Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

 

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայության ներդրմամբ:

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ ներքին գործերի նապարարության ոստիկանության պարեկային ծառայության կազմում մասնագիտացված պարեկների ստորաբաժանման ստեղծմամբ իրականացվելու է ջրային պարեկություն, որի շրջանակներում այդ ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, որոնց իրականացումը զուգորդված է լինելու Սահմանադրությամբ երաշխավորված անձանց մի շարք իրավունքների իրականացման սահմանափակման հետ։

Նշվածից ելնելով՝ անհրաժեշտ է ոստիկանությանն օրենքով վերապահել համապատասխան իրավունքներ (լիազորություններ), որոնց հիման վրա հնարավոր կլինի լիարժեք իրականացնելու նշված ծառայության ստեղծմաբ նախանշված խնդիրները և նպատակները։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Կարգավորման նպատակը և բնույթը.

Առաջարկվող լրացման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ ջրային պարեկային ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար։

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Ներդրվող ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական երաշխիքների ապահովում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության ջրային պարեկային ծառայության ներդրմամբ:

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 125․1-րդ հոդվածով 1-ից 4-րդ և 6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումներ արձանագրելուց հետո ոստիկանության ջրային պարեկային ծառայողն իրավախախտումը վերացնելու և անվտանգության ապահովման պարտականությունների կատարման նկատառումներից ելնելով՝ պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ լողամիջոցի հետագա շահագործումը (մինչև իրավախախտման հատկանիշների վերացումը) արգելելու ուղղությամբ։

Հաշվի առնելով որ նման միջոցի կիրառումը զուգորդված է լինելու Սահմանադրությամբ երաշխավորված անձանց իրավունքների իրականացման սահմանափակման կամ նրանց վրա որևէ պարտականություն դնելու հետ, անհրաժեշտ է օրենքի մակարդակով սահմանել համապատասխան իրավական հիմքեր։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

4․ Կարգավորման նպատակը և բնույթը.

Առաջարկվող լրացման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական հիմքեր ջրային պարեկային ծառայողի կողմից հայտնաբերված իրավախախտման վերացման և անվտանգության ապահովման ուղղությամբ իր պարտականությունները կատարելիս կիրառելու օրենքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։

 

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Կապահովվի ներդրվող ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական երաշխիքները։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Քննարկվել է

    21.03.2023 - 05.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Կառավարչական իրավահարաբերություն, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2445

Տպել

Առաջարկներ`

Հայարփի Քեշիշյան

23.03.2023

Բովանդակային մասով առաջարկություններ չունեմ, ուղղակի 1-ին նախագծի 4-րդ պարբերության մեջ նավավարման բառի 3-րդ ա տառը բացթողնված է։

Տեսնել ավելին