Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 Համայնքի ավագանու որոշումը մշակվել է համաձայն   «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի  1-ին  մասի  40-րդ  կետի՝  համայնքի  ավագանին  սահմանում  է  համայնքի  վարչական  տարածքում  հանրային  սննդի  կազմակերպման և  իրականացման  կանոնները :
«Տեղական  տուրքերի  և  վճարների  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  9-րդ  հոդվածի՝  սահմանում  է  Հայաստանի  Հանրապետության  համայնքներում  տեղական  տուրքերի  տեսակները: Համաձայն «Տեղական  տուրքերի  և  վճարների  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  վերը  մեջբերված  հոդվածի  1-ին  մասի  12-րդ  կետի՝  որպես  տեղական  տուրքի  տեսակ  է  սահմանված  հետևյալը.  «համայնքի  վարչական  տարածքում  հանրային  սննդի  կազմակերպման  և  իրականացման  (համայնքի  ավագանու  որոշմամբ  սահմանված  կանոններին  համապատասխան)՝  տնտեսավարողի  գործունեության  համար  առանձնացված  յուրաքանչյուր  Համայնքի  ավագանու  որոշման  նախագիծը  սահմանում  է  համայնքի  տարածքում  հանրային  սննդի  կազնակերպման  և  իրականացման  հիմնական  վարքագծի կանոնները: 
Համայնքի  ավագանու  որոշման  նախագծով  սահմանվում  են՝  հանրային  սննդի  ծառայության  հիմնական  հասկացությունները,  հանրային  սննդի  օբյեկտների  դասակարգումը,  հանրային  սննդի  ծառայություններ  մատուցող  կազմակերպությունների  տեսակները.հանրային  սննդի  օբյեկտի  վաճառողին  և  աշխատողին  ներկայացվող  պահանջները.հանրային  սննդի  կազմակերպման  և  իրականացման  գործընթացի  նկատմամբ  վերահսկողության  և  պատասխանատվության  հետ  կապված  կարգավորումները:
Սույն  որոշման  ընդունման  արդյունքում  կկարգավորվի  համայնքի  վարչական  տարածքում  հանրային  սննդի  կազմակերպման  և  իրականացման  հետ  կապված  իրավահարաբերությունները: 

Համայնքի  ավագանու  որոշումը  ենթաօրենսդրական  նոմատիվային  բյութի  իրավական  ակտ  է:
 «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի  2-րդ  հոդվածը  սահմանում  է՝
1)  նորմատիվ  իրավական  ակտ`  Հայաստանի  Հանրապետության  ժողովրդի,  ինչպես  նաև  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմինների  կամ  պաշտոնատար  անձանց  ընդունած  գրավոր  իրավական  ակտ,  որը  պարունակում  է  վարքագծի  պարտադիր  կանոններ  անորոշ  թվով անձանց  համար.
3)  ենթաօրենսդրական  նորմատիվ  իրավական  ակտ`  Սահմանադրության  և  օրենքների  հիման  վրա  և  դրանց  իրականացումն  ապահովելու  նպատակով  օրենքով  լիազորված  լինելու  դեպքում  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմինների  ընդունած  նորմատիվ  իրավական  ակտ.։
Հայամայնքի  ավագանին  Սահմանադրության  և  Տեղական  ինքնակառավարման  մասին»,  օրենքների  հիման  վրա  և  դրանց  իրականացումն  ապահովելու  նպատակով  օրենքով  լիազորված  է  որպես  Սահմանադրությամբ  նախատեսված  մարմին  ընդունել  նորմատիվ  իրավական  ակտ։  Այն  պարունակում  է  վարքագծի  պարտադիր  կանոններ  անորոշ  թվով  անձանց  համար

 

 

 

 

  • Քննարկվել է

    27.01.2023 - 11.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2989

Տպել