Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկ­ման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնա­հատ­­ման կարգը սահմանելու մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելու մասին» 2022 թվա­կանի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրար­կումն ապա­­հովող միջո­ցա­ռման իրականացմամբ: Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերում կատարված լրացումների համաձայն՝ շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված շինությունների համար անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հաշվարկման ժամանակ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանված է 1,0։

   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ են համարվում նաև կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ կիսակառույց շինությունները, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 645-Ն որոշմամբ սահմանելու նաև անավարտ շինությունների (քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դեռևս չկառուցված) բնութագրումը։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներկայումս անավարտ (քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դեռևս չկառուցված) շինությունների գնահատություն չի կատարվում և Օրենքում կատարված լրացումների արդյունքում գնահատվելու են նաև շինարարության թույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգված շինությունները։ Հաշվի առնելով այն դեպքերը, երբ շինարարության ժամկետի ավարտից հետո շինությունները հնարավոր է, որ դեռևս կառուցված չլինեն, ապա անհրաժեշտություն է առաջանում սույն կառավարության որոշման նախագծով սահմանելու նաև անավարտ շինությունների բնութագիրը՝ ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անավարտ (քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դեռևս չկառուցված) շինությունների գնահատություն կատարելու համար։
  2. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.    Իրավական ակտի ընդունմամբ կբունաթագրվեն նաև անավարտ (քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դեռևս չկառուցված) շինությունները, որը հնարավորություն կտա Օրենքում կատարված լրացումների արդյունքում գնահատելու և անշարժ գույքի հարկման բազայում ընդգրկելու նաև անավարտ (քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա դեռևս չկառուցված) շինությունները։ 
  3. Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում առաջացնում է եկամուտների ավելացում։
  4. 5. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  5. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

   Նախագիծը չի հակասում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարությունների պահանջներին:  

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.03.2023 - 25.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1978

Տպել