Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2023 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 498-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» N 498-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով.

2) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության» բառերով.

3) 7.1-ին և 12-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ծառայության» բառով:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ

Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք ԵՐԵՎԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

2023 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  22-Ի N 767 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» N 767 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության» բառերով:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ

Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք ԵՐԵՎԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը (այսուհետ` Ծառայություն)» բառերով.

2)  ամբողջ տեքստում «վարչությունը» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ծառայությունը» բառով, բացառությամբ 9․1-ին կետի «վարչության» բառից․

3)  6-րդ կետի  2-րդ նախադասությունում «ներկայացուցիչներ» բառից հետո լրացնել «՝ արարողությունը լուսաբանելու համար» բառերով, իսկ 3-րդ նախադասությունը հանել․

4) N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն» բառերը փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ

Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք ԵՐԵՎԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N   -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1390-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը հաստատելու մասին» N 1390-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «Ոստիկանություն» բառը փոխարինել «Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)» բառերով.

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետում և Որոշման ամբողջ տեքստում  «Ոստիկանությունում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Ծառայությունում» բառով.

 գ. 4-րդ կետում «սահմանված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով․

դ. 5-րդ կետում «և «գ» պարբերություններով» բառերը փոխարինել «պարբերությամբ» բառով.

ե. 14-րդ կետում և 32-րդ կետի 4-րդ ենթակետում «Ոստիկանությունում գործող համակարգերով» բառերը փոխարինել «Ներքին գործերի նախարարությունում գործող համակարգերով» բառերով․ 

զ. 16-րդ, 35-րդ և 50 կետերից «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը փոխարինել «Ծառայության» բառով.

է. 22-րդ և 40-րդ կետերից «՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության» բառերը հանել.

ը. 27-րդ և 45-րդ կետում «սահմանված» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ցանկի 4-րդ կետով նախատեսված դեպքերում պահանջվող» բառերով․

թ. 42-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքը տրամադրելու օրվանից» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով։  

2) Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածում`

ա. 1-ին կետի 6-րդ ենթակետում «ամուսնու անձնագիրը և դրա պատճենը» բառերը փոխարինել «ամուսնու անձնագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը» բառերով.

բ. 1-ին կետի 8-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

գ. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով․

«4. Այն դեպքում, երբ դիմումատուն սահմանված կարգով կատարել է իր անձնական տվյալների փոփոխություն, ապա ցանկի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով պահանջվող փաստաթղթերում առկա գրառումների հետ անհամապատասխանության դեպքում ներկայացվում է նաև փոփոխությունը հավաստող փաստաթուղթ։».

3) Որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված N 4 հավելվածի «Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածին» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

 

                     Անվանումը

                    Գտնվելու վայրը

Պատրիարքություններ

Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն

Երուսաղեմ, Սրբոց Հակոբեանց Միաբանություն

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքություն

Ստամբուլ, Թուրքիա

Թեմեր ՀՀ տարածքում

Արարատյան Հայրապետական թեմ

Երևան

Շիրակի թեմ

Գյումրի

Գուգարաց թեմ

Վանաձոր

Արմավիրի թեմ

Արմավիր

Սյունյանց թեմ

Գորիս

Արագածոտնի թեմ

Օշական

Կոտայքի թեմ

Ծաղկաձոր

Գեղարքունյաց թեմ

Գավառ

Վայոց Ձորի թեմ

Եղեգնաձոր

Տավուշի թեմ

Իջևան

Արթիկի թեմ

Արթիկ

Մասյացոտնի թեմ

Արտաշատ

Արցախի թեմ

Ստեփանակերտ

Թեմեր սփյուռքում

Վիրահայոց թեմ

Թբիլիսի, Վրաստան

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմ

Մոսկվա, Ռուսաստան

Հարավային Ռուսաստանի Հայոց թեմ

Կրասնոդար, Ռուսաստան

Ուկրաինայի Հայոց թեմ

Լվով, Ուկրաինա

Բալթյան երկրների Հայոց թեմ

Ռիգա, Լատվիա

ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմ

Նյու Յորք, ԱՄՆ

ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմ

Բըրբենք, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Կանադայի Հայոց թեմ

Մոնրեալ, Կանադա

Արգենտինայի Հայոց թեմ

Բուենոս-Այրեսն Արգենտինա

Բրազիլիայի Հայոց թեմ

Սան Պաուլո, Բրազիլիա

Ուրուգվայի Հայոց թեմ

Մոնտեվիդեո, Ուրուգվայ

Ֆրանսիայի Հայոց թեմ

Փարիզ, Ֆրանսիա

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմ

Լոնդոն, Մեծ Բրիտանիա

Ռումինիայի Հայոց թեմ

Բուխարեստ, Ռումինիա

Բուլղարիայի Հայոց թեմ

Սոֆիա, Բուլղարիա

Հունաստանի Հայոց թեմ

Աթենք, Հունաստան

Գերմանիայի Հայոց թեմ

Քյոլն, Գերմանիա

Շվեյցարիայի Հայոց թեմ

Ժնև, Շվեյցարիա

Եգիպտոսի Հայոց թեմ

Կահիրե, Եգիպտոս

Իրաքի Հայոց թեմ

Բաղդադ, Իրաք

Դամասկոսի Հայոց թեմ

Դամասկոս, Սիրիա

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմ

Սիդնեյ, Ավստրալիա

Հայրապետական պատվիրակություններ

Հնդկաստանի և Ծայրագույն արևելքի Հայրապետական պատվիրակություն

Սիդնեյ, Ավստրալիա

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն

Հռոմ, Իտալիա

Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակություն

Վիեննա, Ավստրիա

Բալկանյան երկրների Հայրապետական պատվիրակություն

Բուխարեստ, Ռումինիա

»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

              ՎԱՐՉԱՊԵՏ

Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք ԵՐԵՎԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N   -Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

1․ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 957-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ» բառերով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

               ՎԱՐՉԱՊԵՏ

Ն ՓԱՇԻՆՅԱՆ

ք․ ԵՐԵՎԱՆ

 

  • Քննարկվել է

    09.03.2023 - 25.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2317

Տպել