Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՆԻՍՏԻ N49 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեղեկանք-հիմնավորում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների» ցանկում փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավառության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Բնապահպանական միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ընդունել է «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  արձանագրային որոշում (08.12.2016թ. N49-8): Այս որոշման առաջին գլխի առաջին կետով նախատեսված է մեկ այլ ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ (ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 9-ի N41) հավանության արժանացած ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում»  փաստաթուղթը (INDC) լրամշակել և այն որպես «Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» (NDC) փաստաթուղթ 2017թ.-ին վերջին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը:

«Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում» (INDC)  փաստաթուղթը մշակվել էր որպես երկրի պարտավորություն և հանդիսանում  էր 2015թ. Փարիզում կայանալիք 21-րդ համաժողովում ընդունվելիք Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիային կից նոր արձանագրության բաղկացուցիչ մաս: Այն  նախատեսում է երկրի կողմից ընդունված զարգացման ռազմավարության հիման վրա մշակված կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանը ուղղված գործողություններ, մշակվել է Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմից առաջարկվող ձևաչափի համաձայն, ունի  անհրաժեշտ իրավական կարգավիճակ և, պաշտոնապես ներկայացնում է  Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորություններն ու դիրքորոշումը:

   Հետագայում Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի հանդիպմանը որոշվեց «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում»  փաստաթուղթը (INDC) լրամշակել որպես «Ազգային մակարդակով սահմանված ներդրումների» (NDC) փաստաթուղթ: Սակայն վերջինիս ձևաչափի և ծավալի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել և բանակցությունները շարունակվում են: Ենթադրվում է, որ վերջնական որոշումը և համապատասխան հրահանգները  կընդունվեն ընթացիկ տարվա վերջին` Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի հերթական հանդիպմանը: Այդ իսկ պատճառով «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններ/ներդրում»  փաստաթղթի (INDC) լրամշակման աշխատանքները նպատակահարմար է հետաձգել մինչև փաստաթղթի ձևաչափի և հրահանգների  ընդունումը:

           2. Առաջարկվող կարգավորման բնույթը

           2016 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների» ցանկի «I.ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա» գլխի «1. «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների/ներդրումների» (ՀՀ կառավարության 10.09.2015թ. N41 արձանագրային որոշում) փաստաթղթի լրամշակում և այն որպես «Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումներ» (Nationally Determined Contributions, NDC) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելը» կետի կատարման ժամկետը հետաձգել մինչև 2018թ. վերջին եռամսյակ:

        3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներ և դրանց դիրքորոշումը

        Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից:

         

       4. Ակնկալվող արդյունքը

     Ընդունման դեպքում հնարավորություն ստեղծվի մանրամասն ուսումնասիրել նոր ձևաչափը և հրանանգները և դրանց համապատասխան լրամշակել «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների/ներդրումների» փաստաթուղթը:

 

Տեղեկանք

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների» ցանկում փոփոխություն կատարելու մասին արձանագրային որոշման նախագծի ընդունումից հետո նոր իրավական ակտերի մշակման և  գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ  կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

          

Տեղեկանք

Իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների» ցանկում փոփոխություն կատարելու մասին արձանագրային որոշման նախագծի ընդունման հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

  • Քննարկվել է

    07.11.2017 - 28.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7577

Տպել