Հիշել նախագիծը
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ստեփան Պետրոսյան 20.12.2022 23:18:35 | Ըստ էության խոսքը գնում է ՀՀ ԳԱԱ վերացման մասին: Միթե դա կօգնի գիտության զարգացմանը, կարծում են ունենալու է հակառակ արդյունքը: Առաջարկում են ՀՀ ԳԱԱ հարցին անդրադառնալ ակադեմիական քաղաքի շինարարության, գործարկումից և կայացումից հետո, երբ ամեն ինչ ավելի պարզ կդառնա: | ||||
| 2 | Հասմիկ Խաչատրյան 01.01.2023 18:10:11 | Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «բ» կետում «հայագիտության» բառից հետո լրացնել «, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառների» բառերը. Կարծում եմ առանձին պետք է լինի հավաստիությունը, այլապես նորից է ստորադասվելու հայագիտությունը։ Ակադեմիա ձևակերպումը արդյո՞ք նպաստելու է գիտության դերի բարձրացմանը։ Ատեստացիա պետք է համապատասխանի գրված պահանջներին և արտացոլի իրականությունը։ |