Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀՀ կառավարության 2011 թ. հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցումը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը


«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է 2022 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և 2022 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված «Լիցենցավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է որոշման մեջ կիրառվող հասկացությունները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին։ Մասնավորապես, այսուհետ լիցենզիա ստանալու համար հայտատուի կողմից լիցենզավորող մարմին է ներկայացվելու զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացություն՝ նարկոլոգիական և հոգեբուժական բժշկական հաստատություններում հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ բժշկական տեղեկանքների փոխարեն: Բացի այդ, զենքի առևտրի լիցենզիաներն այսուհետ տրամադրվելու են անժամկետ:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցումը «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին:


ՀՀ ոստիկանություն

 

  • Քննարկվել է

    16.01.2023 - 31.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2798

Տպել