Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ամալյա Մարտիրոսյան 26.03.2023 10:47:05 9-րդ դասարանի <<Կենսաբանություն>> առարկայի ավարտական քննության ուղեցույցով սահմանված թեստային առաաջադրանքների քանակը և կառուցվածքը լիովին համապատասխանում է 90 րոպե տևողությանը։Թեստում ներառված չեն այնպիսի խնդիրներ,որոնք պահանջում են երկարատև աշխատանք։ Առաջարկում եմ ,որ <<Կենսաբանություն>> առարկայի քննության տևողությունը մնա 90 րոպե։ Ընդունվել է ի գիտություն:
2 Անի Բարեղամյան 30.03.2023 23:29:58 Բնագիտական առարկաների յուրացման առանձնահատկություններից ելնելով' առաջարկում եմ 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանել 120 րոպե: Ընդունվել է ի գիտություն: