Հիշել նախագիծը

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ԹԻՎ 489 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին»   օրենքի  17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի և  Վարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 1562-Ա որոշման հավելվածով հաստատված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների 13-րդ կետի կատարման անհրաժեշտությունից:

Համաձայն 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 28-ից) 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի` զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանում է Կառավարությունը: Ուստի սույն Նախագծով նախատեսվում է սահմանել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը:

  • Քննարկվել է

    07.03.2023 - 22.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3424

Տպել

Առաջարկներ`

Artak Zakarian

08.03.2023

«Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ» այնքան էլ հայերեն չէ։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

03.03.2023

«Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու և Կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի թիվ 489 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և առարկություններ չկան

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

01.03.2023

2. Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի նախաբանում նշել ՀՀ վարչապետի համապատասխան որոշման կրճատ անվանումը:

Տեսնել ավելին