Հիշել նախագիծը

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով  հստակեցվում են գիտության ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը:

Նախատեսվում է ներմուծել կամ հստակեցնել մի շարք հասկացություններ, կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը, լրամշակվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը և այլն:

Փոփոխությունների նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է:

  • Քննարկվել է

    07.02.2023 - 22.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

20.02.2023 14:00

ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3633

Տպել

Առաջարկներ`

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 9 Առաջարկում ենք, որ նոր ստեղծվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործի ՀՀ կառավարության անմիջական ենթակայությամբ, քանի որ նախագծում նկարագրված գործառույթները հատուկ են նախարարությանը: Այս պարագայում Կոմիտեի մշակած բոլոր նախագծերը ուղղակիորեն հաստատման կներկայացվեն ՀՀ կառավարությանը:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 4 Առաջարկում ենք ԳԱԱ համակարգում ներառված կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը վերապահել ՀՀ ԳԱԱ-ին:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 4 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան զուտ Ակադեմիա վերանվանելու հիմնավորում առկա չէ: Այս դեպքում խիստ իջեցվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը՝ այն դասելով տարբեր հասարակական կազմակերպությունների կամ կրթական հաստատությունների շարքին: Առաջարկում ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա բառերը չփոխարինել Ակադեմիա բառով:

Տեսնել ավելին