Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 1-ին մասում

1)«255-րդ հոդվածի 1-ին մասով բառերից հետո լրացնել» 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի)» բառերը,

2)«256-րդ հոդվածի 1-ին մասով» բառերից հետո լրացնել «2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի)» բառերը,

3)«կամ» շաղկապը փոխարինել «,» կետադրական նշանով

4)«266-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «կամ 277-րդ հոդվածով (բացառությամբ, երբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին)» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի հավելված N 1-ում՝

  • «Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայամանվորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ, երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով)»,
  • «Հոդված 549. Իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ, երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով)»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Քննարկվել է

    27.01.2023 - 12.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2052

Տպել