Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը.

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող էլեկտրոնային առցանց բազաների տվյալների ճշգրտության մակարդակի բարձրացման կարևորությամբ, ինչպես նաև փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկման և համայնքի բյուջե եկամուտների պլանավորման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:  

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող էլեկտրոնային առցանց բազաներում առկա շուրջ 4700 գրանցված ավտոտրանսպորտային միջոցների առկայությամբ, որոնց ձիաուժերը ակնհայտ սխալ են արտացոլված՝ -1, 0 կամ 1, չունեն կնքված ԱՊՊԱ պայմանագրեր և ավելի քան 6 տարի որևէ գործողություն չի իրականացվել նշված ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ, նշված տվյալների առկայությունը բազաներում որոշակի խնդիրներ է ստեղծում փոխադրամիջոցի գույքահարկի հաշվարկման և համայնքի բյուջե եկամուտների մուտքի պլանավորման ժամանակ:    

Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակը գործող էլեկտրոնային առցանց բազաների տվյալների ճշգրտության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև համայնքի բյուջե եկամուտների պլանավորման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ճանապարհային ոլորտում գործող օրենսդրության արդիականացումը։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:

Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 3.2/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից: 

 

  • Քննարկվել է

    19.12.2022 - 04.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2165

Տպել