Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 11-րդ հոդվածի 3-րդ մասի, 12-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 14-րդ հոդվածի 1-ին մասի և 20-րդ հոդվածի, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի   Հանրապետության   Շիրակի   մարզի   Աշոցք   համայնքի  ավագանին որոշում է.

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի վարչական տարածքում 2023 թվականի   տեղական   տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 1, N2, N3-ի:
  2. Սույն որոշմանN1 հավելվածի 1-3-րդ կետերով սահմանված դրույքաչափերում կիրառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային համայնքների համար սահմանված  0.3 գործակիցը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
  • Քննարկվել է

    23.01.2023 - 08.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2176

Տպել