Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վահե Եղոյան 10.12.2022 07:22:49 Ընդմիշտ դարձնելը ավելի ճիշտ է... Առաջարկն ընդունվել է ի գիտություն: Միջոցառման շարունակականության հարցը կքննարկվի առաջիկայում՝ ելնելով դրա իրականացման արդյունավետությունը գնահատող ցուցանիշների վերլուծության արդյունքներից:
2 Արա Սաղումյան 12.12.2022 11:05:40 1. Կոմունալ ծառայությունների ցանկում ավելացնել աղբահանությունը: 2. Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացում ներառել նաև գույքահարկը, ինչպես նաև «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 15.1-րդ հոդվածով սահմանված վճարումները: Առաջարկը ենթակա է լրացուցիչ քննարկման միջոցառման մասնակից գործընկեր բանկերի հետ՝ իրականացման տեխնիկական ապահովման մասով։ Առաջիկայում այս հարցը կքննարկվի։
3 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:34:53 Կ Ա Ր Ծ Ի Ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-L ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-L և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), գտնում է, որ Նախագիծն ընդունելի չէ՝ դրա հակասահմանդրականության և ՀՀ քաղաքացիների տարբեր սոցիալական խմբերի միջև խտրականություն ու անհավասարություն սահմանելու, այդ հիման վրա հասրակության տարբեր շերտերը տարանջատելու և միմյանց նկատմամբ հետագա հակասություն սերմանալու վտանգավոր հեռանկարի լուրջ մտավախությունից ելնելով: Մենք դեմ ենք արտահայտվում այդ Նախագծին, քանի որ գտնում ենք, որ դրանով ոչ թե լուծվում են արդի աշխարհաքաղաքական ու սոցիալ-տնտեսական պայմաններում ՀՀ կենսաթոշակառուների ու նպաստառուների առջև ծառացած լուրջ սոցիալական խնդիրները՝ գնաճային ճնշումների ու աղքատության խորացման ու սրացման պայմաներում, այլ՝ իրականացվում է իշխանությունների կողմից վարվող սոցիալական քաղաքականության անթաքույց քարոզարշավ՝ ուղղված «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» (այսուհետ՝ Միջոցառում) խտրական ու անհավասար առաջ մղման ուղղությամբ: ՀՀ կառավարության 25.02.2021 N 252-Լ որոշման 17-րդ կետի համաձայն՝ եթե նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պետական-իրավական փորձաքննության, ապա այլ մարմինների կարծիքներն ամփոփելուց հետո նախագծի վերջնական տարբերակը ուղարկվում է ՀՀ արդարադատության նախարարություն: Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ պետական-իրավական փորձաքննությունը իրականացվում է Սահմանադրությանը և սույն օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով: Խնդրո առարկա նախագծի պետական-իրավական փորձաքննությունը սահմանված կարգով ստացվել է ՀՀ արդարադատության նախարարությունից, ըստ որի այն հակասահմանադրական չի ճանաչվել:
4 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:35:20 Դեմ արտահայտվելով Նախագծին, միաժամանակ ներկայացնում ենք հետևյալ դիտարկումներն ու առաջարկությունները. 1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.  1-ին հոդվածը հռչակում է, որ Հայաստանը իրավական ու սոցիալական պետություն է:  11-րդ հոդվածում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը … պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը,  28-րդ հոդվածը հռչակում է, որ Բոլորը հավասար են օրենքի առջև,  29-րդ հոդվածում ամրագրված է, որ Խտրականությունը, կախված .... գույքային վիճակից, ... կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: Ելնելով վերոհիշյալից, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» (այսուհետ՝ Միջոցառում) N 723-Լ որոշումն, ըստ էության հակասահամանադրական է և չի ապահովում երկրում.  Միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող ՀՀ հպարտ քաղաքացիների ընդհանուր տնտեսական բարեկեցությունը և սոցիալական արդարությունը նրանց նկատմամբ,  Չի ապահովում Միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող ՀՀ Բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև,  Սահմանում է լուրջ Խտրականություն՝ կախված Միջոցառման պոտենցիալ շահառուների գույքային վիճակից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: ՀՀ կառավարության 25.02.2021 N 252-Լ որոշման 17-րդ կետի համաձայն՝ եթե նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ենթակա է պետական-իրավական փորձաքննության, ապա այլ մարմինների կարծիքներն ամփոփելուց հետո նախագծի վերջնական տարբերակը ուղարկվում է ՀՀ արդարադատության նախարարություն: Միաժամանակ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ պետական-իրավական փորձաքննությունը իրականացվում է Սահմանադրությանը և սույն օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով: Խնդրո առարկա նախագծի պետական-իրավական փորձաքննությունը սահմանված կարգով ստացվել է ՀՀ արդարադատության նախարարությունից, ըստ որի այն հակասահմանադրական չի ճանաչվել:
5 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:35:42 2. Նախագծի նախաբանում նշվում է, որ, նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունակական՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը: Մինչդեռ ըստ մեզ շարունակական կարելի էր համարել ծրագիրը, եթե.  դրա գործունեությունը կսահմանվեր անժամկետ,  կատարման մեջ ներգրավվեին ՀՀ-ում ներկայումս գործող բոլոր 17 առևտրային բանկերը և ոչ թե դրանցից միայն 4-ը,  եթե դրա գործողությունը կտարածվեր ՀՀ բոլոր կենսաթոշակառուների ու նպաստառուների վրա, այլ ոչ թե դրանց սոսկ 9 տոկոսի՝ ծրագրին միացած 4 առևտրային բանկերի քարտապանների վրա: Չնայած այն հանգամանքին, որ 2023 թվականի համար ևս ծրագրի համար սահմանվել է վերջնաժամկետ, այնուամենայնիվ չի բացառվում մոնիթորինգի արդյունքում ձեռք բերած գնահատականների հիման վրա ծրագրի հետագա շարունակումը:
6 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:36:12 3. Ըստ էության անբավարար է կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման հետևյալ կետի պահանջը.  3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման համաձայն Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերին ներկայացնել առաջարկություն` սույն որոշման հավելվածով հաստատված միջոցառման շրջանակներում և սահմանված պայմաններով գործընկերություն հաստատելու վերաբերյալ. ինչի արդյունքում Հայաստանում ներկայում գործող և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած 17 առևտրային բանկերից սոսկ 4-ի հետ է կնքվել Միջոցառմանը ներգրավելու մասին պայմանագիր, ինչը հրապարակված է ՀՀ ԱՍՀՆ պաշտոնական կայքէջում : Ի կատարումն ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 723-Լ որոշման 3-րդ կետի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սահմանված կարգով դիմել է ՀՀ բանկերին՝ միջոցառման շրջանակներում և սահմանված պայմաններով գործընկերություն հաստատելու առաջարկությամբ, որին ի պատասխան ծրագրի մեկնարկին՝ 2022թ. հուլիսի 1-ին գործընկերության հայտ է ներկայացվել երեք բանկերի կողմից, իսկ հետագայում միջոցառմանը միացել է նաև ևս մեկ բանկ: Ըստ այդմ, հետագայում ևս չի բացառվում միջոցառմանը՝ այլ բանկերի կողմից գործընկերություն հաստատելու հնարավորությունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար աշխատանքներ է տանում բանկերի հետ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու նպատակով գործընկերություն հաստատելու ուղղությամբ:
7 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:36:30 4. Ըստ էության չեն կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշմամբ հաստաված Միջոցառման հետևյալ հիմնական նպատակները.  Միջոցառման իրականացման հիմնական նպատակն է բարձրացնել կենսաթոշակառուների գնողունակությունը` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելիս,  Միջոցառման իրականացումը նպատակ ունի նաև խթանելու անկանխիկ եղանակով գործարքների կատարումը Հայաստանի Հանրապետությունում, ավելացնել սպառողների, մասնավորապես, կենսաթոշակառուների և սոցիալական խոցելի խմբերի կողմից ֆինանսական ժամանակակից գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները, մեծացնել նշված գործիքների կիրառելիության տարածվածությունը: Այդ նպատակների չիրագործման արդյունքում ըստ պաշտոնական տվյալների Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում 2022 թ. հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարքներ է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու և նպաստառու, որոնք կատարած գործարքների դիմաց ստացել են ընդհանուր առմամբ շուրջ 168 մլն դրամ հետվճար։ Այսինքն Միջոցառումից օգտվել են ՀՀ կենսաթոշակառուների սոսկ 9 տոկոսը: Հետևաբար Միջոցառման պոտենցիալ շահառու հանդիսացող 510 հազար կենսաթոշակ ստացող անձինք, ովքեր կենսաթոշակն ստանում են անկանխիկ եղանակով, չեն կարողացել օգտվել Միջոցառման հնարավորություններից: Դրանից օգտվել են միմիայն Միջոցառման փաստացի շահառու հանդիսացող՝ Միջոցառմանը միացած առևտրային բանկերի քարտապանների սոսկ մի մասը՝ նրանք, ովքեր կատարել են անկանխիկ գործարքներ: Առաջարկի վերաբերյալ հայտնում ենք, որ ծրագրի մեկնարկի՝ 2022թ. հուլիսի 1-ի համեմատ 2022թ. հոկտեմբեր ամսին գործարքների ծավալները եռապատկվել են: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, նույնքան էլ գործընկեր բանկերի կողմից, որը յուրաքանչյուր շահառուի հաշվարկով կազմում է՝ միջինը շուրջ 3100 դրամ։ Ըստ այդմ, ծրագիրը նախատեսվում շարունակել նաև մինչև 01.07.2023: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար աշխատանքներ է տանում բանկերի հետ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու նպատակով գործընկերություն հաստատելու ուղղությամբ: Նշենք, եթե ծրագրի մեկնարկի՝ 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ գործընկերության համաձայնագրեր կնքած բանկերի թիվը երեքն էին՝ ՎՏԲ-Հայաստան բանկ, Հայբիզնեսբանկ և Արդշինբանկ, ապա 2022թ. սեպտեմբերին գործընկերության հայտ ներկայացվեց նաև Ակբա բանկի կողմից: Ըստ այդմ, հետագայում ևս չի բացառվում միջոցառմանը՝ այլ բանկերի կողմից գործընկերություն հաստատելու հնարավորությունը:
8 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:36:51 5. Վերոհիշյալի արդյունքում, ըստ էության, չի արդարացվել Միջոցառման իրականացման ակնկալիքը՝ այն է, որ միջոցառման փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ կստանա նախատեսված հետվճարը բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80%-ը` մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը: Տեղեկանքի համար նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների կենսաթոշակ ստացող ավելի քան 560 հազար քաղաքացիներից շուրջ 420 հազարն են կենսաթոշակ ստանում անկանխիկ եղանակով, իսկ բանկերի միջոցով ստացողների թիվը կազմում է շուրջ 390 հազար, կամ կենսաթոշակ ստացողների մոտ 70%-ը: Հետևապես ըստ Միջոցառման սահմանման դրա պոտենցիալ շահառուների թիվը ՀՀ-ում ըստ պաշտոնական տվյալների կազմում է 420 հազար, որոնց 80 տոկոսը կազմում է 336 հազար, մինչդեռ կրկին ըստ պաշտոնական տվյալների Միջոցառման հնարավորություններից փաստորեն օգտվել են 50 հազար պոտենցիալ շահառուներ, ինչը կազմում է դրանց թվի սոսկ 12 տոկոսը: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից օգտված քաղաքացիների թվաքանակն ու հետվճարի ծավալը՝ ըստ ամիսների կազմում է. Ամիս քաղաքացի Հետվճար Անկանխիկ գործարք Հուլիս շուրջ 17,000 շուրջ 44 մլն դրամ շուրջ 524 մլն դրամ Օգոստոս շուրջ 27,000 շուրջ 80 մլն դրամ շուրջ 800 մլն դրամ Սեպտեմբեր շուրջ 46,000 շուրջ 118,8 մլն դրամ ավելի քան 1,2 մլրդ դրամ Հոկտեմբեր շուրջ 50,000 շուրջ 168 մլն դրամ ավելի քան 1,8 մլրդ դրամ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբեր ամիսն անկանխիկ գործարք են կատարել շուրջ 49978 կենսաթոշակառու: Ընդ որում ծրագրի մեկնարկի համեմատ հոկտեմբեր ամսին գործարքների ծավալները եռապատկվել են: Արդյունքում, առկա են շուրջ 1 մլրդ 950 մլն անկանխիկ գործարքներ, որի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, որը յուրաքանչյուր թոշակառուի հաշվարկով կազմում է՝ միջինը 3100 դրամ։ Բացի այդ, 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական համայնքներում ևս կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով, և ներկայումս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքները ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ հնարավորինս նշված բնակավայրերում համապատասխան բանկոմատների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև ՊԵԿ-հետ՝ տնտեսվարողների համար ՊՈՍ-տերմինալների միջոցով անկանխիկ եղանակով վճարման հնարավորություն ապահովելու ուղղությամբ, որը հնարավորություն կտա առավել մեծ թվով շահառուների ներառումը ծրագրում:
9 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:37:09 6. Այսպիսով, ստիպված ենք նշելու, որ ՀՀ կառավարությունը պատշաճ աշխատանք չի կատարել ՀՀ առևտրային բոլոր բանկերի հետ Միջոցառումն ամբողջությամբ կենսագործելու ուղղությամբ, ինչի արդյունքում 2022 թ. նոյեմբերի 1-ի դրությամբ դրա նպատակները չեն իրականացվել և ակնկալվող արդյունքները չեն ստացվել: Առաջարկության կետերի վերաբերյալ հայտնում ենք, որ ծրագրի մեկնարկի՝ 2022թ. հուլիսի 1-ի համեմատ 2022թ. հոկտեմբեր ամսին գործարքների ծավալները եռապատկվել են: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, նույնքան էլ գործընկեր բանկերի կողմից, որը յուրաքանչյուր շահառուի հաշվարկով կազմում է՝ միջինը շուրջ 3100 դրամ։ Ըստ այդմ, ծրագիրը նախատեսվում շարունակել նաև մինչև 01.07.2023: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար աշխատանքներ է տանում բանկերի հետ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու նպատակով գործընկերություն հաստատելու ուղղությամբ: Նշենք, եթե ծրագրի մեկնարկի՝ 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ գործընկերության համաձայնագրեր կնքած բանկերի թիվը երեքն էին՝ ՎՏԲ-Հայաստան բանկ, Հայբիզնեսբանկ և Արդշինբանկ, ապա 2022թ. սեպտեմբերին գործընկերության հայտ ներկայացվեց նաև Ակբա բանկի կողմից: Ըստ այդմ, հետագայում ևս չի բացառվում միջոցառմանը՝ այլ բանկերի կողմից գործընկերություն հաստատելու հնարավորությունը:
10 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:37:28 7. Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման 11-րդ և 12-րդ կետերում «կոմունալ ծառայությունների» բառերից հետո լրացնել «(գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված հեռախոսի մատակարարման ծառայություններ)» բառերը: Կարծում ենք, որ այդ լրացմամբ սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ Միջոցառման պոտենցիալ շահառուների, իրավունքն ու հնրավորությունները անկանխիկ գործարք կատարելու այնպիսի կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային ծառայությունների դիմաց, ինչպիսիք են.  տարբեր հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների կատարումը,  շարժական հեռախոսակապի ծառայությունների համար վճարները,  ինտերնետ կապի համար վճարումները,  դոմոֆոնների համար կատարվող վճարումները,  բազմաբնակարան շենքերի պարտադիր նորմերի համար բնակարանների սպասարկման վարձերի վճարումները,  իրավախախտումերի համար տուգանքների վճարումները,  և այլն: Հետևապես առաջարկում ենք չսահմանափակել Միջոցառման շահառուների իրավունքը՝ իրենց սոցիալ-կենցաղային առաջին անհրաժեշտության համար անկանխիկ գործարքների կատարումը, ինչւը կհակասի այդ բնագավառում ՀՀ կառավարության կողմից որդեգրած ու իրականացվող քաղաքականությանը: Առաջարկը ենթակա է լրացուցիչ քննարկման միջոցառման մասնակից գործընկեր բանկերի հետ՝ իրականացման տեխնիկական ապահովման մասով։ Առաջիկայում այս հարցը կքննարկվի։
11 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 25.12.2022 16:37:47 Ելնելով վերոհիշյալից, առաջարկում ենք. 1. Նախագիծը հետ ուղարկել կառավարություն, 2. Կասեցնել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 2) վերոհիշյալ որոշմամբ հաստատված Միջոցառման գործողությունը, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշման գործողությունը, 3. Միջոցներ ձեռնարկել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության վերահիշյալ որոշումներն ու Միջոցառումը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ այն հաշվով, որպեսզի ապահովվեն ՀՀ սահմանադրական նորմերի կատարումը Միջոցառման պոտենցիալ բոլոր շահառուների նկատմամբ, 2) Շտապ քայլեր ձեռնարկել ՀՀ-ում բոլոր գործող առևտրային բանկերին ներգրավելու Միջոցառման իրականացմանը՝ նրանց բոլորի՝ առանց բացառության, հետ կնքելով համապատասխան պայմանագրեր, 3) 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 4) վերոհիշյալ որոշումներով չսահմանափակել Միջոցառման պոտենցիալ շահառուների կողմից կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային բոլոր ծառայությունների դիմաց անկանխիկ գործարք կատարելու իրավունքն ու հնարվորությունները: Առաջարկության 1, 2 կետերի վերաբերյալ հայտնում ենք, որ ծրագրի մեկնարկի՝ 2022թ. հուլիսի 1-ի համեմատ 2022թ. հոկտեմբեր ամսին գործարքների ծավալները եռապատկվել են: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, նույնքան էլ գործընկեր բանկերի կողմից, որը յուրաքանչյուր շահառուի հաշվարկով կազմում է՝ միջինը շուրջ 3100 դրամ։ Ըստ այդմ, ծրագիրը նախատեսվում է շարունակել նաև մինչև 01.07.2023: 3-րդ կետի վերաբերյալ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար աշխատանքներ է տանում բանկերի հետ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու նպատակով գործընկերություն հաստատելու ուղղությամբ: Նշենք, եթե ծրագրի մեկնարկի՝ 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ գործընկերության համաձայնագրեր կնքած բանկերի թիվը երեքն էին՝ ՎՏԲ-Հայաստան բանկ, Հայբիզնեսբանկ և Արդշինբանկ, ապա 2022թ. սեպտեմբերին գործընկերության հայտ ներկայացվեց նաև Ակբա բանկի կողմից: Ըստ այդմ, հետագայում ևս չի բացառվում միջոցառմանը՝ այլ բանկերի կողմից գործընկերություն հաստատելու հնարավորությունը: