Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

___ __________ 2022 թվականի N _____ Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի «Ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության չափերը, 2022 թվականի ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը սահ­մա­նելու և 2022 թվականին ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հաստատելու մասին» N 50-Ն որոշման.
  • վերնագրում և ամբողջ տեքստում «2022» թիվը փոխարինել «2023» թվով.
  • 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն hավելվածի:
  • 4-րդ կետի 1-ին ենթակետում «18000» թիվը փոխարինել «20000» թվով:
  • 5-րդ կետում «18000» թիվը փոխարինել «20000» թվով:
  • 6-րդ կետի 2-րդ ենթակետում «18000» թիվը փոխարինել «20000» թվով:
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    06.12.2022 - 22.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2692

Տպել

Առաջարկներ`

Կարեն Աբրահամյան

15.12.2022

Նշվում է, որ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հիմնական նպատակը ծայրահեղ աղքատության բացառումն է, բայց առաջարկում եք նպաստի չափը 18.000 դրամից 20.000 դրամ դարձնել, ի՞նչ տրամաբանությամբ, այն դեպքում, երբ նվազագույն կենսաթոշակի, ՆՊԱՍՏԻ չափ սահմանված է 31.600 դրամը: Առաջարկում եմ 18.000 դրամից բարձրացնել ու դարձնել 31.600 դրամ,այլապես ձեր առաջարկած ավելացման չափն ու ծայրահեղ աղքատության բացառման նպատակադրումն անհամատեղելի են։

Կարեն Աբրահամյան

06.12.2022

Դիցուք մեկ օրինակ.անձը միայնակ կենսաթոշակառու է,ունի հաշմանդամության կարգ (2-րդ),ստանում է 36,000 դրամ,չունի կողմնակի ոչ մի եկամուտ, տվյալ մարդուն նշանակվելու՞ է նպաստ,եթե այո' ինչքա՞ն

Կարեն Աբրահամյան

06.12.2022

2023 թվականի հուլիսից ներդրվող անապահովության գնահատման նոր համակարգով ընտանիքին նպաստ նշանակելու հիմքը նորից լինելու է տվյալ ընտանիքի անապահովության միավորի սահմանաչա՞փը,որքա՞ն գումարն է համարվելու այն եկամտի չափը,որից ցածր եկամուտ ունեցող անձին նշանակվելու է նպաստ,նոր համակարգով նպաստառու ընտանիքը շարունակելու՞ է օգտվել կոմունալ վարձավճարների զեղչերից,սոցիալական նպաստ տեսակը պահպանվելու՞է

Տեսնել ավելին