Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.

Անհրաժեշտությունը

 

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայության «Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1237-Ա որոշմամբ վերապահվել է  ՀՀ կառավարությանն առընթեր  պետական գույքի կառավարման վարչությանը /այսուհետ՝ Վարչություն/: Բաժնետոմսերի հանձնում-ընդունումն իրականացվել է 26.12.2016թ-ին:

      Ընկերությունն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում, ենթակա է մասնավորեցման:

2.

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ի գործունեության ոլորտն է՝ միջոցառումների կազմակերպում, հյուրանոցային ծառայությունների մատուցում:                                 

Ընկերության իրավաբանական հասցեն է՝ ք. Երևան , Մաշտոցի 47: 

Նշված հասցեում ընկերությունն ունի 5727.2 ք/մ մակերեսով շենք և շինություններ, զբաղեցրած հողատարածքը 13791.52 ք/մ:

Ընկերությունն ունի  22 աշխատող:

Ընկերությունը տարիներ շարունակ աշխատել է վնասով /  վնասի մեծությունը կազմել է ՝ 2014 թվականին՝ 38 541 000 ՀՀ դրամ , 2015 թվականին՝ 30 833 000 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 176 479 000 ՀՀ դրամ:

 Ընկերությունը հիմնականում իրականացնում է բարձրաստիճան և պետական պաշտոնյա հյուրերի ուղղորդված ընդունելություն և միջոցառումների անցկացում: Տարածքը հանդիսանում է հատուկ պահպանության օբյեկտ, որի պահպանումն իրականացվում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի կողմից:

Ընկերությունը նախկինում իր գործունեության արդյունքում ունեցած եկամուտների հաշվին չի ապահովել ընթացիկ ծախսերի մարումը, այլ հանդիսանալով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության ընկերություն մնացած ընթացիկ ծախսերը մարվել են համակարգի այլ կազմակերպությունների կողմից տրամադրած լրացուցիչ ֆինանսական միջոցների հաշվին: Պահպանման վճարները կատարվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին: Ընկերության բաժնետոմսերը Վարչությանը փոխանցելուց հետո լրացուցիչ ֆինանսավորումը դադարեցվել է և գույքի պահպանումն ու ընկերության բնակականոն գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 23.06.2017թ. N755-Ն որոշմամբ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից (2017 թվականի 9 ամիսների համար) հատկացվել է 54 268,7 հազ. դրամ:

Խնայողություն ապահովելու նպատակով Վարչության կողմից 2017թ. վերանայվել են ընկերության ծախսային հոդվածները, կատարվել է 12 հաստիքի կրճատում և հաստատվել ծախսերի նոր նախահաշիվ:

          2017 թվականի 4-րդ եռամսյակում ընկերության գործունեության իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել նոր ֆինանսավորման՝ 14 406 600 ՀՀ դրամ( հաշվարկը կցվում է):  

 2017թ. 4-րդ եռամսյակի  պարտավորությունները կկազմի՝  14 406 600 ՀՀ դրամ (էլ. էներգիա՝ 1 579 700 ՀՀ դրամ, գազ՝ 3 418 600 ՀՀ դրամ, ջուր՝ 163 300 ՀՀ դրամ, ինտերնետ (Յուքոմ)՝ 411 600 ՀՀ դրամ, կաթսայատան տեխնիկական սպասարկումն իրականացնող « Ար և Ար» կազմակերպությանը՝ 111 000 ՀՀ դրամ, տնտեսական ծախսեր՝ 150 000 ՀՀ դրամ, տեխնիկական  անվտանգության հսկման՝ 120 000 ՀՀ դրամ,  աղբահանության ծախս` 290 000 ՀՀ դրամ, աշխատավարձ՝      8 162 400 ՀՀ դրամ ):    

          Ընդունելությունների տուն» փակ բաժնետիրական ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը գրավիչ դարձնելու համար ընկերության ֆինանսական խնդիրները կարգավորելու, մինչև 2017 թվականի տարեվերջ գույքի պահպանման և բնականոն գործունեության ապահովման նպատակով սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից 2017 թվականի 4-րդ եռամսյակի համար հատկացնել 14 406 600 ՀՀ դրամ :

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Մասնավորեցման ծրագրի կատարման ապահովում

4.

 Կարգավորման նպատակը և բնույթը

 

Ընկերության մասնավորեցման ճանապարհով նպաստել ընկերության նորմալ գործունեության վերականգնմանը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Ընկերության նորմալ գործունեության վերականգնում, ընկերության արդյունավետ կառավարում:

7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

 

Նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի:

8. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

 

Նախագծի էլեկտրոնային տարբերակը, մինչև նախագիծը ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է ՀՀ կառավարության ինտերնետային կայքում՝ e-gov.am  հասցեում, ինչպես նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:

9.

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

 

 


  • Քննարկվել է

    08.11.2017 - 06.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 117

Տպել