Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 601-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 483-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի ԹԻՎ 3-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԻ ԵՎ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԿԱՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն համատեղ հրամանը ճանաչել ուժը կորցրած, նկատի ունենալով, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է Կառավարության սահմանած կարգով, ուստի ներկայումս շրջանառվում է նաև «Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և այդ հարաբերությունները կարգավորող համատեղ հրամանի անհրաժեշտությունը բացակայում է։    

        

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․

Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչել։

 

3․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-376-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի  17-րդ կետից։

 

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած կճանաչվի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն համատեղ հրամանը, համաձայն՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի։

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը (այսուհետև՝ Օրենք), որն ուժի մեջ է մտնելու 2023 թվականի ապրիլի 28-ին։ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով, ուստի ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից մշակվել է «Ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Ներկայումս հիշյալ իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն համատեղ հրամանով, որն ուժը կորցրած ճանաչելու մասին համատեղ հրամանի նախագիծը ևս շրջանառվում է։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է սահմանել ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը, հաշվի առնելով, որ ներկայումս շրջանառվում է նաև հիշյալ իրավահարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 601-Ն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 483-Ն և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 3-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին համատեղ հրամանի նախագիծը։

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ի Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-376-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի  16-րդ կետից։

 

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը․

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

6․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվի ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը համաձայն՝ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի։

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

  • Քննարկվել է

    17.02.2023 - 05.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2170

Տպել