Հիշել նախագիծը

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈւՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

Թալին համայնքի ավագանին որոշում է՝

 1.Հաստատել Թալին համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեն՝

Եկամուտների մասով        1335049.9 (հազ,դրամ)/վարչական բյուջե/

Եկամուտների մասով         835406.4  (հազ,դրամ)/ֆոնդային բյուջե

Պահուստային ֆոնդ           150.000.0 (հազար դրամ)

 Ծախսերի մասով              1335049.9 (հազ,դրամ) /վարչական բյուջե /  

 Ծախսերի մասով              1015406.4 (հազ,դրամ)    /ֆոնդային բյուջե/

Պակասուրդ                       180.000    (հազ,դրամ)                                                                                                                                                                                                           

                                                                            

2.Հաստատել Թալին համայնքի 2023թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։

3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։

5.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։

6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։

7.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։

8.Հաստատել համայնքի բյուջի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։

9.Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։

10.«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։

  1. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    19.12.2022 - 04.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2338

Տպել