Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Սույն ավագանու որոշման նախագծով սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղական տուրքերի և վճարների հետ կապված փոխհարաբերությունները: Ոլորտի կարգավորման նպատակը հանդիսանում է Մեղրի համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված տուրքերի և վճարների դրույքաչափերի, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ համայնքի բյուջեի եկամուտների ձևավորման աղբյուրների  սահմանումը, ինչպես նաև  տեղական տուրքերի և վճարների մասով եկամուտների հավաքագրումը համայնքի բյուջեի: 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխան՝ համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում տեղական տուրքերն ու վճարները: Նույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝  համայնքի ավագանին օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակների և դրույքաչափերի շրջանակներում սահմանում է տեղական տուրքեր և վճարներ: Մեղրի համայնքում տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելու համար հիմք են ընդունվում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված դրույքաչափերը և Մեղրի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները:

Հիմք ընդունելով  «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է, համայնքներում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելիս ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով՝ առաջարկվում է Մեղրի համայնքում սահմանել հետևյալ գոտիները՝

1-ին գոտի – Մեղրի, Ագարակ քաղաքներ, Մ-2 միջպետական ավտոմոբիլային ճանապարհի և  Մեղրի մաքսատան հարակից տարածք ( 1 գործակից)

2-րդ գոտի – Լեհվազ և Կարճևան գյուղեր (0.75 գործակից)

3-րդ գոտի – Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր գյուղեր (0.5 գործակից)

4-րդ գոտի -  Լիճք, Տաշտուն, Կուրիս, Գուդեմնիս, Վահրավար, և Նռնաձոր գյուղեր

(0.3 գործակից)

Վերոնշյալ գոտիավորմամբ պայմանավորված՝ առաջարկվում է արտոնություններ սահմանել շինարարության, ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի վաճառքի, հանրային սննդի կազմակերպման և իրացման, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու, մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվությունների համար:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՏԻԱՎՈՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2023 թվականի համար օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և Մեղրի համայնքում գոտիավորում սահմանելու մասին» ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա։ 

  • Քննարկվել է

    07.12.2022 - 23.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1924

Տպել