Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակը ենթակա է լիցենզավորման:

Բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակով լիցենզավորված գործունեության իրականացման ոլորտում առկա է կադրային ապահովման խնդիր, որովայնային վիրաբուժական տեսակի ներքո իրականացվող միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր վիրաբուժական տեսակի շրջանակներում` ավագ բուժաշխատող ընդհանուր վիրաբույժների կողմից:

Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով գործունեության իրականացման կադրային լուրջ խնդիր: Հաշվի առնելով կադրային իրավիճակը և 14-ից 18 տարեկան երեխաների ֆիզիոլոգիական զարգացման վիճակը, մեծահասակների բժիշկների կողմից կարող են իրականացվել որոշակի հետազոտություններ և միջամտություններ:

Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն առողջապահության բնագավառի «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

«Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված օրենքի համաձայն նույն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ կետում կատարվել է լրացում, համաձայն որի Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանելու նշված հոդվածի աղյուսակի «3. Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետով նախատեսված բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության և սպասարկման բնույթին և առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաև լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, ինչն էլ վկայում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» թիվ 276-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտության մասին: Առկա է մարզերում նախաբժշկական` մանկաբարձական, ինչպես նաև դպրոցներում, ճամբարներում և լողափերում նախաբժշկական` բուժքույրական ծառայությունների պատշաճ կազմակերպելու խնդիր: Հիմք ընդունելով վերոշարադրյալը և ներկայումս ՀՀ ամբողջ տարածքում առկա պրակտիկան` առաջարկվում է ավելացնել բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակներ` շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.

15-ից մինչև 18 տարեկան երեխաների քիթ-կոկորդ-ականջաբանական վիրահատական միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում:

14-ից մինչև 18 տարեկան երեխաների գինեկոլոգիական վիրահատական միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում:

Բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով լիցենզիա չունենալու դեպքում` նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը կարող է իրականացվել մեծահասակների` համապատասխան լիցենզիայի շրջանակում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակը:

Զգալի ծավալով կլուծվեն ՀՀ-ում առկա կադրային խնդիրները:

Բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման ենթակա տեսակների ցանկին կավելացվեն նոր տեսակներ` շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական:

Հաշվի առնելով 14-ից 18 տարեկան երեխաների ֆիզիոլոգիական զարգացման վիճակը, մեծահասակների բժիշկների կողմից կարող են իրականացվել որոշակի հետազոտություններ և միջամտություններ:

Կկարգավորվի մարզերում նախաբժշկական` մանկաբարձական, ինչպես նաև դպրոցներում, ճամբարներում և լողափերում նախաբժշկական` բուժքույրական ծառայությունների պատշաճ կազմակերպման հարցը:

5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

 

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:

  • Քննարկվել է

    16.01.2023 - 31.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3034

Տպել

Առաջարկներ`

«Ռեցեպտոր առողջության կենտրոն»ՍՊԸ

16.01.2023

առաջարկում եմ վերաբացել բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը,այլապես մի քանի տարի հետո ընդհանրապես մանկաբուժական ծառայություն չենք ունենալու

Տեսնել ավելին