Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

--------մարտի     2023  թվականի N    -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18  ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ  ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

          Ղեկավարվելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 12-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի «ա» ենթակետով, 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել «Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտների դրամական աջակցություն» սոցիալական ծառայությունը։
  2. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտների դրամական աջակցության տրամադրման կարգը»` համաձայն N1 հավելվածի:
  3. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտների բնակելի տարածության վարձավճարի փոխհատուցման տրամադրման կարգը»` համաձայն N 2 հավելվածի:
  4. Սույն որոշման N1  և N2 հավելվածներով սահմանված դրամական աջակցությունը և բնակելի տարածության վարձավճարի փոխհատուցումը նշանակվում և վճարվում է  նաև
  • սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող ամսվանից, եթե շահառուն մանկատնից դուրս է գրվել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը և դիմել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում, կամ
  • զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե անձը մանկատնից դուրս է գրվել 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և համապատասխան դիմումը ներկայացրել է զորացրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու,սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման՝ 3-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 12-րդ և 13-րդ ենթակետերով.

«12) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում  գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների)  18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտների դրամական աջակցության գումարը․

13) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետությունում  գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների)  18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտների բնակելի տարածության վարձակալության վարձավճարի փոխհատուցման գումարը։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ենթակայության ներքո գտնվող` երեխաներին խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատությունների շրջանավարտներին պետական աջակցության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1452-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» և «ե» պարբերությունները, 13-17-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնողհաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման հավելվածի 49-րդ կետը ճանաչել ուժը կորցրած։
  3. Հանձնարարարել
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել սույն որոշման կատարումը.
  • Ներքին գործերի նախարարին, Արդարադատության նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով պահանջվող տեղեկատվության տրամադրումը։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

                                                Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
մարտի       -ի N ----Ն որոշման

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

 

  1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում (մանկատներում) խնամք ստացած, 2023 թվականի հունվարի 1-ից հետո 18 տարին լրանալու հիմքով դուրսգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մանկատան շրջանավարտներին (այսուհետ՝ շահառու) դրամական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները։
  2. Կարգի նպատակն է աջակցել շահառուների անկախ կյանքի ապահովմանը։
  3. Շահառուներին դրամական աջակցությունը տրամադրվում է ամսական պարբերականությամբ` ոչ ավելի 12 ամիս տևողությամբ։
  4. Դրամական աջակցության ամսական չափը սահմանվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարի չափով։ Եթե «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված գումարը փոփոխվում է, ապա այն տարածվում է նաև սույն կարգով արդեն իսկ շահառու ճանաչված շրջանավարտների վրա։
  5. Դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով, որի համար շահառուն իր բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման հավելվածում ներառված միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային կենտրոն (այսուհետ՝ կենտրոն) է ներկայացնում գրավոր դիմում, որով ընտրում է Ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած որևէ բանկ (այսուհետ՝ բանկ):
  6. Կարգի իմաստով շահառու է համարվում այն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձը, ով
  • մինչև 18 տարին լրանալը առնվազն 24 ամիս խնամվել է Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունում (այսուհետ՝ մանկատանը), և
  • 2023 թվականի հունվարի 1-ից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթությունը ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել հանրակրությունն ավարտելուց հետո, և
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։
  1. Դրամական աջակցությունը նշանակում և վճարում է Ծառայությունը։
  2. Դրամական աջակցություն նշանակելու համար շահառուն դիմում է կենտրոն՝ թղթային կրիչով կամ առցանց (e-request.am կայքէջի կամ Ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստի  միջոցով)։
  3. Դրամական աջակցությունը նշանակվում և վճարվում է
  • մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե շահառուն դիմել է մանկատնից դուրսգրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում, կամ
  • զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե անձը մանկատնից դուրսգրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և համապատասխան դիմումը ներկայացրել է զորացրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում։
  1. Շահառուն ներկայացնում է դիմում՝ համաձայն Ձև 1-ի՝ նշելով ՝
  • իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) սերիան և համարը․
  • այն մանկատան անվանումը, որտեղ շահառուն ստացել է խնամք և դուրս է գրվել․
  • Հայաստանի Հանրապետությունում գործող և Ծառայության հետ համագործակցող բանկի անվանումը․
  • շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, շահառուի փաստացի բնակության վայրի և բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) հաշվառման հասցեն։ 
  1. Եթե շահառուի անունից դիմում է ներկայացրել լիազորված անձը, ապա դիմումին պետք է կցել նաև նոտարական կարգով վավերացված լիազորագիրը կամ օրինական ներկայացուցիչ լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը։
  2. Կենտրոնը ստանալով դիմումը, երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց հարցում է կատարում
    • ռեգիստր շահառուի հաշվառման հասցեն և քաղաքացիությունը ճշտելու նպատակով,
    • դիմումում նշված մանկատանը՝ շահառուի առնվազն 24 ամիս խնամվելու և 18 տարին լրանալու կապակցությամբ դուրս գրված լինելու մասին տեղեկատվություն ստանալու նպատակով,
    • քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ շահառուի ողջ լինելու մասին տեղեկություն ստանալու համար։
  3. Մանկատունը հարցումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնին տրամադրում է շահառուի մանկատանը առնվազն 24 ամիս խնամք ստանալու կամ չստանալու, 18 տարին լրանալու կամ այլ հիմքով դուրս գրվելու մասին տեղեկանք, և անհրաժեշտ այլ տեղեկատվություն՝ ակայության դեպքում։
  4. Կենտրոնը Կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետով անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում շահառուին պարզաբանում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջները, քաղաքացիություն ստանալու ընթացակարգը։
  5. Կարգի 12-րդ կետի 1-ին և 3-րդ կետերում նշված տեղեկատվությունը տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։
  6. Կենտրոնը մերժում է դիմումը, եթե՝
  • ներկայացված տվյալները հավաստի չեն (մասնավորապես՝ ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
  • դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.
  • անձը չի բավարարում սուն կարգով սահմանված պահանջներին․
  • դիմումը ներկայացվել է Կարգով սահմանված ժամկետից ուշ․
  • դիմումը չի բավարարում սույն կարգով սահմանված պահանջներին։
  1. Կենտրոնը դիմումը մերժելու կամ բավարարելու մասին որոշումը տրամադրում է շահառուին այն կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստային եղանակով կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով։ Դիմումը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու պատճառը և բողոքարկման կարգը։
  2. Յուրաքանչյուր շահառուի համար Կենտրոնը օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում և պահպանում է սոցիալական գործ։
  3. Դրամական աջակցության վճարման, դադարեցման և ստանալու իրավունքի վերականգնման դեպքում սոցիալական գործերի հաշվառման էլեկտրոնային մատյանում նշվում են դրամական աջակցության վճարման կամ դադարեցման որոշումը և ամսաթիվը:
  4. Դրամական աջակցության նշանակման մասին որոշումը (կարգադրությունը)` համաձայն N 2 Ձևի, լրացվում և կարվում է սոցիալական գործում:
  5. Դրամական աջակցությունը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպության կողմից Ծառայությանը տրամադրված էլեկտրոնային ցուցակների հիման վրա։
  6. Տվյալ ամսվա վճարման ցուցակը, ձևավորվում է ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հաշվառմամբ։
  7. Դրամական աջակցության գումարը վճարելը շարունակելու նպատակով շահառուն պարտավոր է դրամական աջակցությունը նշանակելու որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած մինչև յուրաքանչյուր երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը անձամբ ներկայանալ Կենտրոն և տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին։
  8. Դրամական աջակցության գումարի վճարումը դադարեցվում է, եթե
  • դադարեցվել է շահառուի քաղաքացիությունը կամ առկա է նրա մահվան վերաբերյալ տվյալ․
  • շահառուն սույն կարգի 23-րդ կետով սահմանված ժամկետում չի տրամադրել հայտարարություն․
  • շահառուն ներկայացրել է դիմում դրամական աջակցությունը ստանալուց հրաժարվելու մասին․
  • շահառուն զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։
  1. Սույն կարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքով վճարումը դադարեցնելու դեպքում, եթե շահառուն համապատասխան հայտարարությունը Ծառայությանը ներկայացնում է վճարելը դադարեցնելու որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում, ապա դրամական աջակցությունը ստանալու իրավունքը վերականգնվում է և դրամական աջակցության վճարումն իրականացվում է դադարեցման օրվանից սկսած։
  2. Սույն կագի 24-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմքով վճարումը դադարեցնելու դեպքում, եթե շահառուն համապատասխան դիմումը ներկայացնում է զորացրվելու ամսվան հաջորդող երեք ամիսների ընթացքում, ապա դրամական աջակցությունը ստանալու իրավունքը վերականգնվում է և դրամական աջակցության վճարումն իրականացվում է զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից։
  3. Սույն կագի 25-րդ և 26-րդ կետերով նախատեսված դեպքերում դրամական աջակցություն ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում, դրամական աջակցությունը շարունակվում է վճարվել ոչ ավելի քան 12 ամիսների հաշվարկով (օրինակ, եթե մինչև ստանալու իրավունքը դադարեցնելը դրամական աջակցությունը վճարվել է 4 ամիսների համար, ապա դրամական աջակցություն ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում շարունակվում է վճարվել ոչ ավելի քան 8 ամիսների համար)։
  4. Դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
  5. Կարգի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հիմք ընդունելով սույն կարգի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը։
  6. Մինչև «Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտներին սոցիալական ծառայությունների տրամադրման» ծրագրի թվայնացումն ու դրա հիման վրա դրամական աջակցության նշանակումն ու վճարումն իրականացնելը, դրամական աջակցության նշանակումն ու վճարումն իրականացվում է թղթային եղանակով։

 

 

 

 

 

 Ձև N 1

Միասնական սոցիալական ծառայության ____________________________ տարածքային կենտրոնի

Անվանումը

 տնօրեն ______________________________________

ազգանուն, Ա.Ա.

 Քաղ. ____________________________________

անունը, հայրանունը, ազգանունը

 ___________________________________ - ից

Հաշվառման Հասցե՝ ________________________________________

______________________________________________________

անձը հաստատող փաստաթղթի համարը, սերիան

Հեռախոս_________________________________________

 

Էլ. հասցե_________________________________________

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ ինձ՝ որպես մանկատան շրջանավարտ, տրամադրել դրամական աջակցություն, որի կապակցությամբ հայտնում եմ հետևյալ տեղեկությունները՝

Շրջանավարտի անուն, ազգանուն, հայրանուն ------------------------------------------------------------------

Շրջանավարտի անձը հաստատող փաստաթուղթ _________________________________________

 անձը հաստատող փաստաթղթի համարը, սերիան

Հանդիսանում եմ (է)___________  քաղաքացի։

 

Հաստատությունը, որտեղ խնամք եմ (է) ստացել _____________________________________

խնամքի հաստատության անվանումը

 Հանդիսանում եմ (է) ----------------------------------------------------------------- շրջանավարտ, խնամք եմ

խնամքի հաստատության անվանումը

ստացել __________________________________________ ժամանակահատվածում։                   

ժամանակահատվածը

Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված շրջանավարտ եմ՝     այո, ոչ

            (անհրաժեշտ է ընդգծել)

Զորացրվել եմ_________________________________________________

                                  (ժամանակահատվածը՝ ամիս, ամսաթիվ, տարի)

Կից ներկայացվում եմ.

_________________________________     _______________________________

_________________________________     _______________________________

_________________________________     _______________________________

 

«___» __________թ.

_________________________________

(ստորագրություն)

Ձև N 2

 

 

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացի ____________________________________

բնակության վայրը _____________________________________________________

սոցիալական գործի համարը________________

 

Կարգադրություն N

20  թ. ________ ամսվա համար
վճարել ___________ դրամ:

Կատարող

____________________

 (ստորագրությունը)

Ստորաբաժանման ղեկավար

_____________________

 (ստորագրությունը)

 

 

 

 

 

 

                                            

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի  -ի N ----Ն որոշման

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԳՈՐԾՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՄԱՆԿԱՏՆԵՐԻ) 18 ՏԱՐԻՆ ԼՐԱՑԱԾ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՎԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով (այսուհետ՝ Կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում (մանկատներում) խնամք ստացած, 2023 թվականի հունվարի 1-ից հետո 18 տարին լրանալու հիմքով դուրսգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող շրջանավարտների (այսուհետ՝ շահառու) բնակելի տարածության վարձակալության նպատակով ամսական վարձավճարի (այսուհետ՝ վարձավճար) փոխհատուցման հետ կապված հարաբերությունները։
  1. Կարգի նպատակն է աջակցել շահառուների անկախ կյանքի ապահովմանը։
  1. Վարձավճարի փոխհատուցման ամսական չափը կազմում է 100․000 ՀՀ դրամ՝ անկախ վարձավճարի չափից։ Վարձավճարի փոխհատուցման գումարը վճարվում է ամսական պարբերականությամբ` ոչ ավելի 12 ամիս տևողությամբ։
  2. Կարգի իմաստով շահառու է հանդիսանում այն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձը, ով
  • մինչև 18 տարին լրանալը առնվազն 24 ամիս խնամք է ստացել Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատություններում (այսուհետ՝ մանկատուն), և
  • 2023 թվականի հունվարի 1-ից հետո դուրս է գրվել 18 տարին լրանալու կապակցությամբ կամ 18 տարին լրանալու օրվա դրությամբ հանրակրթությունը ավարտած չլինելու պարագայում՝ դուրս է գրվել հանրակրությունն ավարտելուց հետո, և
  • չունի սեփականության կամ օգտագործման իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն, և
  • վերջին 5 տարիների ընթացքում չի օտարել սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածությունը, և
  • նրան չի հատկացվել բնակելի տարածություն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ սահմանված կարգով, և
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

 

 

 

  1. Վարձավճարի փոխհատուցումը վճարվում է անկանխիկ եղանակով, որի համար շահառուն իր բնակության վայրն սպասարկող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման հավելվածում ներառված միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) տարածքային կենտրոն (այսուհետ՝ կենտրոն) է ներկայացնում գրավոր դիմում, որով ընտրում է Ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված՝ սոցիալական ապահովության դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկը (այսուհետ՝ բանկ):
  2. Վարձավճարի փոխհատուցման գումար նշանակելու համար շահառուն դիմում է թղթային կրիչով կամ առցանց (e-request.am կայքէջի կամ Ծառայության պաշտոնական էլեկտրոնային փոստի  միջոցով)։
  3. Վարձավճարի փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է
  • մանկատնից դուրս գրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե շահառուն դիմել է մանկատնից դուրսգրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում,կամ
  • զորացրվելու օրվան հաջորդող ամսվանից, եթե անձը մանկատնից դուրսգրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության և համապատասխան դիմումը ներկայացրել է զորացրվելու օրվան հաջորդող երեք ամսվա ընթացքում։
  1. Շահառուն ներկայացնում է դիմում՝ համաձայն Ձև 1-ի՝ նշելով ՝
  • իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի կամ նույնականացման քարտի) համարը և սերիան․
  • այն մանկատան անվանումը, որտեղ շահառուն առնվազն 24 ամիս ստացել է խնամք և դուրս է գրվել․
  • Հայաստանի Հանրապետությունում գործող և Ծառայության հետ համագործակցող բանկի անվանումը․
  • շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, շահառուի փաստացի բնակության վայրի և բնակչության պետական ռեգիստրում (այսուհետ՝ ռեգիստր) հաշվառման հասցեն ․
  • բնակարանի վարձակալության վերաբերյալ պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), կամ վարձակալած բնակարանի հասցեն և բնակարանի սեփականատիրոջ կոնտակտային տվյալները:
  1. Եթե շահառուի անունից դիմում է ներկայացրել լիազորված անձը, ապա դիմումին պետք է կցել նաև նոտարական կարգով վավերացված լիազորագիրը կամ օրինական ներկայացուցիչ լինելու հանգամանքը հավաստող փաստաթուղթը։
  2. Կենտրոնը ստանալով դիմումը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում առցանց հարցում է կատարում
  • համապատասխան մանկատանը՝ շահառուի խնամք ստանալու և 18 տարին լրանալու հիմքով դուրսգրվելու և անհրաժեշտ այլ հանգամանքները պարզելու նպատակով․
  • Կադաստրի կոմիտեին` շահառուի անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակարանի (բնակելի տարածության) նկատմամբ սեփականության կամ համասեփականության կամ օգտագործման իրավունքի գրանցման, ինչպես նաև վերջին հինգ տարվա ընթացքում բնակարանի (բնակելի տարածության) օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով.
  • քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին՝ շահառուի ողջ լինելու մասին տեղեկություն ստանալու համար։
  1. Մանկատունը հարցումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնին տրամադրում է տեղեկատվություն շահառուի մանկատանը առնվազն 24 ամիս խնամք ստանալու կամ չստանալու, 18 տարին լրանալու կամ այլ հիմքով դուրսգրվելու և անհրաժեշտ այլ տեղեկատվության վերաբերյալ։
  2. Կարգի 9-րդ կետի 2-րդ և 3-րդենթակետերով նշված տեղեկատվությունը տրամադրվում է հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
  3. Կարգի 9-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կենտրոնը դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Կադաստրի կոմիտեցի, մանկատնից ստացված տվյալների հետ և մերժում կամ բավարարում է դիմումը։
  4. Կենտրոնը մերժում է դիմումը, եթե՝
  • ներկայացված տվյալները հավաստի չեն (մասնավորապես՝ ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
  • դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.
  • անձը չի բավարարում սույն կարգով սահմանված պահանջներին․
  • դիմումը ներկայացվել է Կարգով սահմանված ժամկետից ուշ ․
  • դիմումը չի բավարարում սույն կարգով սահմանված պահանջներին։
  1. Կենտրոնը դիմումը մերժելու կամ բավարարելու մասին որոշումը տրամադրում է շահառուին այն կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ փոստային եղանակով կամ բջջային հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու միջոցով։ Դիմումը մերժելու մասին որոշումը պետք է պարունակի շահառուի անունը, ազգանունը, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու պատճառը և բողոքարկման կարգը։
  2. Յուրաքանչյուր շահառուի համար Կենտրոնը օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում և պահպանում է սոցիալական գործ։
  3. Վարձավճարի փոխհատուցման գումարի վճարման, դադարեցման, ստանալու իրավունքի վերականգնման դեպքում սոցիալական գործերի հաշվառման էլեկտրոնային մատյանում նշվում են վարձավճարի փոխհատուցման գումարի վճարման կամ դադարեցման որոշումը և ամսաթիվը:
  4. Վարձավճարի փոխհատուցման գումարի նշանակման մասին որոշումը` համաձայն N 2 Ձևի, լրացվում և կարվում է սոցիալական գործում:
  5. Դրամական աջակցությունը վճարվում է յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ սոցիալական աջակցության տեղեկատվական բազաները շահագործող կազմակերպության կողմից Ծառայությանը տրամադրված էլեկտրոնային ցուցակների հիման վրա:
  6. Տվյալ ամսվա վճարման ցուցակը, ձևավորվում է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման, Կադաստրի կոմիտեից սեփականության կամ օգտագործման իրավունքի ձեռքբերման վերաբերյալ ստացված, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվելու վերաբերյալ տվյալների հաշվառմամբ։
  7. Յուրաքանչյուր ամիս Կենտրոնը Կարգի 19-րդ կետում նշված մարմիններին ներկայացնում է առցանց հարցում մինչև ընթացիկ ամսվա 20-ը, իսկ նշված մարմինները ներկայացնում են համապատասխան տեղեկատվությունը՝ մինչև ընթացիկ ամսվա 25-ը։
  8. Վարձավճարի փոխհատուցման գումարը վճարելը շարունակելու նպատակով շահառուն պարտավոր է դիմումը բավարարելու որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվանից սկսած մինչև յուրաքանչյուր երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը անձամբ ներկայանալ Կենտրոն և տալ հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին։
  9. Վարձավճարի փոխհատուցման գումարը դադարեցվում է, եթե
  • դադարեցվել է շահառուի քաղաքացիությունը կամ առկա է նրա մահվան վերաբերյալ տվյալ․
  • շահառուն Կարգի 21-րդ կետով սահմանված ժամկետում չի տրամադրել հայտարարություն․
  • շահառուն ներկայացրել է դիմում վարձավճարի փոխհատուցում ստանալուց հրաժարվելու մասին․
  • շահառուն ձեռք է բերել սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն կամ նրան տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով կացարան պետական սոցիալական բնակարանային ֆոնդում․
  • շահառուն զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։
  1. Կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հիմքով վճարումը դադարեցնելու դեպքում, եթե շահառուն համապատասխան հայտարարությունը Ծառայությանը ներկայացնում է վճարման դադարեցման որոշման կայացումից հետո մեկ ամսվա ընթացքում, ապա վարձավճարի փոխհատուցում ստանալու իրավունքը վերականգնվում է և դրամական աջակցության վճարումն իրականացվում է դադարեցման օրվանից սկսած։
  2. Կարգի 22-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված հիմքով վճարումը դադարեցնելու դեպքում, եթե շահառուն համապատասխան դիմումը ներկայացնում է զորացրվելուց հետո երեք ամսվա ընթացքում, ապա վարձավճարի փոխհատուցում ստանալու իրավունքը վերականգնվում է և վարձավճարի փոխհատուցման գումարի վճարումն իրականացվում է զորացրվելու ամսվան հաջորդող ամսվանից։
  3. Կարգի 23-րդ և 24-րդ կետերով նախատեսված դեպքերում վարձավճարի փոխհատուցման գումար ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում, վարձավճարի փոխհատուցման գումարը շարունակվում է վճարվել ոչ ավելի քանի 12 ամիսների հաշվարկով (օրինակ, եթե մինչև ստանալու իրավունքը դադարեցնելը վարձավճարի փոխհատուցումը վճարվել է 4 ամիսների համար, ապա վարձավճարի փոխհատուցում ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում շարունակվում է վճարվել ոչ ավելի քան 8 ամիսների համար)։
  4. Վարձավճարի փոխհատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
  5. Սույն կարգի մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` հիմք ընդունելով սույն կարգի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը։
  6. Մինչև «Հայաստանի Հանրապետությունում գործող երեխաներին շուրջօրյա խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության պետական հաստատությունների (մանկատների) 18 տարին լրացած և հաստատությունից դուրսգրված շրջանավարտներին սոցիալական ծառայությունների տրամադրման» ծրագրի թվայնացումն ու դրա հիման վրա վարձավճարի փոխհատուցման նշանակումն ու վճարումն իրականացնելը, դրամական աջակցության նշանակումն ու վճարումն իրականացվում է թղթային եղանակով։

 

 

 

 

 

 

 

Ձև N 1

Միասնական սոցիալական ծառայության ____________________________ տարածքային կենտրոնի

Անվանումը

 տնօրեն ______________________________________

ազգանուն, Ա.Ա.

 Քաղ. ____________________________________

անունը, հայրանունը, ազգանունը

 ___________________________________ - ից

Հաշվառման Հասցե՝ ________________________________________

______________________________________________________

անձը հաստատող փաստաթղթի համարը, սերիան

Հեռախոս_________________________________________

 

Էլ. հասցե_________________________________________

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ ինձ՝ որպես մանկատան շրջանավարտ տրամադրել բնակելի տարածության վարձակալության նպատակով ամսական վարձավճարի փոխհատուցում, որի կապակցությամբ հայտնում եմ հետևյալ տեղեկությունները՝

Շրջանավարտի անուն, ազգանուն, հայրանուն -------------------------------------------------------

Շրջանավարտի անձը հաստատող փաստաթուղթ __________________________________

 անձը հաստատող փաստաթղթի համարը, սերիան

Հանդիսանում եմ (է)___________  քաղաքացի։

 

Հաստատությունը, որտեղ խնամք եմ (է) ստացել _____________________________________

խնամքի հաստատության անվանումը

 Հանդիսանում եմ (է) ----------------------------------------------------------------- շրջանավարտ, խնամք եմ (է)

խնամքի հաստատության անվանումը

ստացել __________________________________________ ժամանակահատվածում։                      

ժամանակահատվածը

Պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված շրջանավարտ եմ՝     այո, ոչ

            (անհրաժեշտ է ընդգծել)

Զորացրվել եմ_________________________________________________

                               (ժամանակահատվածը՝ ամիս, ամսաթիվ, տարի)

Կից ներկայացվում եմ.

_________________________________     _______________________________

_________________________________     _______________________________

 

«___» __________թ.

_________________________________

(ստորագրություն)

 

 

Ձև N 2

 

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՏԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացի ____________________________________

բնակության վայրը _____________________________________________________

սոցիալական գործի համարը ________________

 

Կարգադրություն N

20  թ. ________ ամսվա համար
վճարել ___________ դրամ:

Կատարող

____________________

 (ստորագրությունը)

Ստորաբաժանման ղեկավար

_____________________

 (ստորագրությունը)

 

  • Քննարկվել է

    09.03.2023 - 27.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2186

Տպել

Առաջարկներ`

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա

27.03.2023

Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի պահանջներին՝ ապահովելու, որ դրանում բավարար կերպով տեղ գտնեն նաև հաշմանդամություն ունեցող սաների հավելյալ պահանջմունքները (այդ թվում՝ մարդկային օգնության և խնամքի համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցումը) արտացոլող դրույթներ։

Տեսնել ավելին