Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 1136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի «Ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1136-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝

1) 1-ին կետում «Պորտլանդցեմենտ 2523» բառերը փոխարինել «Պորտլանդցեմենտ 2523 10 000 0, 2523 21 000 0, 2523 29 000 0, 2523 30 000 0, 2523 90 000 0» բառերով.

2) 3-րդ բաժնի վերնագրում «Շուկա մուտք գործելու պայմանները» բառերը փոխարինել «Շուկայահանմանը ներկայացվող պահանջները» բառերով․

3) 5-րդ կետում «պորտլանդցեմենտային կլինկերի» բառերից հետո լրացնել «արտադրությունը, փոխադրումը և» բառերով.

4) N 2 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Աղյուսակ N 2

Ամրու

թյան դասը

Ծռման ամրու

թյունը 28 օրական հասունացմամբ,

ՄՊա, ոչ պակաս

Սեղմման ամրությունը, ՄՊա, օր հասունությամբ

Կապակցումը

Ծավալի փոփոխման հավասարաչա

փությունը (ընդարձա

կումը), մմ, ոչ ավել

Վաղ ամրություն

Ստանդարտ ամրություն

2 օրա

կան,

Ոչ պակաս

7 օրա

կան,

Ոչ պակաս

28 օրական

Սկիզբ, րոպե,

Ոչ շուտ

Վերջ, ժամ, ոչ ուշ

ոչ պա

կաս

ոչ ավելի

1․

2․

3․

4․

5․

6․

7․

8․

9․

22․5 N

-

-

11.0

22.5

42.5

 

 

 

 

10

32․5 N

5.5

-

16.0

32.5

52.5

75

10

32․5 R

5.5

10.0

-

42․5 N

6.0

10.0

-

42.5

62.5

60

10

42․5 R

6.0

20.0

-

52․5 N

6.5

20.0

-

52.5

-

45

10

52․5 R

6.5

30.0

-

Ցեմենտի աղացվածքի մանրությունը ըստ N 008 մաղի վրայի մնացորդի, %, ոչ ավել

15

Ցեմենտի աղացվածքի մանրությունը ըստ տեսակարար մակերեսի, սմ2

2800-4000

».

5) 15-րդ կետում «ԳՕՍՏ 31108-2003» բառերը փոխարինել «ԳՕՍՏ 31108» բառերով.

6) 17-րդ կետում «և պահման» բառերը փոխարինել «, իրացման և պահման» բառերով․

7)․ 30 - 33-րդ և 35-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

8)․ 39-րդ կետում « և այլ» բառերից առաջ լրացնել «օրենքներով» բառը․

9)․ 11-րդ բաժնում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկը լրացնել հետևյալ տողերով`

«

ԳՕՍՏ 30515

Ցեմենտներ․ Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 31108

Ցեմենտներ համաշինարարական․ Տեխնիկական պայմաններ

»։

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկամսյա ժամկետում ապահովել որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետով սահմանված պահանջների կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը։
  2. Սույն կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-երորդ օրը:

 

  • Քննարկվել է

    13.02.2023 - 03.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1754

Տպել