Հիշել նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 2. Խոշտանգումներ - Ավելացնել գործողություն՝ ապահովելու ազատությունից զրկման վայրերի մատչելիությունը և հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումների տրամադրումը, անձնակազմերի իրազեկվածության բարձրացումը և վերապատրաստումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 3. Արդար դատաքննություն - Ավելացնել գործողություն՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ հաշմանդամություն ունեցող կանանց, մտավոր և (կամ) հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար դատական և վարչական վարույթներում ընթացակարգային, տարիքային և գենդերային զգայուն պայմանների ապահովմանը, տեղեկատվության մատչելիության ապահովման մեխանիզմների ընդունմանը և կիրառմանը, դատարանների և բոլոր վարչական կառույցների շենքերի ֆիզիկական մատչելիության ապահովմանը։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 4. Խտրականության արգելք - Առանձին անդրադառնալ «Իրավահավասարության մասին» օրենքի իրականացման մեխանիզմի՝ հավասարության մարմնի ձևավորմանը։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 4. Խտրականության արգելք - Անդրադառնալ ատելության հանցագործություններին՝ առանձին թիրախ սահմանելով հոգեկան առողջության հիմքով ատելության հանցագործությունների կանխարգելմանը։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 4. Խտրականության արգելք - Ավելացնել գործողություն հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց լիարժեք գործունակությունը վերականգնելու մեխանիզմի ստեղծման և որոշումների կայացման աջակցության համակարգի անցում կատարելու վերաբերյալ։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 4. Խտրականության արգելք - Անդրադառնալ արտակարգ իրավիճակներում հավասարության իրավունքի ապահովմանը և պաշտպանությանը։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 4. Խտրականության արգելք - Ներառել գործողություն՝ վավերացնելու Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) և ներդնելու կոնվենցիայի իրականացման ազգային ծրագիր։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 5. Առողջություն - Հարկ է ներառել հոգեկան առողջության ոլորտում հարկադրական պրակտիկաների (այդ թվում՝ շղթայման) վերացմանն ուղղված գործողություն:
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 5. Առողջություն - Ներառել գործողություն՝ ուղղված ծննդատներում հոգեբանների և սոցիալական աշխատողների ներգրավմանը՝ կանխարգելելու առողջության հիմքով երեխաների մուտքը մանկատներ։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 5. Առողջություն - Ներառել գործողություն՝ ուղղված սեռական առողջության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը՝ առանձնահատուկ թիրախներ սահմանելով հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 5. Առողջություն - Անդրադառնալ առողջապահական ծառայությունների և շենքերի մատչելիությանը, ինչպես նաև տեղեկատվության մատչելիությանը, այդ թվում՝ հայերեն ժեստերի լեզվի թարգմանչական ծառայության ինտեգրմանը առողջապահական համակարգ։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 6. Հավաքների ազատություն - Անդրադառնալ երեխաների հավաքների և միավորումների ազատության իրավունքի ապահովմանը և արդյունավետ պաշտպանությանը։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 8. Կարծիքի արտահայտման ազատություն - Ներառել գործողություն՝ ուղղված ժեստերի լեզվի կրթությանը, թարգմանիչների համակարգված կրթությանը և հայերեն ժեստերի լեզվի թարգմանչական ծառայությունների ինտեգրմանը պետական կառավարման համակարգում։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 8. Կարծիքի արտահայտման ազատություն - Ներառել գործողություն՝ ուղղված պետական բյուջեից ֆինանսավորվող կայքերի մատչելիության ապահովմանը, այդ թվում՝ կույր անձանց համար։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 9. Սոցիալական ապահովություն - 9.5. գործողության (Հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդնել անձնական օգնականի ծառայությունների համակարգ) ժամկետները համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշման ժամկետներին՝ համապատասխան որի անձնական օգնականի ծառայությունը պետք է ներդրված լինի 2024 թվականի հունվարի 1-ին։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 10. Երեխայի իրավունքներ - Նախատեսել գործողություններ՝ ուղղված երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն, այդ թվում՝ մորատորիումի կիրառումը, պետական և ոչ պետական մանկատների փակմանը։
17 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 10. Երեխայի իրավունքներ - Նախատեսել գործողություն՝ ուղղված մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի դեմ արդյունավետ պայքարին և Լանզարոտեի կոնվենցիայի իրականացման արդյունավետությանը։
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 28.03.2023 15:23:48 10. Երեխայի իրավունքներ - Նախատեսել գործողություն՝ ուղղված երեխաների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների արդյունավետ և լիարժեք մասնակցությանը իրենց վերաբերող որոշումների կայացման բոլոր փուլերում։
19 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:56:57 1.1. գործողությամբ նախատեսված միջոցառումները ուղղված են զինված ուժերում մահվան դեպքերի նախականխմանը, սակայն և ելակետային տվյալներում, և կատարողական թիրախներում առանձնահատուկ շեշտադրում է կատարվում հենց ինքնասպանությունների վրա, ինչը կարող է որոշակի կողմնապահություն ստեղծել մահվան այլ պատճառներին օբյեկտիվ կերպով անդրադառնալու տեսանկյունից։ Ուստի, առաջարկում ենք և ելակետային տվյալներում և այլ սյունակներում ավելացնել մահվան պատճառները։
20 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:57:14 1․2 գործողությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցներով զինված ուժերում զինվորական կարգապահության վերաբերյալ տեսաձայնագրություն (սոցիալական հոլովակ) տարածելու թիրախային լսարանն անհասկանալի է։ Եթե գործողության թիրախ են հանդիսանում բռնություն կիրառող զինծառայողները և սպայական և հրամանատարական կազմը, ապա նրանց համար զանգվածային լրատվության միջոցները քիչ հասանելի են, հետևաբար գործողությունը չի կարող ծառայել իր նպատակին, այն է՝ նվազեցնել զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։ Ուստի, առաջարկում ենք լրամշակել առաջարկվող թիրախները՝ ծածկելով նաև դասընթացների կազմակերպում շարքային և սպայական կազմի համար։ Դասընթացների թեմաները կարող են լինեն բանակցելու հմտություններ, բռնության բացառում, ճգնաժամերի կառավարում և այլն։ Նույն կետով նախատեսված՝ սպա-հոգեբանների վերապատրաստելու փոխարեն, գտնում ենք, որ առավել նպատակահարմար է քաղաքացիական (զինծառայող չհանդիսացող) հոգեբանների ներգրավումը։
21 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:57:27 1․3 գործողությամբ նախատեսված զինված ուժերի հրամանատարական կազմին և ռազմական ոստիկանության ծառայողներին վերապատրաստումն առավել արդյունավետ կլինի, եթե այն վերաբերի ոչ միայն կյանքի իրավունքին, այլ առհասարակ մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին (անձնական կյանքի իրավունք, խոսքի ազատություն, խոշտանգումների արգելք և այլն)։
22 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:58:05 1․4 գործողության ակնկալվող արդյունքում 3-րդ կետով նշված է, որ «Չկան զինծառայողների և ազատությունից զրկված անձանց մահվան չբացահայտված դեպքեր»։ Նման ձևակերպումը ինքնին խնդրային է, քանի որ սա կարող է բերել վիճակագրության կեղծման և սխալ վարման, որպեսզի ապահովվի անհրաժեշտ արդյունքը տվյալ գործողության համար։ Անհրաժեշտ ենք համարում խմբագրել տվյալ կետը։
23 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:58:05 1․5 գործողությամբ նախատեսված ժամկետները նշված գործողության համար չափազանց երկար են, հաշվի առնելով գործողության բնույթը և վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկներում գրանցված մահվան դեպքերի թվերի աճը։ Գտնում ենք, որ 2025թ․ առաջին կիսամյակի համար նախատեսվող գործողությունը կարող է իրականացվել առնվազն 2024թ․ երկրորդ կիսամյակում։ Առաջարկում եմ նույն կետով առաջարկվող միջոցառումների գործողություննեը, այս թվում նախականխման միջոցառումների հայեցակարգը, ուսումնասիրությունը տարածել նաև այլ փակ և կիսափակ հաստատությունների վրա՝ հաշվի առնելով, օրինակ՝ վերջերս տուն-ինտերնատներում ինքնասպանությունների դեպքերի աճը։
24 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:59:16 1․6 կետով նախատեսված կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքի արգելքի վերաբերյալ պաստառների փոխարեն կամ դրանց զուգահեռ անհրաժեշտ է փակցնել ազատությունից զրկված անձանց՝ կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի ոտնահարումներից պաշտպանության միջոցների վերաբերյալ պաստառներ։ Միևնույն կետով նախատեսված տեսաձայնագրությունների և սոցիալական հոլովակների տարածումը զանգվածային լրատվության միջոցներով չի կարող ծառայել նպատակին, քանի որ նշված գործողության թիրախային լսարանը հասանելիություն չունի նշված գործիքներին։ Միևնույն ժամանակ, նախատեսված ակնկալվող արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ծրագրով նախատեսել քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, ինքնասպանությունների կանխարգելման, հոգեբանական աջակցության, ռիսկային անձանց իդենտիֆիկացնելու և վերջիններիս հետ աշխատանքի, ինքնասպանությունների կանխարգելման թեմայով քրեակատարողական հիմնարկի անձնակազմի վերապատրաստման և վերջիններիս պատասխանատվությանն ուղղված գործողություններ։
25 Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ 28.03.2023 16:59:16 2․4 գործողությամբ նախատեսված «կատարելագործել հոգեբուժական հաստատություններում շահառուի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման իրավական կարգավորումները» ձևակերպումը ենթակա է փոփոխության, քանի որ անհրաժեշտ է վերացնել ֆիզիկական ուժի գործադրումը, բացառությամբ միայն որպես վերջին միջոց ֆիզիկական ուժի գործադրումը, եթե կա իրեն կամ այլ անձի վնասելու իրական ռիսկ։