Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Suren Karapetyan 18.01.2023 10:59:57 Զինղեկի աշխատավարձը ձևավորվում է հաստիքավճարով այլ ոչ թե դասավանդած ժամերով: Ստացվում է, որ կամավոր ատեստավորման արդյունքում զինղեկների հավելավճարը ավելի ցածր է լինում քան մյուս ատեստավորված մասնագետներին: Դա արդարացի չի զինղեկների նկատմամբ նամանավանդ նոր Հայաստանում։ Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
2 Suren Karapetyan 18.01.2023 10:59:58 Զինղեկի աշխատավարձը ձևավորվում է հաստիքավճարով այլ ոչ թե դասավանդած ժամերով: Ստացվում է, որ կամավոր ատեստավորման արդյունքում զինղեկների հավելավճարը ավելի ցածր է լինում քան մյուս ատեստավորված մասնագետներին: Դա արդարացի չի զինղեկների նկատմամբ նամանավանդ նոր Հայաստանում։ Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
3 Հայկ Տոնոյան 18.01.2023 11:22:28 Անադարացի է,որ զինղեկի կամավոր ատեստավորման արդյունքում ձևավորված աշխատավարձի չափը հաշվարկվում է ժամերով։ Կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել, կարող եք ծանոթանալ նախագծի 12-րդ կետով նախատեսված փոփոխությանը:
4 Hovhannes Hovhannisyan 18.01.2023 11:23:23 Զինղեկները անում են ավելին դպրոցներում քան նախատեսված է ինջի համար չպետքե վարձատրվեն հարիր պատշաճի Ընդունվել է ի գիտություն, կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել:
5 Ստեփան Հարությունյան 18.01.2023 11:25:26 Անարդարացի է որ զինղեկների հավելավճարը հաշվարկվի դասաժամերից, քանի որ զինղեկների իրենց աշխատավարձը ստանում են հաստիքաչափով։ Խրախուսեք հայրենանվեր մասնագետների աշխատանքը Ընդունվել է ի գիտություն, կարգում այդ նպատակով է փոփոխություն կատարվել:
6 Edvard Karapetyan 18.01.2023 11:33:54 Նախագծի հարգելի՛ հեղինակ։Դիմում եմ Ձեզ որպես Աբովյանի տարածաշրջանի ավագ զինղեկ։ՆԶՊ առարկայի կամավոր ատեստացիայի արդյունքում Ձեր առաջարկած նախագծով մեծ վնաս եք հասցնում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող սպայական անձնակազմին,թերագնահատում նրանց աշխատանքը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման գործում,ցածրացնում նրանց մասնագիտական զարգացման շահագրգռվածությունը։Իմ խորին համոզմամբ և մեր մյուս մասնագետների հավաստմամբ Ձեր առաջարկած նախագծի Զինղեկներին վարձատրելու մասին հատվածը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կարիքներին։Դպրոցները որակյալ , գրագետ ՆԶՊ առարկայի ուսուցիչների կարիք ունի։Մի ցածրացրեք վարձատրության շեմը,այն կրթության որակի բարելավման վրա բացասաբար է անդրադառնալու։ Գնահատեկ պահեստազորի սպաների աշխատանքը Հանրակրթության մեջ ,քաջալերեք և խրախուսեք որակյալ սպաների մուտքը դպրոց։Որակյալ աշխատողներն արժանի են փոքր ինչ բարձր աշխատավարձի այդ շնորհակալ աշխատանքի մեջ։ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Է.Կարապետյան Վերանայվել է կարգի 72-րդ կետը:
7 Edvard Karapetyan 18.01.2023 11:33:55 Նախագծի հարգելի՛ հեղինակ։Դիմում եմ Ձեզ որպես Աբովյանի տարածաշրջանի ավագ զինղեկ։ՆԶՊ առարկայի կամավոր ատեստացիայի արդյունքում Ձեր առաջարկած նախագծով մեծ վնաս եք հասցնում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող սպայական անձնակազմին,թերագնահատում նրանց աշխատանքը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման գործում,ցածրացնում նրանց մասնագիտական զարգացման շահագրգռվածությունը։Իմ խորին համոզմամբ և մեր մյուս մասնագետների հավաստմամբ Ձեր առաջարկած նախագծի Զինղեկներին վարձատրելու մասին հատվածը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կարիքներին։Դպրոցները որակյալ , գրագետ ՆԶՊ առարկայի ուսուցիչների կարիք ունի։Մի ցածրացրեք վարձատրության շեմը,այն կրթության որակի բարելավման վրա բացասաբար է անդրադառնալու։ Գնահատեկ պահեստազորի սպաների աշխատանքը Հանրակրթության մեջ ,քաջալերեք և խրախուսեք որակյալ սպաների մուտքը դպրոց։Որակյալ աշխատողներն արժանի են փոքր ինչ բարձր աշխատավարձի այդ շնորհակալ աշխատանքի մեջ։ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ Է.Կարապետյան Հատկապես ՆԶՊ դասավանդողների համար վերանայվել է կարգի 72-րդ կետը՝ սահմանելով՝ 12) 72-րդ կետում հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով բառերը փոխարինել հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով
8 Azat Grigoryan 18.01.2023 11:38:21 Զինղեկների աշխատավարձը ձևավորվում է հաստիքից (վարչապետի 1999թ հրամանով) անթույլատրելի է հավելավճարը տալ ժամավճարերից Խնդիրը կարգավորվել է նախագծի 12-րդ կետով:
9 Exiazar Harutyunyan 18.01.2023 12:13:17 Խնդրում ենք ձեզ օբյեկտիվ մոտենալ կամավոր ատեստավորում անցած զինղեկներին։ Պետք է նշել, որ ՆԶՊ ուսուցիչների աշխատավարձը հաստիքային է ոչ թե ժամավճարով։ Ուստի անարդար է հավելավճարը ձևավորել դասավանդման ժամերից։ ԿԱՐԳՈՒՄ ՎԵՐԱՆԱՅՎԵԼ Է 72-ՐԴ ԿԵՏԸ:
10 Artush Abgaryan 18.01.2023 15:45:11 Կամավոր ատեստավորված զինղեկների աշխատավարձն ճիշտ չի հաշվարկված ենթակա է վերանայման ոչ թե ժամավճարով պետքե հաշվարկվի այլ դրույքաչափով Խնդիրը կարգավորվել է նախագծի 12-րդ կետով:
11 Գոռ Սարգսյան 18.01.2023 16:21:45 կամավոր ատեստավորման արդյունքում նզպ ուսուցչի աշխատավարձի ավելացումը առանց այն էլ քիչ է: Եթե տոկոսը հաշվարկվի դասաժամերից էլ ավելի կքչանա: Իսկ սա առնվազն օբյեկտիվ չի լինի նզպ ուսուցիչների նկատմամբ Խնդիրը կարգավորվել է նախագծի 12-րդ կետով:
12 Թամարա Կոնստանդյան 18.01.2023 21:23:03 Առաջարկում եմ նախագծի մեջ առանձնացնել ՆԶՊ ուսուցիչներին վարձատրելու ձևը։Հասկանալի է ,որ եթե 596 որոշումը մնա անփոփոխ ,տնօրեններն ,ովքեր մի երկու ժամ էլ պարապեն կստանան բավականին լուրջ աշխատավարձ,ինչը արդար չի լինի,բայց այս պարագայում էլ արդար չի ՆԶՊ ուսուցիչնռրի նկատմամբ,ովքեր այլ աշխատանք կատարելու իրավունք չունեն,նույնիսկ դասղեկի,իսկ ժամերն էլ շատ լինել պարզապես չեն կարող Ընդունվել է ի գիտություն, կարգավորումը լրացուցիչ կքննարկվի:
13 Manuk KIrakosyan 19.01.2023 10:32:14 Համաձայն ՀՀ Կառավարության 1999թ օգոստոսի 25ի թիվ 532 որոշման 5րդ կետի ժա ենթակետի ՆԶՊ ուսուցիչները իրենց աշխատավարձը ստանում են ոչ թե դասավանդված ժամերի հաշվին այլ որպես հաստիքավճար: Սրանից հետեևություն, որ զինղեկների հավելավճարի տոկոսի հաշվարկումը դասավանդվող ժամերի քանակից ոչ արդար է ոչ օրինական: Ընդունվել է ի գիտություն, կարգավորումը լրացուցիչ կքննարկվի:
14 Արկադի Սիմոնյան 19.01.2023 12:30:37 Առաջարկում եմ զինղեկի կամավոր ատեստավորման հավելավճարը հաշվարկել դրույքով, քանի որ զինղեկները վարձատրվում են ոչ թե պարապած ժամերով, այլ դրույքաչափով։ Ընդունվել է ի գիտություն, կարգավորումը լրացուցիչ կքննարկվի:
15 Սեյրան Ավագյան 19.01.2023 12:33:44 Առաջարկում եմ զինղեկի կամավոր ատեստավորման հավելավճարը հաշվել դրույքաչափով,քանի որ զինղեկը վարձատրվում է ոչ թե ժամավճարով,այլ դրույքաչափով։ Ընդունվել է ի գիտություն, կարգավորումը լրացուցիչ կքննարկվի:
16 Grigor Harutyunyan 19.01.2023 18:01:05 ՆԶՊ ուսուցիչներին նման կերպ հավելվճար տալով էականորեն վնասում ենք նրանց եկամուտներին: Խնդրում ենք վերանայել օրինագիծը և հավելավճարի տոկոսը հաշվել դրույքից: Ընդունվել է ի գիտություն, կարգավորումը լրացուցիչ կքննարկվի:
17 Hrayr Davtyan 19.01.2023 18:29:43 ՆԶՊ ուսուցիչներին վերաբերող հատվածում փոփոխությունը կհանգեցնի ՆԶՊ ուսուցիչների առանց այն էլ ցածր հավելավճարի (համեմատած այլ մասնագիտության ուսուցիչների) էլ ավելի ցածրացմանը։ Խնդրում ենք վերանայեք։ Ընդունվել է ի գիտություն, կարգավորումը լրացուցիչ կքննարկվի:
18 Հերմինե Աբրահամյան 19.01.2023 21:12:48 Նախագծի 12-րդ կետի նշված փոփոխությունը հանգեցնելու է անհավասար հնարավորությունների, մինչդեռ նախագիծը ուղղված է ոլորտի կարգավորմանը։ Այսպես՝ հավելավճարը ըստ դասաժամերի տրամադրելու դրույթը անհավասար պայմաններ է ստեղծում փոքր և մեծ դպրոցների համար։ Ստացվում է, որ փոքր դպրոցների առավել բանիմաց, կոմպետենտ և բարձր արդյունավետություն գրանցող ուսուցիչը, որը ենթադրաբար կարող է օգտվել նախարարության կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից, ստանալու է ավելի ցածր աշխատավարձ, քան մեծ դպրոցի ավելի ցածր մասնագիտական կարողություններ ունեցող և ցածր արդյունավետություն ունեցող ուսուցիչը, միայն այն պատճառով, որ փոքր դպրոցում նա չունի ավելի շատ դասաժամ ունենալու հնարավորություն։ Ասվածը առավել նկատելի է բնագիտական ուղղության մասնագետների համար։ Սակայն, հաշվի առնելով ԲՏՃՄ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման այլ նախագծերը, առավել խոցելի հանրույթը այս նախագծում մնում են «ՆԶՊ և անվտանգ գործունեություն» առարկայի ուսուցիչները, որոնք փոքր դպրոցներում առավելագույնը ունեն 3֊5 դասաժամի հնարավորություն, հետևաբար՝ ամենացածր աշխատավարձ ստանալու դատավճիռ։ Այսպիսով՝ նախագծի 12-րդ կետի ընդունման պայմաններում ամենաբարձր մասնագիտական կարողություններ ունեցող զինղեկը երբևիցե հնարավորություն չի ունենալու ստանալու իրենից առավել թույլ կարողություններ ու մասնագիտական հմտություններ ունեցող ուսուցչից, իրենից բոլորովին անկախ պատճառներով։ Մինչդեռ Կամավոր ատեստացիայի ներդրումը հենց այդ նպատակն էր հետապնդում, մինչդեռ սոցիալական արդարության վերականգնմամբ միայն կարող ենք ունենալ քաղաքացիական հասարակություն ու զարգացող պետություն։ Ընդունվել է ի գիտություն, կարգավորումը լրացուցիչ կքննարկվի:
19 Հերմինե Աբրահամյան 19.01.2023 21:13:49 Նախագծի 12-րդ կետի առաջարկված փոփոխության ընդունումը հանգեցնելու է անհավասար հնարավորությունների, մինչդեռ նախագիծը ուղղված է ոլորտի կարգավորմանը։ Այսպես՝ հավելավճարը անկախ ըստ դասաժամերի տրամադրելու դրույթը անհավասար պայմաններ է ստեղծում փոքր և մեծ դպրոցների համար։ Ստացվում է, որ փոքր դպրոցների առավել բանիմաց, կոմպետենտ և բարձր արդյունավետություն գրանցող ուսուցիչը, որը ենթադրաբար կարող է օգտվել նախարարության կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից, ստանալու է ավելի ցածր աշխատավարձ, քան մեծ դպրոցի ավելի ցածր մասնագիտական կարողություններ ունեցող և ցածր արդյունավետություն ունեցող ուսուցիչը, միայն այն պատճառով, որ փոքր դպրոցում նա չունի ավելի շատ դասաժամ ունենալու հնարավորություն։ Ասվածը առավել նկատելի է բնագիտական ուղղության մասնագետների համար։ Սակայն, հաշվի առնելով ԲՏՃՄ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման այլ նախագծերը, առավել խոցելի հանրույթը այս նախագծում մնում են «ՆԶՊ և անվտանգ գործունեություն» առարկայի ուսուցիչները, որոնք փոքր դպրոցներում առավելագույնը ունեն 3֊5 դասաժամի հնարավորություն, հետևաբար՝ ամենացածր աշխատավարձ ստանալու դատավճիռ։ Այսպիսով՝ նախագծի 12-րդ կետի ընդունման պայմաններում ամենաբարձր մասնագիտական կարողություններ ունեցող զինղեկը երբևիցե հնարավորություն չի ունենալու ստանալու իրենից առավել թույլ կարողություններ ու մասնագիտական հմտություններ ունեցող ուսուցչից, իրենից բոլորովին անկախ պատճառներով։ Մինչդեռ Կամավոր ատեստացիայի ներդրումը հենց այդ նպատակն էր հետապնդում, մինչդեռ սոցիալական արդարության վերականգնմամբ միայն կարող ենք ունենալ քաղաքացիական հասարակություն ու զարգացող պետություն։ Ընդունվել է ի գիտություն, կարգավորումը լրացուցիչ կքննարկվի:
20 Հրեղեն Սարուխանյան 20.01.2023 00:43:13 Պետք է ամեն կերպ աջակցել տղամարդ ուսուցիչներին,չէ որ նրանք են դպրոցներում մեր երեխաներին ռազմական գիտելիքներ տալիս Ընդունվել է ի գիտություն: