Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի թիվ 1624-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի ԹԻՎ 1624-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

21.01.2020թ. «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-17-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել «Հարկային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածում «հարկային ծառայողի վարքագծի կանոններ» պարբերությունը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին թիվ 1624-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) լիազորող նորմ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգավորումները, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 01-Ն որոշմամբ սահմանված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները, որոնց համաձայն՝ ոլորտային առանձնահատկությունների առկայության դեպքում վարքագծի կանոնները կարող է սահմանել հանրային ծառայության տվյալ տեսակը ղեկավարող մարմինը՝ մշակվել է Հարկային ծառայողի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը՝ դրանով պայմանավորված էլ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի թիվ 1624-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին թիվ 1624-Ն որոշումը:

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի Հարկային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին թիվ 1624-Ն որոշմամբ, որի լիազորող նորմ էր հանդիսանում մինչև 21.01.2020թ. «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-17-Ն օրենքի խմբագրությամբ գործող «Հարկային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածը, որով սահմանվում էր, որ հարկային ծառայողի վարքագծի կանոններ են համարվում հարկային ծառայողի մասնագիտական (ծառայողական) պահվածքի և վարվելակերպի նորմեր պարունակող փաստաթուղթը, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սակայն 21.01.2020թ. «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-17-Ն օրենքի 4-րդ հոդվածով «Հարկային ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածում ուժը կորցրած է ճանաչվել «հարկային ծառայողի վարքագծի կանոններ» պարբերությունը:

Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ այլ հանրային ծառայողների՝ նույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները կարող է սահմանել հանրային ծառայության տվյալ տեսակը ղեկավարող մարմինը՝ ոլորտային առանձնահատկությունների առկայության դեպքում: Դրանց չսահմանման դեպքում գործում են քաղաքացիական ծառայողների վարքագծի կանոնները:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հանրային ծառայողի վարքագծի կանոնները սահմանվում են վարքագծի տիպային կանոնների հիման վրա՝ կանոնագրքերով:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները սահմանելու մասին» N 01-Ն որոշմամբ սահմանված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների 5-րդ կետով սահմանվում է, որ Կանոնները հիմք են հանդիսանում հանրային իշխանության համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման համար՝ ելնելով այդ մարմիններում ծառայության առանձնահատկություններից:

Հաշվի առնելով Որոշման լիազորող նորմի ուժը կորցրած ճանաչվելու հանգամանքը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վերոնշյալ կարգավորումները և հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները, որոնց համաձայն՝ ոլորտային առանձնահատկությունների առկայության դեպքում վարքագծի կանոնները կարող է սահմանել հանրային ծառայության տվյալ տեսակը ղեկավարող մարմինը՝ մշակվել է Հարկային ծառայողի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի նախագիծը՝ դրանով պայմանավորված էլ Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի թիվ 1624-Ն որոշումը:

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, մշակվել է Նախագիծը:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ հոկտեմբերի 03-ի թիվ 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրից, մասնավորապես նույն ծրագրի 12-րդ կետով նախատեսված՝ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների, քաղաքացիական ծառայողի վարքագծի կանոնների, պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների սահմանում միջոցառման շրջանակներում հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնների հիման վրա ոլորտային առանձնահատկությունների առկայությամբ պայմանավորված Հարկային ծառայողի վարքագծի կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանը ընդունելու և պաշտոնական կայքէջերում հրապարակելու անհրաժեշտությունից:

  1. 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 10-ի թիվ 1624-Ն որոշումը և սահմանել հարկային ծառայողի գործելակերպի և վարքագծի միասնական չափանիշներ, դրանով իսկ օժանդակել հարկային ծառայողներին իրենց վարքագիծը համապատասխանեցնել ընդունված կանոններին՝ դրսևորելով բարեվարք վարքագիծ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել նոր՝ հարկային ծառայողի վարքագծի կանոնները, այդպիսով ամրապնդել  հարկային ծառայության բարեվարքության համակարգը, ապահովել հարկային ծառայողների վարքագծի կանոնների միասնականությունը, բարձրացնել հանրության վստահությունը հարկային ծառայության նկատմամբ։

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

  Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    13.12.2022 - 28.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1820

Տպել