Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Զենքի հարդարման լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու հայտի և լիցենզիայի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն

 


ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի 1-ին բաժնի 14-րդ կետը, ինչպես նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) զենքի հարդարման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զենքի հարդարման լիցենզիա ստանալու մասին հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) զենքի հարդարման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը։

 

 

 

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի -ի N -Ն որոշման



Կ Ա Ր Գ



ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ



1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական և ծառայողական զենքերի հարդարման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:
2. Զենքի հարդարման լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքներով ու սույն կարգով:
3. Հայաստանի Հանրապետությունում զենքի հարդարման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):
4. Լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձինք:
5. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով:
6. Լիցենզավորված իրավաբանական անձինք պարտավոր են գործունեություն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
7․ Լիցենզավորման ենթակա զենքի հարդարումը ներառում է զենքի գեղարվեստական ձևավորում, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում։


II. ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

8. Ելնելով զենքի հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև հարդարում իրականացնողների, հարդարման ծառայությունից օգտվողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի հարդարման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձանց շենքային, տեխնիկական, տնտեսական, այդ թվում զենք պահելու համար նախատեսված զետեղարանները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին։
9․ Զենքի հարդարման լիցենզավորումը թույլատրվում է այդ վայրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված տեխնիկական անվտանգության նորմերին պահանջներին համապատասխան կառուցելուց և դրանք գործարկելու համար լիազոր մարմնից համաձայնություն ստանալուց հետո։
10. Զենքի հարդարման լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`
ա) ունենալ իրավաբանական անձի տարածքում պահեստային շինություններ, զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ:
Համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների և պահեստային շինությունների անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով հարդարվող զենքի քանակից և կազմակերպության շրջանառությունից։
բ) իրավաբանական անձի տարածքի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով.
գ) տարածքի բոլոր մուտքերի դռները, պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.
դ) շինության, ինչպես նաև անմիջականորեն զենքի հարդարում իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը հարդարում իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի հարդարում իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Զենքի հարդարում իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:
11. Հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում՝
1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով՝
ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. զենքի տեսակը, որը հայտատուն մտադիր է հարդարել.
դ․ լիցենզավորող մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված փորձագիտական եզրակացությունը՝ տեխնիկական անվտանգության պահանջների կամ պայմանների ապահովման վերաբերյալ.
ե․ զենքի հարդարման համար նախատեսված շինության կամ տարածքի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման կնքված պայմանագրի պատճենը.
զ․ շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.
է․ զենքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին հայտատուի հրամանների, այդ անձանց անձնագրերի պատճենները և զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունները․
ը․ հարդարում իրականացնող անձի անձնագրի և աշխատանքային պայմանագրի պատճենները, զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացությունը․
թ․ գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:
12. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

 

III. ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

13. Լիցենզավորող մարմինն ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 10-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:
14. Լիցենզավորող մարմինը, հայտատուի կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում, տրամադրում է լիցենզիան կամ, «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, մերժում է լիցենզիայի տրամադրումը:
15․ Լիցենզիան տրվում է անժամկետ:
16. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կարգի պահանջներին.
գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի արտադրությամբ.
դ) զենքի արտադրության լիակատար անվտանգության, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողության և զենքի պահպանության ապահովման համար իրականացված չեն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված պահանջները կամ պայմանները.
ե) օրենքով նախատեսված այլ դեպքեր:
17․ զենքի հարդարումը իրականացվում է պայմանագրային հիմունքներով։
18. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» օրենքով:
19. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով զենքի հարդարման նկատմամբ պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան լիցենզավորող մարմինը` օրենքով սահմանված կարգով:

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2023 թվականի
հունվարի -ի N -Ն որոշման

Ձև



_______________________________________
_______________________________________
(իրավաբանական անձի անվանումը)
_______________________________________
________________________________________
(գտնվելու վայրը, հեռախոսահամարը)
________________________________________
(գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը)
_____________________________________
(պետական գրանցման համարը)

Հ Ա Յ Տ

ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Խնդրում եմ ինձ տալ _______________________________________________________
(նշել զենքի տեսակը)
Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ պահպանել դրանք:

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

1. ______________________________________________________________
2. ______________________________________________________________
3. ______________________________________________________________
4. ______________________________________________________________
5. ______________________________________________________________
6. ______________________________________________________________
7. ______________________________________________________________
8. ______________________________________________________________
9. ______________________________________________________________
10. _____________________________________________________________
______________________________________________________________

Հայտատու _____________________
(ստորագրությունը) ________________________________
(պաշտոնը, անունը, ազգանունը)

_____ _____________ 20 թ.

 

 

 


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2022 թվականի
հունվարի -ի N 12-Ն որոշման

Ձև

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

ԶԵՆՔԻ ՀԱՐԴԱՐՄԱՆ

Սերիա - ՀԳԼ N ____________

Իրավաբանական անձի
անվանումը ________________________________________
________________________________________
________________________________________

Գտնվելու վայրը (հասցեն) ________________________________________
________________________________________
________________________________________
Գործունեության իրակա-
նացման վայրը (հասցեն) ________________________________________
________________________________________
________________________________________

Գործողության ժամկետը ___________________________________

ՀՀ ոստիկանության պետ __________________
(ստորագրությունը) ________________________
(անունը, ազգանունը)

 

 


Կ. Տ. _____ _____________ 20 թ.

 

 

 

  • Քննարկվել է

    17.01.2023 - 01.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3157

Տպել