ կետի կատարման ապահովում և Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարում։

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների հաշվառման պետական կադաստրի վարման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/ ։

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    22.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1702

Տպել