Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական տուրքի դրույ­քա­չափերի գործող համակարգի կիրառման արդյունքում ծագած խնդիրների լուծմամբ։ Մասնա­վորա­պես, ներկայումս գործող դրույքաչափերի կիրառման արդյունքում առաջանում են տարաբնույթ մեկնաբանությունների հետ կապված խնդիրներ հաշվի առնելով այն, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության շրջանակներում սահմանված մաքսային գործառնությունների շրջանակը ամբողջությամբ չի ընդգրկում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված՝ պետական տուրքի տեսակները։ Նախագծով առաջարկվում է ինչպես գործող դրույքաչափերի վերանայում, այնպես էլ պետական տուրքի նոր դրույքաչափերի սահմանում մաքսային մարմինների կողմից նախատեսվող գործառնությունների իրականացման համար։ Նախատեսվում է նաև պետական տուրքի արտոնությունների շրջանակի ընդլայնում։ Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝

  • մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների,
  • մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի, ինչպես նաև տարանցման հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման համար պետական տուրքի սահմանում,
  • տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար պետական տուրքի սահմանում,
  • պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում՝ յուրաքանչյուր դեպքի համար,
  • պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակի ընդլայնում, մասնավորապես՝ «Արտահանում», Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև օտարերկրյա պետությունների տարածքով «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների դեպքում, ինչպես նաև տարանցման հայտարարագրի լրացման համար բավարար կազմով նախնական տեղեկատվություն ներկայացրած անձանց։

Նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև կկրճատեն տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական և վարչարարական ծախսերը:

  • Քննարկվել է

    22.02.2023 - 09.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2069

Տպել