Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ      

N -------Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության ու գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1197-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետում «մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը» բառերը փոխարինել «նիստը գումարելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով
  2. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 8-րդ կետում «երեք ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «վեց ամիսը մեկ անգամ» բառերով,

2) 28-րդ կետում «յուրաքանչյուր ամսվա մինչև 20-ը» բառերը փոխարինել «նիստը գումարելուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

3) 29-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

 «Վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակվում է խմբի գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ապահովելով հրապարակման ոչ ենթակա տվյալների գաղտնիությունը»։

  • Քննարկվել է

    13.02.2023 - 28.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1948

Տպել

Առաջարկներ`

Dalma-Sona

20.02.2023

երբ ոչ աշխատել են սիրում, ոչ էլ՝ վերահսկողություն- աշխատանքներն ուզում են 3 ամիսը մեկի փոխարեն կատարել 6 ամսում:

Մուշեղ Հովսեփյան

13.02.2023

Հաշվի առնելով այն, որ ՀՀ վարչապետի՝ 2019 թ. օգոստոսի 26-ի 1997-Ա որոշման նպատակը «ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման համակարգի բարեփոխման, ինչպես նաև փաստահավաք գործունեության իրակնացման նպատակով անհրաժեշտ իրավական հիմքերի» ապահովումն էր, ինչպես նաև հանգամանքը, որ քրեական գործերի հարուցմամբ, ըստ էության, վերացել է փաստահավաք գործունեության իրականացման անհրաժեշտությունը, իսկ որդեգրման ոլորտին առնչվող իրավական ակտերում փոփոխությունների առաջարկներ անելու Խմբի երկրորդ գործառույթն առանց առաջին գործառույթի կրկնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործառույթները՝ առաջարկում եմ խմբի գործունեությունը դադարեցնել։

Տեսնել ավելին