Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2023 թվականի    N ________Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի

N327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ որոշման հավելվածի՝

1) 27-րդ կետի 2-րդ ենթակետի բ. պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «բ․ յուրաքանչյուր շահառու տարեկան առավելագույնը կարող է ձեռք բերել կաթնային և համակցված ուղղության 300 գլուխ, իսկ մսային ուղղության՝ 250 գլուխ տոհմային ԽԵԿ։ Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի հանրագումարի մնացորդը մեկ շահառուի համար չի կարող գերազանցել 300 մլն դրամը,

2) 44-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «1) ծրագրի շրջանակներում ձեռք բերվող 1 գլուխ կաթնային և համակցված ուղղության տոհմային ԽԵԿ-ի հաշվարկային արժեք է ընդունվել 1.0 մլն ՀՀ դրամը, իսկ մսային ուղղության տոհմային ԽԵԿ-ինը՝ 1.2 մլն  ՀՀ դրամը (ԵԱՏՄ անդամ պետություններում և Եվրոպայում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների գների վերլուծություն):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    21.03.2023 - 10.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2303

Տպել