Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2022թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «1.1 Տնտեսական զարգացման քաղաքականության մշակում և իրականացում «Տնտեսական զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում միջոցառման։

Նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները՝ արձանագրելով տնտեսական քաղաքականության կարևորագույն հենասյուները, որոնց համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ոլորտային ընթացիկ և հաջորդող ռազմավարությունները։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Վերջին տարիներին համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող սրընթաց գործընթացներն իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի տնտեսության վրա։ Վերջինիս գումարվեցին նաև կովիդի համավարակը և Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքները, ինչպես նաև ռուս–ուկրաինական պատերազմը։

Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից կարևոր է տնտեսական նոր իրողությունների շրջանակում տնտեսական զարգացման համապարփակ ռազմվավարության հաստատումը, ինչը հիմք կհանդիսանա ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ ոլորտային հետագա հայեցակարգերի, ռազմավարությունների և համապատասխան ծրագրերի մշակման համար։

Սույն հայեցակարգով կարևորվում են ինչպես ՀՀ տարածքների համաչափ տնտեսական զարգացումը, այնպես էլ՝  սոցիալական ուղղվածություն ունեցող ոլորտներում տնտեսական և գործարարության կոմպոնենտների ձևավորումն ու զարգացումը, ինչը ենթադրում է համապատասխան ոլորտային տնտեսական քաղաքականությունների մշակում և իրականացում, դրանց ներքո նոր գործիքակազմերի մշակում և կիրառում։ Վերոնշյալ քաղաքականությունների իրականացումը կհանգեցնի այդ ոլորտների ոչ միայն սոցիալական, այլ նաև՝ տնտեսական զարգացմանը, դրանով իսկ առավել բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Սույն նախագծով առաջարկվում է սահմանել տնտեսական զարգացման հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա հայեցակարգերի, ռազմավարությունների ու ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները

Հայեցակարգի ընդունումը կնպաստի ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N1363-Ա որոշմամբ  և ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի N1902-Լ  որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թ․թ․ գործունեության միջոցառումների տնտեսական զարգացման թիրախների ապահովմանը։

  1. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

      ՀՀ կառավարության 2022թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «1.1 Տնտեսական զարգացման քաղաքականության մշակում և իրականացում «Տնտեսական զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում» միջոցառում։

ՀՀ կառավարության 2021թ․ օգոստոսի 18-ի «ՀՀ կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի «2. Տնտեսություն», «3․ Ենթակառուցվածքների զարգացում» և «4․ Մարդկային կապիտալի զարգացում» բաժիններ։

«Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի  մեգանպատակներ և գործողություններ։

  • Քննարկվել է

    28.02.2023 - 20.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2271

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

01.03.2023

Գյուղատնտեսությունը, որպես տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղ, բացակայում է Հայեցակարգից: Ակնհայտ է, որ սեփականաշնորհումից հետո գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվում են, որպես կանոն, անհատական (ընտանեկան) տնտեսությունները, որը չի նպաստում ճյուղի զարգացմանը: Ամեն անգամ, երբ գալիս է բերքը մթերելու ժամանակը, կրկին ի հայտ են գալիս իրացման և դրանց գների որոշման խնդիրները: Իսկ մթերման գները որոշում են ոչ թե մթերք արտադրողները, այլ՝ գնորդ կազմակերպությունները, ինչը տարօրինակ է: Անհրաժեշտ է վարել ճկուն պետական քաղաքականություն ոլորտի նկատմամբ, որպեսզի այն սկսի զարգանալ: Կարևոր եմ համարում խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների և ֆերմերական ասոցիացիաների ստեղծմանը նպաստող հայեցակարգային քաղաքականությունը: Միավորվելով կոոպերատիվների մեջ՝ անհատ ֆերմերները կարող են պահպանել հողամասերի նկատմամբ իրենց սեփականության իրավունքները, իսկ կոոպերատիվները կարող են որոշակի ծառայություններ մատուցել նրանց, օրինակ, կոոպերատիվի սեփականությունը համարվող տեխնիկայով հերկել հողամասերը, իրականացնել ագրոտեխնիկական միջոցառումներ, հավաքել բերքը, իրացնել և այլն: Սակայն, ֆերմերները պարտադիր չէ, որ միանան կոոպերատիվներին, նրանք կարող են նաև ինքնուրույն գործել՝ ժամանակի ընթացքում կողմնորոշվելով, թե որ ձևն է իրենց համար շահավետ: Վերը նշվածը հնարավորություն կտա ստեղծել ժամանակակից, գիտահեն արտադրություն, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը, տեղերում ստեղծել բերքի վերամշակման արտադրություններ, ստեղծել նոր աշխատատեղեր, էականորեն կրճատել միգրացիան, լուծել ժողովրդագրական տագնապահարույց խնդիրը, ապահովել սոցիալական բնույթի հարցեր և այլն: Այս առումով անհրաժեշտ է ուսումնասիրել Նիդեռլանդների փորձը և տեղայնացնել:

Տեսնել ավելին