Հիշել նախագիծը

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Gayane Avagyan 07.11.2017 10:32:48 "Դոցենտի գիտական կոչումը շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին երեք տարիներին զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ", - նշված է նախագծի տեքստում, անհրաժեշտ է նշել նաև գիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց դոցենտի կոչում շնորհելու մասին: Նախագիծը նախատեսում է գիտության մեկաստիճան համակարգ, այդ իսկ պատճառով նշվում է միայն գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին:
2 Gayane Avagyan 07.11.2017 10:32:48 Գիտական աստիճանի համար տրվող լրացուցիչ վարձատրությունը պետք է լինի օրենքով պարտադիր գիտական և (կամ) գիտատեխնիկական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների աշխատակիցների համար: Գիտական աստիճանի համար տրվող լրացուցիչ վարձատրությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեից, այդ իսկ պատճառով նախատեսված է միայն պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա ստաժ և գիտական աստիճան ունեցող անձանց` 65 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում:
3 Gayane Avagyan 07.11.2017 10:32:48 Դրական ենք գնահատում Հոդված 13-ի 3-րդ կետով նախատեսված կենսաթոշակից բացի ամենամսյա լրավճարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարի նախատեսումը: Կարծիքն ընդունվել է ի գիտություն:
4 Gayane Avagyan 07.11.2017 10:46:56 Նախագծի տեքստում որպես գիտական աստիճան նշված է միայն դոկտորի գիտական աստիճանը: Նման միաստիճանային համակարգին անցման դեպքում նշել գիտության թեկնածուի աստիճան ունեցողների կարգավիճակը: Գիտության թեկնածուի արդեն իսկ շնորհված գիտական աստիճանների համար կանոնակարգումները նախատեսված են սահմանել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտով:
5 Վանո Եղիազարյան 01.11.2017 17:09:45 «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը նորագույն խայտառակություն է: Նոր հարված է սպասվում մեր գիտությանը: Ըստ նախագծի` ՀՀ-ում չի լինելու գիտության թեկնածու, բոլոր թեկնածուները մի օր քնում են և արթնանում դոկտոր դարձած: Պարզվում է` գիտության դոկտորներս անտեղի էինք այսքան ճգնել ձեռագրերի ու գրքերի վրա: Մինչդեռ կարելի է արտագրել ընդամենը 120 էջ ու դառնալ գիտության նորագույն դոկտոր: Բաց աչքերով նայեք մեր իրականությանը. ով ասես դարձել է գիտության թեկնածու և գիտության մեջ դրել իր բաժին վերջակետը, և նրանց ու գիտության վաստակաշատ դոկտորների, նաև թեկնածու դառնալուց հետո բազմաթիվ գիտական աշխատանք կատարած գիտության իսկական թեկնածուների միջև վերջնականապես դրվում է հավասարության նշան: Իսկ սա արհամարհանք է գիտության ու գիտնական մարդու վաստակի հանդեպ: Էլ չեմ ասում այն մասին, որ գիտական հիմնարկներում նորովի կսկսվի գյադաների ժամանակը, որոնք կսկսեն հավակնել ղեկավարելու գիտական հիմնարկներ, ամբիոններ ու բաժիններ` առանց լուրջ գիտնական լինելու, պարզապես նորաթուխ դոկտոր դարձած: Գիտության թեկնածուների հայաստանյան այս ռեսուրսների առկայության պարագայում նման օրենք ընդունելը պարզապես մահացու հարված է գիտությանը: Էլ չեմ ասում, որ արդեն իսկ ՀՀ երկու բուհերում` ԵՊՀ-ում և ՎՊՀ-ում, որոշ պայծառատեսներ արդեն իսկ որոշել էին, որ ամբիոնների վարիչների մրցույթի ժամանակ հավասարության նշան պետք է դնել դոկտորի և թեկնածուի միջև` առանց դույզն-ինչ հասկանալու, որ ամբիոնը բուհի գիտական առաջնային միավորն է, որը պիտի ղեկավարի կայացած գիտնականը, ոչ թե ղեկավարությանը ծառայող լավագույն ստրկամիտը: Օրենքի նախագծի այդ դրույթն անթույլատրելի է, քանի որ դրանով խախտվում է նաև արդեն դոկտոր դարձածների իրավունքը` նրանց իջեցնելով այլ հարթություն` մասնագիտության դոկտորի աստիճանին, որն էլ տեղ է գտել «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծում: Կստացվի, որ դոկտորը և գիտության թեկնածուն նույն տարակարգն են, իսկ այդ դեպքում բուհերում նրանց պաշտոնային դրույքաչափը պարտավոր են հավասարեցնել, իսկ բուհերի բյուջեների համար սա լրացուցիչ հոգս է, որից խուսափելու համար դոկտորների աշխատավարձը կիջեցնեն` հավասարեցնելով թեկնածուներին: Նախագծի հակիրճ հիմնավորման մեջ նշված է, թե իբր նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել գիտության ոլորտում ՀՀ կառավարության և պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները և այլն: Շատ լավ է ասված, սակայն նախ հարկավոր է գիտնականի վարձատրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, հետո նոր մտածել գիտական կարդերի պատրաստման միջազգային մեխանիզմների մասին: Կարծիքն ընդունվել է ի գիտություն:
6 Աննա Քոթանջյան 11.11.2017 09:41:46 Պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար ցանկալի կլինի ավելացնել դրույթ, որը կնախատեսի այն, որ հայցվորը ներկայացնի գիտական զեկույց հիմնված սեփական գիտական աշխատանքների վրա: Ցանկալի է նաև ավելացնել դրույթ, որով արգելվում է գիտական աստիճանի համար թեզ պաշտպանել պետական կառավարման մարմիններում աշխատաող անձանց համար պաշտոնավարման ընթացքում: Ընդունվել են: Նախագծի 11-րդ հոդվածում լրացվել են համապատասխան դրույթները:
7 Ատոմ Մխիթարյան 13.11.2017 11:13:15 ա/Նախ պետք է նշել, որ օրինագծի վերնագիրը պետք է արտահայտի դրա բովանդակությունը: Կարելի է ուղղակի կարճ՝ Գիտության մասին օրենք: Կամ, ասենք, Գիտության ոլորտում պետական քաղաքականության մասին: (ՌԴ-ն ևս փոխել է, տես՝ http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_11507/) բ/Հրապարակում առկա է 2 տեսակետ. Նախ, իբր Բոլոնիայի գործընթացի պահանջն է, որ Հայաստանում լինի գիտական միայն մեկ աստիճան: Երկրորդ՝ հակառակ տեսակետը, թե՝ Հայաստանն այլևս ԵԱՏՄ անդամ է ու մեր գիտական աստիճանաշնորհման համակարգը պիտի կրկնի կամ մոտ լինի ռուսականին, որտեղ շնորհվում են գիտությունների թեկնածուի և գիտությունների դոկտորի գիտական աստիճաններ: Պետք է հասկանալ, որ Բոլոնյան հռչակագիրը խիստ սահմանափակումներ չի առաջադրում փաստաթղթին միացած երկրներին, թույլ է տալիս ընտրության հնարավորություն: Առավել «խելացի» երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան, Շվեդիան կամ Գերմանիան, չհեռանալով սեփական ավանդույթներից, օգտվում են այդ հնարավորությունից: Մենք, նաև ողջ հետխորհրդային տարածքի երկրները, անվերապահորեն ընդունում ենք՝ ոչինչ չառաջարկելով սեփական փորձից, ձևավորված ավանդույթներից: Մինչդեռ, գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը մեր յուրօրինակ ներդրումը կարող է լինել: Անիմաստ կլինի ուղղակի հրաժարվել դրանից, քանզի տրամաբանորեն մեզ համար անհատը մտնում է գիտության ասպարեզ թեկնածուականով, իսկ դոկտորականով իր ուրույն ներդրումն է ունենում գիտության մեջ: Դրանք որակապես տարբեր մակարդակներ են: Ավելին, եթե առաջին գիտական աստիճանն որոշակի առնչություն ունի բարձրագույն կրթության համակարգի հետ, ապա երկրորդ աստիճանը զուտ գիտական է և որևէ կրթական բաղադրիչ չի ենթադրում: Գոյություն ունի նաև «առասպել», իբր թե այժմյան երկաստիճան համակարգը խանգարում է Արևմուտքում մեր վկայագրերի փոխճանաչմանը: Դա իսկապես առասպել է, որովհետև այս հարցում Արևմուտքում չկա միասնական մոտեցում: Օրինակ` իտալական դոկտորի աստիճանը մեխանիկորեն չի համարվում անգլիական PhD: ԱՄՆ մեկ նահանգում ստացված բժշկագիտության դոկտորի վկայագիրը կարիք ունի հաստատման մեկ այլ նահանգ տեղափոխվելիս: գ/Վերադառնալով գիտական աստիճանների շնորհման ժամանակակից համակարգերին` նշենք, որ դոկտորի (PhD) կամ դրան համարժեք գիտական աստիճան շնորհվում է համալսարանների ու գիտահետազոտական կազմակերպությունների կողմից և հաստատվում հատուկ հավատարմագրված գործակալությունների կամ Կրթության և գիտության նախարարությունների կողմից: ԱՄՆ և Կանադայի համալսարաններից շատերը (օրինակ՝ Հարվարդի համալսարանը) շնորհում են գիտության դոկտորի աստիճան ըստ տարբեր ոլորտների՝ Sc.D., S.D., D.Lit., LL.D. կամ Dr.Sc.: Ֆրանսիայում ու Գերմանիայում շնորհվում է կոնկրետ համալսարանի դոկտորի (docteur, doktor) աստիճան և, ընդհանրապես, աշխարհում գոյություն ունի ավելի քան 20 անվանում, որ համարժեք է PhD-ին: 2011 թ. նոյեմբերին UNECSO-ի 36-րդ համաժողովն հաստատեց «Կրթության միջազգային ստանդարտ դասակարգումը» (ISCED), որտեղ դոկտորի (կամ դրան համարժեք) աստիճանը համարվում է ամենաբարձր՝ 8-րդ կրթական աստիճանը: Այն սովորաբար ավարտվում է գրավոր ատենախոսության պաշտպանությամբ, որը պիտի կատարված լինի ինքնուրույն և էական ներդրում ունենա գիտության կոնկրետ բնագավառում գիտելիքի ընդլայնման ուղղությամբ: դ/ Եվրոպական երկրներում գոյություն ունի նաև երկրորդ գիտական աստիճանին նմանվող հաբիլիտացիան, որը որոշակի կրթական ծրագրեր չի պահանջում և ենթադրում է ատենախոսության կամ ինքնուրույն հետազոտական աշխատանքի ներկայացում: Ֆրանսիայում այն անվանվում է Habilitation a diriger des recherches,Գերմանիայում և Շվեյցարիայում՝ Dr. habil, Ավստրիայում՝ Priv.-Doz, Դանիայում, Բուլղարիայում, Լեհաստանում՝ dr. hab, Պորտուգալիայում՝ Agregacao և այլն: Գերմանիայում, օրինակ, հաբիլիտացիան, ըստ էության, գիտության որոշակի բնագավառում հետազոտություններ կատարելու և դասախոսելու ունակությունների ճանաչումն է: Գերմանիայում հաբիլիտացիայի դիմելիս հարկավոր է ներկայացնել. գրավոր աշխատություն, որը կարող է լինել գերմաներեն կամ անգլերեն, բանավոր ներկայացում, որի տևողությունը պիտի լինի 30-45 րոպե, դասախոսություն՝ մանկավարժական ունակությունները ցուցադրելու համար: Գրավոր աշխատությունը, որպես կանոն, կազմվում է գիտնականի հրատարակած շուրջ 40 գիտական աշխատանքների հիման վրա: Հաբիլիտացիայի գիտաժողովին մասնակցում են տվյալ ֆակուլտետի պրոֆեսորները, տվյալ բնագավառի պատվավոր պրոֆեսորի կոչում ունեցողները, հրավիրված մասնագետներ, դասախոսներ այլ համալսարաններից, գիտահետազոտական կազմակերպություններից: Նրանցից կազմվում է հաբիլիտացիայի հանձնաժողով, որը կարող է ունենալ մինչև 11 անդամ՝ քվեարկելու իրավունքով: Ներկայացված աշխատանքը նախապես քննարկման է տրվում առնվազն 3 մասնագետից կազմված խմբի, որոնց մեծամասնությունը պիտի լինեն տվյալ բնագավառի պրոֆեսորներ: Նրանցից յուրաքանչյուրը հաբիլիտացիայի գիտաժողովին ներկայացնում է իր գրավոր կարծիքը ներկայացված աշխատանքի վերաբերյալ, երաշխավորություն՝ հաբիլիտացիան ընդունելու կամ մերժելու վերաբերյալ: Բանավոր ներկայացումից հետո տեղի է ունենում կարծիքների ազատ փոխանակություն, տրվում են հարցեր: Հաբիլիտացիայի շնորհումը կամ մերժումը կատարվում է հանձնաժողովի անդամների քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ: Հաբիլիտացիա ստանալուց հետո գիտնականը կարող է ստանալ մշտական/ցմահ պրոֆեսորի կոչում: Ընդ որում, ՌԴ ԲՈՀ-ը Արևմուտքում հաբիլիտացված դոկտորին ճանաչում է Ռուսաստանի գիտությունների դոկտորին հավասար: ե/Գիտությունների թեկնածուին դոկտոր անվանելիս շփոթություն կարող է առաջանալ այն պարագայում, երբ պահպանվում է երկրորդ՝ գիտությունների դոկտորի գիտական աստիճանը: Սակայն այս խնդրի վերաբերյալ երկու գիտական աստիճան ունեցող երկրներում առկա է գիտական քննարկում, իսկ սեղանի վրա դրված առաջարկներից նախընտրելի է “Grand Doctor” տարբերակը, հայերենում՝ Ավագ դոկտոր: Մանրամասներ կարելի է գտնել նաև այս գիտական հոդվածում՝ http://paara.am/wp-content/uploads/2012/04/HK-2016-3_Tparan.pdf, Հեղինակ՝ Ա. Մխիթարյան: Այն պետք է օգտագործել օրինագիծը պատշաճ մակարդակով վերամշակելու համար: Այստեղ՝ https://www.academia.edu/34832826/%D4%B4%D5%88%D4%BF%D5%8F%D5%88%D5%90%D4%B1%D5%86%D5%8F%D5%88%D5%92%D5%90%D4%B1_DOCTORATE_BASES_OF_THE_ORGANIZATION_OF_HIGHER_EDUCATION_AT_THE_THIRD_LEVEL_-_1 Նաև այս գրքում՝ https://www.academia.edu/24781226/%D4%B1%D5%8D%D5%8A%D4%BB%D5%90%D4%B1%D5%86%D5%8F%D5%88%D5%92%D5%90%D4%B1%D5%85%D4%BB%D5%91_%D4%B4%D5%88%D4%BF%D5%8F%D5%88%D5%90%D4%B1%D5%86%D5%8F%D5%88%D5%92%D5%90%D4%B1_FROM_ASPIRANTURA_TO_DOCTORATE_part_1 Կարծիքն ընդունվել է ի գիտություն:
8 Olga Vardazaryan 14.11.2017 21:13:52 Նախագծի 6-րդ հոդվածի ա, բ, է և ը կետերով փաստորեն հաստատվում է Ազգային Ակադեմիայի գերակայությունը բոլոր այլ ներկա և ապագա գիտական կամ գիտական մաս պարունակող հաստատություների նկատմամբ: Թվում է, որ դա հեռանկար չունի. այդ կետերով նախատեսված գործունեությունը լիազորված մարմինը ավելի արդյունավետ կկատարի որևէ կոլեգիալ մարմնի աջակցությամբ, որը կազմավորվելու է գիտական և գիտությանն առնչվող ողջ հանրության ներկայացուցիչներից: Այդպիսի աջակցող մարմնի կազմավորումն ու գործունեությունը պետք է կարգավորվի առանձին օրենքով: Համաձայն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան գիտական գործունեության գծով կառավարության պաշտոնական խորհրդատուն է, որի առաջարկները քննարկում են կառավարությունը և պետական կառավարման համապատասխան մարմինները:
9 Olga Vardazaryan 14.11.2017 21:13:52 16 Հոդված, կետ 3. Պետք է նաև ճշտել, թե ինչպիսին է լինելու, ըստ նոր օրենքի, 1994 թվականից հետո շնորհված կոչումների և աստիճանների ճակատագիրը: Նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1994 թվականից հետո շնորհված կոչումները և աստիճանները պահպանում են իրենց իրավաբանական ուժը և հավասարեցվում են դրանից հետո շնորհված գիտական աստիճաններին և (կամ) կոչումներին:
10 Խաչատուր Մելիքսեթյան 14.11.2017 10:16:11 Կարծիք «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ գիտության մասին օրենքի առաջարկվող նախագիծը համարում եմ արդիական, գիտության ոլորտում Հայաստանում ձևավորված առկա իրողություններն արտահայտող և գիտության ոլորտի զարգացմանն ուղղված փաստաթուղթ: Մասնավորապես` հեռանկարային և կարևոր եմ համարում հետազոտական համալսարանների գաղափարը: Երկրի մասին գիտությունների ոլորտում այդ ուղղությամբ առաջնային քայլերն արդեն արվել են այն է՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական ներուժի հիման վրա ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի Երկրաբանության ամբիոնի վերաբացումը, որտեղ դասավանդումն իրականացվում է միջին և երիտասարդ սերնդի արդյունավետ հետազոտողների կողմից: Առաջարկություններ 1․Ունեմ հետևյալ առաջարկությունը օրենքի նախագծի 11-րդ Գլխի վերաբերյալ. Համաձայն օրենքի նախագծի՝ առաջարկվում է անցնել գիտական միաստիճան համակարգի: Ըստ էության, այս առաջարկը ենթադրում է անցում գիտական աստիճանների անգլո-ամերիկյան համակարգին: Սակայն հարկ է նշել, որ մայրցամաքային Եվրոպայի երկրների մեծ մասում գործում է երկաստիճան համակարգը` Գիտությունների դոկտոր (Doctor of Science կամ Philosopհy Doctor, PhD) և երկրորդը՝ Habilitation, կամ Dr. Habil., Doctor Habilitatus (հաբիլիտացված դոկտոր): Այդ երկրներն են Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Ավստրիան, Դանիան, Բուլղարիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Շվեդիան, Ֆինլադիան, Չեխիան, Հունգարիան, Սլովակիան, Սլովենիան, իսկ նախկին ԽՍՍՄ երկներից՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Մոլդովան: Համարում եմ, որ Հայաստանի համար գիտական երկաստիճան համակարգը ավանդական է և ավելի ընդունելի: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ ԽՍՍՄ-ից ժառանգված «գիտությունների թեկնածու» և «գիտությունների դոկտոր» անվանումներն արտերկրի համար անհասկանալի են և դրանք անհրաժեշտ է փոփոխել՝ միջազգային գիտական հանրության համար ընկալելի և միանման դարձնելու նպատակով: Առաջարկում եմ առաջին աստիճանն անվանել գիտությունների դոկտոր (PhD), երկրորդը՝ հաբիլիտացված դոկտոր: Համապատասխանաբար, գիտությունների դոկտորը դասավանդման համապատասխան ստաժ ձեռք բերելու արդյունքում կստանա դոցենտի, իսկ հաբիլիտացված դոկտորը՝ պրոֆեսորի կոչում: 2․ Ունեմ մի ընդհանուր կոնցեպտուալ առաջարկ – պետական մակարդակով, որոշ հարկային արտոնություններ տրամադրելով խրախուսել մասնավոր գիտական հիմնադրամների ստեղծումը։ Իհարկե հետազոտությունները լուրջ մրցույթային և անկախ փորձագիտական հիմունքներով պետք է ֆինանսավորվեն։ Այս քայլը կնպաստի, որպեսզի գիտությունը դառնա ավելի գրավիչ բիզնեսի համար։ Նմանատիպ մոտեցման հաջողված և փայլուն օրինակ է Գերմանիայի Volkswagen Stiftung-ը (Volkswagen Foundation)։ Կարծիքն ընդունվել է ի գիտություն:
11 Արմեն Գրիգորյան 15.11.2017 17:33:31 Առնվազն անհասկանալի է մնում, թե ինչ է տեղի ունենալու 1995 թվականից մինչև օրենքի ընդունման պահը 2000 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքով սահմանված՝ գիտության թեկնածուի աստիճան ունեցող անձանց հետ: Կարծում եմ անհրաժեշտ է անցումային դրույթներով հստակեցնել այս հարցը: Այդ անձինք, ովքեր տվյալ ժամանակահատվածում օրենքին համապատասխան կարգով սովորել և ավարտել են ասպիրանտուրան, պաշտպանել ատենախոսություն համարվելու՞ են գիտության դոկտոր, թե ոչ: Եթե ոչ ապա ի՞նչ է լինելու նրանց հետ: Գուցե սահմանվեն չափանիշների ցանկ որոնց համապատասխանելու դեպքում նրանց աստիճանը ևս կհավասարեցվի նոր օրենքով սահմանվող գիտության դոկտորի աստիճանին (օրինակ պաշտպանությունից հետո գիտությամբ զբաղվելը՝ հոդվածների, մենագրությունների, ձեռնարկների հրապարակում, գիտական հաստատությունում աշխատանքային փորձ և այլն): Այլապես անհասկանալի է դառնում ի՞նչ տարբերություն կա 1993, 1994, 1995 կամ ասենք 2006 թվականին թեկնածուական ատենախոսություն պաշտպանած անձանց միջև: Հատկապես, որ 2000 թվականից հետո թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը առնվազն ենթադրել է գիտական աստիճանի առկայություն՝ նախորդ օրենքով: Գիտության թեկնածուի արդեն իսկ շնորհված գիտական աստիճանների համար կանոնակարգումները նախատեսված են սահմանել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտով:
12 Արմեն Գրիգորյան 15.11.2017 17:33:31 Կարծում եմ պետք է հստակեցնել նաև հենց ընտրված ժամանակահատվածը: Ինչու՞ մինչև 1994 թվականը թեկնածուական ատենախոսություն պաշտպանվածը կհամարվի գիտության դոկտոր, իսկ 1994 թվականից հետո պաշտպանածը՝ ոչ: Ժամանակահատվածի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ մինչև 1994 թվականը գիտական աստիճանները և (կամ) կոչումները շնորհվել են նախկին ԽՍՀՄ-ի և ՌԴ-ի կողմից:
13 Վարդան Սիմոնյան 16.11.2017 12:02:48 Նախագծի «Հոդված 16. Անցումային դրույթներ» 1-ին հոդվածը երկիմաստ է։ 1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետը չի տարածվում այն անձանց վրա, որոնք ընտրվել (նշանակվել) են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Նրանք պաշտոնավարում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը մեկ տարի ժամկետով: Ստացվում է, որ ներկայումս 40 տարեկան մինչև օրենքի ընդունումը հրամանագրված վարչական պաշտոն զբաղեցնողի վրա չի տարածվում 10-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետը, և նա պաշտոնավարում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը 1 տարի։ Կարծում եմ` 16-րդ հոդվածի 1-ին կետը պետք է լինի հետևյալ խմբագրությամբ. 1. Սույն օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետը չի տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին 70 տարին լրացած այն անձանց վրա, որոնք ընտրվել (նշանակվել) են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Նրանք պաշտոնավարում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը մեկ տարի ժամկետով:
14 Շիրակի պետական համալսարան 16.11.2017 17:29:09 10-րդ հոդվածի 10-րդ ենթակետ՝ պետական գիտական կազմակերպությունում վարչական պաշտոն զբաղեցնել՝ մինչև 70 տարին լրանալը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: •Հստակեցնել, թե գիտական կազմակերպություններում որոնք են համարվումվարչական պաշտոններ, քանի որ 2-րդ կետի 17-րդ ենթակետով սահմանված է շատ ընդհանրական: Վարչական պաշտոններ չեն կարող համարվել պետական բյուջեի թեմատիկ ֆինանսավորման մրցույթում հայտ ներկայացնող գիտական խմբի ղեկավարը, գիտական կազմակերպությունում (նաև բուհում) բազային ֆինանսավորմամբ գործող գիտական լաբորատորիայի վարիչը, քանի որ վերոնշյալները զբաղվում են գիտահետազոտական, այլ ոչ թե վարչական գործունեությամբ: Վարչական ղեկավար համարվում է բուհի ռեկտորը, ով պայմանագիր է կնքում ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահի հետ: Որքան էլ որ նպատակը գիտական կադրերի երիտասարդացումն է, միևնույնն է տարիքային սահմանափակումը վերոնշյալ դեպքերում հանգեցնում է մարդու սահմանադրական իրավունքի, ստեղծագործական ազատության ոտնահարմանը: Նշենք, որ նման սահամնափակումներ չկան ոչ՛ ԱՄՆ-ում, ոչ՛ եվրոպական և ոչ՛ էլ ԱՊՀ երկրներում:
15 Շիրակի պետական համալսարան 16.11.2017 17:31:29 11-րդ հոդված 3-րդ կետ՝ Գիտության դոկտորի գիտական աստիճան, որպես կանոն, շնորհվում է ասպիրանտուրան ավարտած, համապատասխան կրեդիտները հավաքած, քննությունը (քննությունները) և ստուգարքը (ստուգարքները) հանձնած ու գիտական թեզ պաշտպանած անձին: • Սույն օրենքը այս հոդվածի նշված ենթակետով կամ առանձին ենթակետով պետք է նշի գիտական թեզին ներկայացվող պահանջները, որոնք պետք է շատ ավելի խիստ լինեն ատենախոսությանը ներկայացվող ներկայիս պահանջներից: • Օրենքում նշվում է 1994 թվականից առաջ պաշտպանած անձանց կարգավիճակի մասին, սակայն բաց է մնում 1994 թվականից մինչ այժմ պաշտպանած անձանց կարգավիճակը:Սույն օրենքի համաձայն բոլոր գիտությունների թեկնածուները միանգամից դառնում են դոկտորներ, որը արդարացված և համարժեք չէ: Անհրաժեշտ է առաջարկել միջանկյալ լուծումներնույնացնելու համար:
16 Շիրակի պետական համալսարան 16.11.2017 17:32:02 11-րդ հոդված 4-րդ կետ՝ Պրոֆեսորի գիտական կոչում շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին հինգ տարիներին զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ կամ առնվազն պաշտպանած հինգ թեզերի ղեկավար են: Դոցենտի գիտական կոչումը շնորհվում է գիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր իրենց գործունեության վերջին երեք տարիներին զբաղվել են գիտամանկավարժական գործունեությամբ: • Պրոֆեսորի գիտական կոչմանը ներկայացվող պահանջները պետք է խստացվեն՝ ավելացնելով արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրված հոդվածների համապատասխան քանակը: Նույն կերպ պետք է խստացնել դոցենտին ներկայացվող պահանջները՝ ավելացնելով գիտական ևմեթոդական հոդվածների քանակը: Այլապես բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը մեխանիկորեն կդառնա գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
17 Շիրակի պետական համալսարան 16.11.2017 17:32:27 13-րդ հոդվածի 3-րդ կետ՝ Պետությունը, տարիքային կենսաթոշակի իրավունք, պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 20 տարվա ստաժ և գիտական աստիճան ունեցող անձանց՝ 65 տարին լրանալու ու պետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում, կենսաթոշակից բացի, տալիս է ամենամսյա լրավճար՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով: • Առաջարկվում է նշված կետում ավելացնել նաև գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող անձանց: