Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքով (ընդունվել է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 30-ին) ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ Նույն օրենքի համաձայն՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը օրենքով սահմանված ժամկետում դադարեցնելու է իր գործունեությունը։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Առաջարկվում է ապահովել Կառավարության նոր անդամի՝ Ներքին գործերի նախարարության ներկայացվածությունը Կառավարության համապատասխան կոմիտեում և այդ տրամաբանությամբ ներքին գործերի բնագավառով համալրել կոմիտեների ոլորտային բաշխվածության շրջանակը։
Միաժամանակ, հաշվի առնելով Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը օրենքով նախատեսված ժամկետում դադարեցնելու հանգամանքը՝ առաջարկվում է խնդրո առարկա մասով փոփոխություն և լրացում կատարել նաև Կառավարության աշխատակարգում։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի կապված չէ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։
6․ Ակնկալվող արդյունքը․
Առաջարկվող Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Կառավարության պետաիրավական նախարարական կոմիտեի բնականոն գործունեությունը՝ կոմիտեի կազմում նախատեսելով համապատասխան նախարարի ներկայացվածությունը և դրանով իսկ ծածկելով քննարկման առարկա հանդիսացող ոլորտային հարցերի շրջանակը։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
22.02.2023 - 10.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 3052
Տպել