Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 5-ի թիվ 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

___________________ 2023 թվականի N ____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 1-ին կետի 4-րդ ենթակետը, 2-րդ կետի 9-րդ ենթակետը և N 4 հավելվածը ճանաչել ուժը կորցրած։
  2. Որոշման N 1 հավելվածում՝
  • 2-րդ կետի 11-րդ ենթակետը, 2-րդ, 6.7-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 16.5-րդ և 16.6-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.
  • 3-րդ կետից, 6-րդ կետի 3-րդ ենթակետից, 8.4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերից, 8.5-րդ կետից և 12-րդ կետից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը.
  • 4-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը» բառերը և 3-5-րդ նախադասությունները.
  • 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության մասին (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում):».

  • 3-րդ, 6.5-րդ, 6.6-րդ և 7-րդ կետերից հանել «կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը» բառերը.
  • 3-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «աշխատող» բառը․
  • 6-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.
  • 8-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ  «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը չի կարող վճարվել անկանխիկ եղանակով։»․

  • 7-րդ կետից հանել «(բանկին, ազգային օպերատորին կամ կազմակերպությանը)» և «կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը» բառերը.
  • 1-ին կետում «համապատասխան մարմնի համակարգի վճարման նախնական ցուցակը (այսուհետ՝ նախնական ցուցակ)՝ էլեկտրոնային տարբերակով։ Նախնական ցուցակը պահպանվում է շտեմարանում և հասանելի է համապատասխան մարմնին՝ դիտելու հնարավորությամբ» բառերը փոխարինել «վճարման ցուցակ» բառերով.
  • 4-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «կամ ազգային օպերատորի (եթե միանվագ դրամական վճարի գումարը պետք է վճարվի ազգային օպերատորի միջոցով)» բառերը.
  • 5-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորին», «կամ ազգային օպերատորի» և «կամ ազգային օպերատորից» բառերը.
  • 9-րդ և 10-րդ կետերից հանել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերը.
  • 11-րդ կետից հանել «, ինչպես նաև կենսաթոշակներն ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրով» բառերը.
  • 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և գանձապետարանի միջոցով վճարման ենթակա գումարը փոխանցում է բանկին,  որն ապահովում է կենսաթոշակի գումարի մուտքագրումը կենսաթոշակառուի բանկային հաշվին:».

  • 15-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորին» բառերը.
  • 1-ին կետից հանել «(բանկի կամ ազգային օպերատորի)» բառերը.
  • 2-րդ կետից հանել «(բանկը կամ ազգային օպերատորը)» բառերը.
  • 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «16.4. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները լրանալուց հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից) ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը՝

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա վճարող կազմակերպությունը չի փոխվում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով սույն կարգի 16.2-րդ և 16.3-րդ կետերով սահմանված կարգով։»․

  • 39-րդ կետից հանել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով)» բառերը.
  • 40-րդ կետից հանել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով)» բառերը․
  • 47-րդ կետում «վճարվում է» բառը փոխարինել «վճարվել է» բառով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

  • Քննարկվել է

    14.03.2023 - 30.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2661

Տպել