Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ քվոտա սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով նշված ապրանքների նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N197-Ն որոշման ժամկետի 2022 թվականի դեկտեմբերի 30-ին նախատեսվող ավարտով։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային միջոցների մասին» N 30 որոշման N 14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների  և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին դրույթի 10-րդ կետի համաձայն՝ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից, 7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրեր), որոնց վերամշակման արդյունքն են հանդիսանում ոսկերչական իրերը, վարպետների կողմից պատրաստված ոսկյա և արծաթյա իրերը, այլ իրերը և դրանց մասերը  (ԵԱՏՄ ԱՏԳ  ԱԱ 7113, 7114, 9003 19  000 1, 9021 29 000 0*, 9101**, 9102**,  9103**, 9105**,  9111**, 9112**, 9113 10 100 0,  9608 10 920 0-ից, 9608 10 990 0-ից  և 9608 30 000 0-ից ծածկագրեր), նկատմամբ «վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառումը չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային միջոցների մասին Արձանագրության (2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 7-րդ Հավելված) X բաժնին համապատասխան՝ անդամ պետության կողմից միակողմանի կարգով ընդունվել է նշված ապրանքների մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով արտահանման քանակական սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ որոշում։ Այս դեպքում նշված ապրանքների նկատմամբ մաքսային տարածքից դուրս վերամշակում մաքսային ընթացակարգի կիրառումն իրականացվում է անդամ պետության մաքսային մարմնին պետական վերահսկողության ակտ ներկայացնելու դեպքում։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N197-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության համար նախատեսվել է ոչ սակագնային քվոտա՝

1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող/

2000 կգ – արծաթ՝ չմշակված տեսքով /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից/

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների մասով լիցենզիա տրամադրելու, ինչպես նաև նշված ապրանքների նկատմամբ սահմանված քվոտայի բաշխման մասով լիազոր մարմին։

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոչ սակագնային կարգավորման ոլորտում իրականացվող քաղաքականություն։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 որոշման N14 հավելվածով հաստատված Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին դրույթի պահանջների կատարման ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և  արտահանման խթանում» ենթաբաժնի դրույթներից։

7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Քննարկվել է

    19.12.2022 - 03.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1977

Տպել