Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2023 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249.1-ին հոդվածում նշված անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
  • Որոշման վերնագրում «249.1-ին հոդվածում» բառերը փոխարինել «177-րդ հոդվածում» բառերով.
  • Որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 249-րդ հոդվածի 10-րդ մասով» բառերը փոխարինել «օրենքի 174-րդ հոդվածի 12-րդ և 177-րդ հոդվածի 1-ին մասերով» բառերով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    14.02.2023 - 01.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2180

Տպել