Հիշել նախագիծը

«Երևանի համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու, Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի մայիսի 6-ի N 224-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 90-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 09.11.2017 15:53:37 Հիմնականում համաձայն լինելով նախագծով սահմանված նպատակների եւ դրանց համապատասխան առաջարկվող փոփոխությունների հետ, այդուհանդերձ համաձայն չենք. 1. նախագծի 1-ին մասի 13) կետի գ. ենթակետով նախատեսվող հետեւյալ դրույթի հետ. գ. այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09.00-ից մինչև 24.00-ն կայանելու համար` • յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 100 /մեկ հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ` ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե տեղական տուրք չի գանձվում, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար գանձվում է 100 /մեկ հարյուր/ դրամ` յուրաքանչյուր մեկ ժամի համար. 2. նախագծի 2-րդ մասի 3) կետով նախատեսվող հետեւյալ դրույթի հետ. Սահմանել, որ. 3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշման 1-ին կետի 10-րդ և 11-րդ ենթակետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 7-րդ, 9-րդ և 14-րդ ենթակետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո. Մենք համաձայն չենք այդ դրույթների հետ, քանի որ դրանք հակասության մեջ են գտնվում ՀՀ սահմանադրության ՀՀ 13 նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում` Երեւանի ավագանու, որոշումներին: Այսպես, նախագծի հենց հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե կամ բյուջեի բաղկացուցիչ մաս կազմող, օրենքի համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշվին վճարվող, օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է։ Այս իրավանորմին բոլորովին չի համապատասխանում Երեւան քաղաքի ողջ տարածքում «կարմիր գծերով» գծանշված «վճարովի ավտոկայանատեղ» հորջորջվող տարածքները, որոնք, ըստ էության երթեւեկելի մաս են: Այդ եւ այլ հիմավորումները կներկայացվեն օրինագծի հանրային քննարկման ժամանակ` 2017 թվականի նոյեմբերի 23-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի ունենալիք հանրային բաց լսումների ժամանակ: Խնդրում եմ սույն առաջարկս համարել այդ լսումներին մասնակցելու համար դիմում եւ պատշաճ կերպով տեղեկացնել ինձ դիմումս ընդունելու մասին: Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Չի ընդունվել, քանի որ նախագծի վերաբերյալ կարծիքը առաջարկ չի պարունակում։ Ինչ վերաբերում է ավտոկայանատեղի տեղական վճարի օրինական լինելու վերաբերյալ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի մտահոգությանը, ապա այդ վճարը սահմանված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան։
2 Արսեն Գրիգորյան 10.11.2017 21:18:54 Առաջարկում եմ պարտադիր նորմերի և աղբահանության վճարների կատարման համար հնարավորություն տալ վճարումը կատարել նաև օնլայն տարբերակով։ Առաջարկը չի ընդունվել, քանի որ հարցը կարգավորված է։ Պարտադիր նորմերի և աղբահանության վճարների վճարումները հնարավոր է կատարել առցանց եղանակով՝ վճարումների պետական էլեկտրոնային համակարգի www.e-payments.am կայքի միջոցով: Աղբահանության վճարը հնարավոր է վճարել նաև www.idram.am կայքով: