Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2022 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 569 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 28-ի «Մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը սահմանելու մասին» N 569 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Որոշման վերնագրում և Որոշմամբ հաստատված կարգի վերնագրում ՄԱՔՍԱՅԻՆ բառից առաջ լրացնել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ բառերը.
  • Որոշման նախաբանում «82-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերը փոխարինել «31-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով.
  • Որոշման 1-ին կետում Սահմանել բառից հետո լրացնել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների բառերը.
  • Որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 1-ին պարբերության մեջ «ազգային վիճակագրական ծառայության կողմից մաքսային մարմնի» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի կողմից մաքսային մարմնին» բառերով, իսկ նույն կետի 2-րդ պարբերության մեջ «ազգային վիճակագրական ծառայության կողմից» բառերը փոխարինել «վիճակագրական կոմիտեի կողմից» բառերով.
  • Որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետում «75-րդ հոդվածի 4-րդ կետում» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում» բառերով.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                      ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                                           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    20.12.2022 - 04.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2084

Տպել