Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

     «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ - ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

     1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   

      Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի №8 Կարգադրությամբ  հանձնարարվում է անդամ պետություններին կիրառել Կարգադրությանը կից ցանկում նշված ապրանքների արտահանման կարգավորմանն ուղղված միջոցառումներ՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջազգային պարտավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով արտահանման կարգավորման միջոցների շրջանցումը կանխելուն։

        Նշված Կարգադրության կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսի 26-ի N768-ն որոշումը, որով մինչև 2022 թվականի նոյեմբերի 26-ը արգելվել է Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000 , 1206 00 990 0, 1512 11 910 , 1512 11 910 , 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող ապրանքների նկատմամբ (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ,) արտահանումը։

        Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության և տնտեսության կայուննացման ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կրկին վեց ամիս ժամկետով արգելել նշված պարենամթերքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից։ 

 

      2 Առաջարկվող կարգավորման բնույթը

       2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 47-րդ հոդվածի և «Երրորդ երկրների հանդեպ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելված) համապատասխան՝ ներկայացվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1001 19 000 0, 1001 99 000 0, 1003 90 000 0, 1005 90 000 0, 1008 10 000, 1206 00 990 0, 1512 11 910, 1512 19 900 2, 1512 19 900 9 ծածկագրին դասվող ապրանքների (ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևծաղկի ձեթ,) արտահանումը 6 ամիս ժամկետով։

      Հարկ է նշել, որ նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչը  ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Միաժամանակ այդ ապրանքների մասով բացակայում կամ աննշան է նաև արտահանումը Հայաստանից երրորդ երկրներ։

        Ելնելով վերոգրյալից ներկայացվող որոշման ընդունումը էական ազդեցություն չի ունենա գյուղարտադրողների վրա։

         

     3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

    

     4 Ակնկալվող արդյունքը

    Նախագծի ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի Միության միասնական շուկայի անխափան գործունեությունը։

 

      5 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

    Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:   

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

 

 

 

 

 

Աղյուսակ 1

ՏԵՂԵԿԱՆՔ

 

2019 թվականին մի շարք ապրանքների ՀՀ-ում արտադրության, ներմուծման

և արտահանման վերաբերյալ

(հազ, տն)

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Ապրանքի անվանումը

Ներքին

Արտադր․

ներմուծում

Արտահանում

Սպառում

1001 19 000 0

1001 00 000 0

Ցորեն և

Մեսլին

115,0

251,9

0,02

366,9

1003 90 000 0

Գարի

68,2

23,9

-

92,1

1005 90 000 0

եգիպտացորեն

4,7

65,7

-

70,4

1008 10 000 0 9

Հնդկացորեն

-

1,5

0,009

1,5

1206 00 990 0

Արևածաղկի սերմ

2,1

4,3

-

6,4

1512 11 910 1

1512 11 910 9

1512 19 900 2

Արևածաղկի ձեթ

-

24,3

-

24,3

1512 19 900 9

Արևածաղկի ձեթ այլ

-

0,9

-

0,9

4401 11 000 9

4401 12 000 9

Վառելափայտ փշատերևի և սաղարթավոր այլ

-

-

-

-

 

 

 

 

Աղյուսակ 2

ՏԵՂԵԿԱՆՔ

2020 թվականին մի շարք ապրանքների ՀՀ-ում արտադրության, ներմուծման

և արտահանման վերաբերյալ

 

  (հազ, տն)

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Ապրանքի անվանումը

Ներքին

արտադր

ներմուծում

Արտահանում

Սպառում

1001 19 000 0

1001 00 000 0

Ցորեն և

Մեսլին

131,9

347,2

0,06

479,04

1003 90 000 0

Գարի

89,9

24,7

-

114,6

1005 90 000 0

եգիպտացորեն

6,4

71,8

-

78,2

1008 10 000 0 9

Հնդկացորեն

-

1,1

0,006

1,1

1206 00 990 0

Արևածաղկի սերմ

1,8

4,3

0,04

6,06

1512 11 910 1

1512 11 910 9

1512 19 900 2

Արևածաղկի ձեթ

-

27,6

0,05

27,55

1512 19 900 9

Արևածաղկի ձեթ այլ

-

0,9

0,001

0,9

 

4401 11 000 9

4401 12 000 9

Վառելափայտ փշատերևի և սաղարթավոր այլ

-

0,075

-

0,075

 

 

 

 

 

 

Աղյուսակ 3

ՏԵՂԵԿԱՆՔ

2021 թվականին (11 ամիս) մի շարք ապրանքների ՀՀ-ում արտադրության, ներմուծման

և արտահանման վերաբերյալ

 

         (հազ, տն)

ԱՏԳ ԱԱ

ծածկագիր

Ապրանքի անվանումը

Ներքին

Արտադր *

ներմուծում

Արտահանում

Սպառում

1001 19 000 0

1001 00 000 0

Ցորեն և

Մեսլին

96,2

230,0

-

326,2

1003 90 000 0

Գարի

43.4

31.1

-

74.5

1005 90 000 0

եգիպտացորեն

4.4

58.6

-

63.0

1008 10 000 0 9

Հնդկացորեն

-

1,0

0,005

1,0

1206 00 990 0

Արևածաղկի սերմ

-

2.8

-

2.8

1512 11 910 1

1512 11 910 9

1512 19 900 2

Արևածաղկի ձեթ

-

19.5

-

19.5

1512 19 900 9

Արևածաղկի ձեթ այլ

-

0.1

-

0.1

4401 11 000 9

4401 12 000 9

Վառելափայտ փշատերևի և սաղարթավոր այլ

-

-

-

-

 

  • Ըստ 2021թ․ 9 ամսվա օպերատիվ տվյալների։
  • Քննարկվել է

    19.12.2022 - 03.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2013

Տպել