Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

Ընդունված է ----- թվականի --------   ---ին

  

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար

20

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

թ) քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելու համար, ներառյալ` համապատասխան վկայական տալը

45

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով

10.

Տեսակապի միջոցով մատուցվող ծառայություններ

 

 

ա) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում վավերական`
Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար  

90

 

բ) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար

45

 

գ) տեսակապի միջոցով դիմողի ինքնությունը պարզելով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար

45

 

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:   

             

       Հանրապետության նախագահ

                                       Վ. Խաչատուրյան

 

 20--- թ. ----------- «     »

Երևան

 
  • Քննարկվել է

    07.12.2022 - 28.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2483

Տպել