Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2022 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման բացատրական նշումները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 2170-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 33-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Որոշման նախաբանում «74-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «24-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերով․
  • Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետում «78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ, 82-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածների» բառերը փոխարինել «5-րդ գլխի» բառերով․
  • Հավելվածի ամբողջ տեքստում «78-րդ», «79-րդ», «80-րդ», «81-րդ», «82-րդ», «83-րդ» և «84-րդ» բառերը փոխարինել համպատասխանաբար՝ «27-րդ», «28-րդ», «29-րդ», «30-րդ», «31-րդ», «32-րդ» և «33-րդ» բառերով․
  • Հավելվածի 3-րդ կետում «85-րդ» բառը փոխարինել «34-րդ» բառով․
  • Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․ Արտահանվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների գործարքի արժեքն է, այսինքն՝ այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքներն արտահանելու նպատակով վաճառելիս՝ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների պահպանման դեպքում։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ                                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    09.01.2023 - 24.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1944

Տպել