Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»:

  • Որոշման 1-ին կետի «ա» պարբերությունում «հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների նորմաները» բառերը փոխարինել «հեռախոսակապի ծառայության գծով ծախսի նորմաների ամսական սահմանաչափերը»:
  • Որոշման 1-ին կետի «բ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
  • Որոշման 1-ին կետը լրացնել նոր՝ «գ» պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.

«գ) Փոստային կապի ծառայության ծախսի ծրագրավորման համար հիմք է հանդիսանում տվյալ մարմնի կողմից իրականացվող նամակագրական թղթակցության կամ այլ փոստային առաքումների ծավալը, ինչպես նաև նշված ծառայությունների գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:»:

  • Որոշման 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
  • Որոշման 5-րդ կետից հետո լրացնել նոր 5.1-րդ, 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ, 5.5-րդ և 5.6-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

«5.1. Հանձնարարել գործառույթային առանձնահատկություններ ունեցող պետական կառավարման համակարգի մարմիններին (այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, ազգային անվտանգության, արտաքին հետախուզության, պետական պահպանության, ոստիկանության համակարգերին, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, քրեակատարողական ծառայությանը և փրկարար ծառայությանը) ներքին իրավական ակտերով կանոնակարգել տվյալ մարմնի կողմից օգտագործվող  հեռախոսակապի նորմաները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ծրագրավորումն ապահովելու նպատակով:

5.2. Առաջարկել Ազգային ժողովի, Հանրապետության Նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի, անկախ կամ ինքնավար պետական մարմինների աշխատակազմերի ղեկավարներին (գլխավոր քարտուղարներին)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ծրագրավորման նպատակով, ելնելով գործառույթների առանձնահատկություններից, ներքին իրավական ակտերով կանոնակարգել տվյալ մարմնի կողմից օգտագործվող  հեռախոսակապի նորմաները, իսկ փոստային կապի ծառայության ծախսի ծրագրավորման համար հիմք ընդունել տվյալ մարմնի կողմից իրականացվող նամակագրական թղթակցության կամ այլ փոստային առաքումների ծավալը, ինչպես նաև նշված ծառայությունների գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:

 

5.3. Դրամներով արտահայտված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը:

5.4. Սույն որոշման Հավելվածի 5-րդ սյունակով հաստատված գումարի սահմանաչափերից ավելի ելից հեռախոսային զանգերի արժեքը ենթակա է գանձման` նշված սահմանաչափերը գերազանցած անձանցից: Նշված անձինք սահմանված սահմանաչափից ավելի ելից զանգերի արժեքը վճարում են հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողին և համապատասխան անդորրագիրը ներկայացնում պետական մարմնի գլխավոր քարտուղարին (աշխատակազմի ղեկավարին):

5.5. Պետական մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը) սահմանում է վերահսկողություն`

ա) տվյալ պետական մարմնում հեռախոսակապի նորմաների սույն որոշման Հավելվածի 5-րդ սյունակով հաստատված գումարի սահմանաչափերը չգերազանցելու նկատմամբ,

բ) սույն որոշման Հավելվածի 5-րդ սյունակով հաստատված գումարի սահմանաչափերը գերազանցող աշխատողների կողմից գումարների վերականգնման գործընթացի նկատմամբ:»:

5.6. Հեռախոսակապից օգտվելու` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սահմանաչափերի և աշխատողների կողմից հեռախոսակապի փաստացի օգտագործման հաշվարկը կատարվում է ամսական կտրվածքով:»:

  • Որոշման 1-ին կետի «ա» պարբերությամբ հաստատված Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի -------------ի

N - Ն որոշման

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2004 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1956-Ն որոշման

 

 

 

ՆՈՐՄԱՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԻ ԱՄՍԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԻ

 

N

 

 

Հաստիքը

կամ ստորաբաժանումը

միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցություններ

միջազգային ելից հեռախոսային խոսակցություններ

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

(դրամ)

(դրամ)

 

1

2

3

4

5

1.

Ղեկավար

20,000.0

10,000.0

30,000.0

2.

Ղեկավարի տեղակալ (հանձնաժողովի, խորհրդի անդամներ)

5,000.0

5,000.0

10,000.0

3.

Ղեկավարի խորհրդական

2,000.0

 

2,000.0

4.

Ղեկավարի օգնական

2,000.0

 

2,000.0

5.

Ղեկավարի մամուլի քարտուղար

2,000.0

 

2,000.0

6.

Գլխավոր քարտուղար

5,000.0

5,000.0

10,000.0

7.

Գլխավոր քարտուղարի տեղակալ

2,000.0

 

2,000.0

8.

Գրասենյակի (գործակալության) ղեկավար

3,000.0

2,000.0

5,000.0

9.

Տարածքային մարմնի (ստորաբաժանման) ղեկավար

3,000.0

 

3,000.0

10.

Գրասենյակ (գործակալություն)

3,000.0

 

3,000.0

11.

Տարածքային մարմին (ստորաբաժանում)

3,000.0

 

3,000.0

12.

Մասնագիտական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար

5,000.0

 

5,000.0

13.

Մասնագիտական և աջակցող կառուցվածքային ստորաբաժանում

3,000.0

 

3,000.0

14.

Միջազգային համագործակցությունն իրականացնող վարչություն (բաժին)

5,000.0

5,000.0

10,000.0

15.

Փաստաթղթաշրջանառությունն ապահովող ստորաբաժանում

5,000.0

 

5,000.0

16.

Տեղական ելից զանգեր (ցանցի ներսում և դեպի այլ օպերատորներ` յուրաքանչյուր հեռախոսագծի համար)

x

x

1,000.0

»:

  • Քննարկվել է

    08.03.2023 - 23.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1964

Տպել