Հիշել նախագիծը

«Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

--------- ---------------- 2022  թվականի  N    - Լ 

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝
  • զբաղվածության խթանման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
  • գործատուին և հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվող աջակցության չափերը և տևողությունը՝ համաձայն N 2 հավելվածի։
  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2023 թվականի հուլիսի 20-ն իրականացնել միջոցառման իրականացման միջանկյալ գնահատում՝ միջոցառման հետագա իրականացման նպատակահարմարության որոշման նպատակով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

«           » «   » -ի N     -Լ որոշման

 ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ 

ԳԼՈՒԽ 1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 

  1. Միջոցառման նպատակն է գործազուրկների զբաղվածության խթանումը՝ աշխատանքի տեղավորման հնարավորությունների մեծացման միջոցով։
  2. Միջոցառման շրջանակներում գործատու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին կամ ոչ առևտրային կազմակերպություն, վերջին երեք ամսվա ընթացքում անընդհատ ունեցել է առնվազն 10 վարձու աշխատող:
  3. Միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում այն գործատուին, որն աշխատանքային պայմանագիր է կնքում այն գործազուրկի հետ, որը մինչև սույն միջոցառման շրջանակներում աշխատանքի ընդունվելը «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին երեք ամսվա ընթացքում չի հանդիսացել հարկ վճարող աշխատող և վերջին վեց ամսվա ընթացքում չի եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ։
  4. Միջոցառման 3-րդ կետով նախատեսված աշխատանքային պայմանագիրը գործազուրկի հետ չի կարող կնքվել ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով, բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի, որոնց պարագայում ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմը չի կարող քիչ լինել նորմալ աշխատաժամանակի ռեժիմով նախատեսված աշխատաժամանակի կեսից։
  5. Սույն որոշման N 2 հավելվածով սահմանված չափերով և ժամկետներում գործատուին տրվում է աջակցություն աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի (այսուհետ՝ հարկ) մասնակի վերադարձի տեսքով, ընդ որում՝ վճարված հարկի մասնակի վերադարձի չափը և աջակցության տևողությունը տարբերակվում է աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, սոցիալական կարգավիճակով և հաշմանդամություն ունենալու հանգամանքով պայմանավորված։
  6. Միջոցառման շրջանակներում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող 18-63 տարեկան անձին (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) աշխատանքի ընդունելու դեպքում թե´ գործատուին, թե´ հաշմանդամություն ունեցող անձին տրամադրվում է սույն որոշման N 2 հավելվածով սահմանված լրացուցիչ աջակցություն։ 

ԳԼՈՒԽ 2. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ 

  1. Միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու նպատակով գործատուն առցանց եղանակով՝ Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) պաշտոնական կայքէջի միջոցով, կամ առձեռն ներկայացնում է դիմում՝ նշելով հարկ վճարողի հաշվառման համարը, բանկային հաշվի համարը, աշխատանքի ընդունվող անձի հանրային ծառայության համարանիշը, իսկ հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի ընդունելու դեպքում՝ նաև այդ անձի բանկային հաշվի համարը։
  2. Գործատուի դիմումն ընդունվում է միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ գործատուն համապատասխանում է սույն միջոցառման 2-րդ կետով, իսկ աշխատանքի ընդունվող անձը՝ 3-րդ կետով նախատեսված չափանիշներին, ինչպես նաև սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափանիշներից որևէ մեկին։ Դիմումն ընդունվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործատուն այդ մասին ծանուցվում է իր էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով հաղորդագրություն ստանալով։
  3. Հարկի մասնակի վերադարձի տեսքով աջակցությունը տրամադրվում է գործատուին եռամսյակը մեկ անգամ՝ յուրաքանչուր եռամսակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Աջակցությունը չի տրամադրվում, եթե տվյալ գործատուի հետ աշխատանքային հարաբերություններն ընդհատվել են նախքան եռամսյակի ավարտը։
  4. Գործատուին սույն որոշման N 2 հավելվածով սահմանված միանվագ աջակցությունը տրամադրվում է ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ծառայություն ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
  5. Հաշմանդամություն ունեցող անձին սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ամսական աջակցությունը տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
  6. Ծառայությունը աջակցությունը տրամադրում է անկանխիկ եղանակով՝ գործատուի դիմումում նշված բանկային հաշվեհամարներին փոխանցելու միջոցով։
  7. Տարածքային կենտրոնը եռամսյակը մեկ անգամ իրականացնում է միջոցառման կատարման ընթացքի մոնիթորինգ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից սահմանված մոնիթորինգի և գնահատման կարգին համապատասխան:

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

«           » «   » -ի N     -Լ որոշման

 

ԳՈՐԾԱՏՈՒԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ 

Գործազուրկների խումբը

Եկամտահարկի վերադարձի չափ

Աջակցության տրամադրման տևողություն

Լրացուցիչ աջակցություն

Հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող 18-63 տարեկան անձ

90 %

12 ամիս

Միանվագ աջակցություն գործատուին

Խելամիտ հարմարեցման համար կատարված ծախսերի միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500 000 դրամի չափով, կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա

 

Ամսական աջակցություն հաշմանդամություն ունեցող անձին

Տրանսպորտային ծառայություններից օգտվելու համար 12 ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, 100 000 դրամի չափով աջակցություն

18 - 29 տարեկան

50 %, բայց ոչ ավելի, քան

100 000 դրամ

3 ամիս

Նպաստառու լինելու դեպքում՝ աջակցության տրամադրման տևողության ավելացում 3 ամսով

30 - 45 տարեկան

30 %, բայց ոչ ավելի, քան

100 000 դրամ

6 ամիս

Կանանց դեպքում՝ աջակցության տրամադրման տևողության ավելացում 3 ամսով

Նպաստառու լինելու դեպքում՝ աջակցության տրամադրման տևողության ավելացում 3 ամսով

46 - 63 տարեկան

50 %, բայց ոչ ավելի, քան

150 000 դրամ

9 ամիս

Նպաստառու լինելու դեպքում՝ աջակցության տրամադրման տևողության ավելացում 3 ամսով

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    08.12.2022 - 26.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2745

Տպել

Առաջարկներ`

Վահան Սարգսյան

26.12.2022

Նախորդ առաջարկում «3 տարվա փոխարեն» տեսնել «1 տարվա փոխարեն», պարզապես տպագրական սխալ է:

Վահան Սարգսյան

26.12.2022

«EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում 3 տարվա փոխարեն՝ սահմանել առնվազն 3 տարվա աջակցություն տրանսպորտային ծախսերի համար: 3 տարին շատ քիչ է աշխատանքում կայունանալու, լուրջ պլանավորում իրականացնելու համար:

Վահան Սարգսյան

26.12.2022

»EREO» ԱԿՌԿ ՇՊ համակարգող Հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում մոնիթորինգի իրականացման գործում, տարածքային կենտրոններից բացի, ներգրավել նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին: Սա, կարծում եմ, կապահովի միջոցառման արդյունավետության գնահատման օբյեկտիվությունը, կմեծացնի թիրախային անձանց ներգրավածությունը, կնպաստի կոնկրետ անձանց խթանման և աջակցման առումով:

Տեսնել ավելին