Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՆԱԻՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ  ԲՅՈՒՋԵՆ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ

            Կոտայքի մարզի Նաիրի համայնքի 2023  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Նաիրի համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  ¦Տեղական ինքնակառավարման մասին§ օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 5-րդկետիև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան,որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը,հաշվեկշռվածությունը,արդյունավետությունը և հստակությունը:   

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել  բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։     

Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝նախագիծ)  եկամուտները ծրագրվել է 5448415.0 հազար դրամ, իսկ ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է 5448415 հազար դրամ,  

      
            1.Բյուջեի եկամուտների կանխատեսում   
Նաիրի  համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը  ծրագրվել   է 1684415.0  հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված  բյուջեն  12,9%-ով, որը  կազմում  է  192845.0  հազար  դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում  են 1013301,0  հազար  դրամ,գերազանցելով  նախորդ տարվա  ցուցանիշը  38,5%-ով:      
Վարչական մասի եկամուտները առաջանում   են  հետևյալ  եկամտատեսակներից:

ա/  Հարկեր  և  տուրքեր  562496,0 հազ. դրամ   

բ/  Պաշտոնական  դրամաշնորհներ /դոտացիա  և  սուբվենցիա/   671114,0  հազար  դրամ           
գ/ Այլ  եկամուտներ 450805.0  հազար  դրամ

Ֆոնդային մասի եկամուտների կանխատեսում

Նաիրի  համայնքի 2023 թվականի  բյուջեի  ֆոնդային  մասի  եկամուտների  ընդհանուր գումարը  ծրագրվել  է  3764000,0դրամ

   1/ Հողի օտարումից  մուտքեր 2320525,0 հազ. դրամ

   2/Պետության կողմից հատկացված սուբվենցիա 1443475,0հազ. դրամ

 

 

 

  1. Բյուջեի ծախսերի կանխատեսում         
    Նաիրի համայնքի 2023թ. բյուջեի նախագծով  նախատեսված  ծախսերի ծավալը  ծրագրվել  է 5448415,0 հազար  դրամի  չափով: Ծախսերի ամբողջ  ծավալի  շուրջ 30.9%-ը  կամ1684415,0  հազար  դրամը բաժին  է  ընկնում  ընթացիկ  ծախսերին (վարչական բյուջե), 3764000,0 հազար դրամը՝ոչ ֆինանսական ակտիվների  գծով ծախսերին (ֆոնդային բյուջե):

Վարչական մասի ծախսեր

1) Պետական կառավարման ապարատի պահպանման ընթացիկ ծախսերի ֆինանսավորում  467300.0 հազ. դրամ

2)Բնակարանային կոմունալ տնտեսության կողմից կատարվող ծառայությունների և աշխատանքների ծախսերի ֆինանսավորում 64590.0հազ. դրամ

3)Նախադպրոցական դաստիարակության և արտադպրոցական կրթության ոլորտի գործունեության ընթացիկ ծախսերի ֆինանսավորում 718223.0 հազ. դրամ

4) կրթությանըտրամադրվողօժանդակծառայություններիֆինանսավորում18350.0հազ. դրամ

5)մշակույթիտներիևգրադարաններիգործունեությանընթացիկծախսերիֆինանսավորում 103502.0հազ. դրամ

6)սոցիալականաջակցությունցուցաբերելունպատակով 57500.0հազ. դրամ

7)փողոցների լուսավորության ապահովման համար ֆինանսավորում39150,0 հազար դրամ

8)աղբահանության ապահովման համար ֆինանսավորում 163800.0հազարդրամ

9)գյուղատնտեսության համար  ֆինանսավորում 2000.0 հազարդրամ

Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը նախատեսվելէ 50000,0 հազդրամ՝ ապահովելով

<<Տեղականինքնակառավարմանմասին>>օրենքի 90-րդհոդվածիպահանջները։

 

Նշվածևմյուսոլորտներումծախսերըկանխատեսվելենհաշվիառնելովվերջինտարիներիփաստացիցուցանիշները::

Բյուջեի վարչական մասի ծախսերը  կազմում  են 1684415.0 հազարդրամ:

Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման նպատակով համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները

Ֆոնդային մասի ծախսեր

1)Վարչական և այլ մեքենասարքավորումների ձեռքբերում  78000.0 հազարդրամ

2)ճանապարհների ասֆալտապատում 993500,0 հազարդրամ

3)Ոռոգման  ցանցի կառուցում  և  վերանորոգում 88000,0 հազարդրամ

4)Գազաֆիկացման  աշխատանքներ 348500.0 հազարդրամ

5)Կոյուղագծի  կառուցում 130000,0 հազարդրամ

6)Մանկապարտեզների  կառուցում420000.0 հազարդրամ

7)Մշակույթիտանևգրադարանիվերանորոգում20000.0 հազարդրամ

8)Խմելու ջրագծերի անցկացում 70000.0հազարդրամ

9)Ֆուտբոլի դաշտի վերանորոգում 450000,0հազարդրամ

10)Սպորտդպրոցի կառուցում և  վերանորոգում 500000.0հազարդրամ

11)Հանգստի գոտու վերանորոգում 60000.0հազարդրամ

12)Փողոցների արտաքին լուսավորության ցանցի անցկացում 140000,0

13)բազմաբնակարան  շենքերի տանիքի ներիևշքամուտքերիվերանորոգում350000,0

14)կապիտալ ծրագրերի նախագծահետազոտական  ծախսեր25000,0

15)գետնանցումի վերանորոգում 5000,0

16) խաղահրապարակի վերանորոգում 3000,0

17)գերեզմանների ցանկապատում 3000,0

18)հուշարձանի վերանորոգում 40000,0

19)հանդիսությունների սրահի վերանորոգում 5000,0

20) արվեստի դպրոցի մասնակի վերանորոգում 5000,0

21) վարչական շենքի վերանորոգում 10000,0

22) հորատում ընդերքից 15000,0

23) Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում<<Նշանակետ-ՄՄ>>վարժասարքային համալիր ծրագրային համակարգի ձեռքբերում   5000,0

 

Վերոնշյալ ծրագրերի իրականացման համար Ֆոնդային բյուջեով նախատեսված ընդհանուր գումարը կազմում է 3764000,0 հազար դրամ: 

  • Քննարկվել է

    09.12.2022 - 25.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3185

Տպել